Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին

19 հակաճգնաժամային փաթեթներով կառավարությունը փոշիացրեց մոտ 150 միլիոն դոլար գումար. տնտեսագետ 05/28/2020   19:47  |  ԼՐԱՀՈՍ

«Կառավարությունն, ըստ էության ձախողել է կարանտինը, իսկ դրանով փաստացի ձախողվեց նաեւ տնտեսությունը, մեր բիզնեսը կանգնեց, բայց արդյունքում չկարողացանք հիվանդության տարածումը կանխել, այսինքն, տնտեսության այդ զոհողությունը լրիվ անիմաստ եղավ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական մարտահրավերներին:

Սուրեն Պարսյանի խոսքով, միջազգային փորձը փաստում է, որ երբ պետությունը կարողանում է հաջողել կարանտինը, հետագայում նաեւ կարողանում է տնտեսությունը վերականգնել, բաց Հայաստանի կառավարությունը կրկնակի ձախողում ապրեց՝ վատ մենեջմենտի պատճառով: «Մեր տնտեսությունը, առողջապահական համակարգը չէինք էլ պատրաստել նման ճգնաժամային իրավիճակներին: ՀԻշեցնեմ, օրինակ, Արսեն Թորոսյանը շարունակ հայտարարում էր մասնավոր առողջապահական հիմնարկների զարգացման մասին եւ նախորդ տարիներին էլ գումարներն ուղղվում էին մասնավորներին եւ այս առումով, մենք առողջապահության ոլորտում եւս օլիգարխներ ունենք, որոնք այս ճգնաժամային իրավիճակում շատ չնչին պատասխանատվություն են վերցնում եւ չեն ստանձնում այն պատասխանատվությունը, որը վերցնում են օրինակ պետական հիմնարկությունները»,-բացատրում է մասնագետը, հավելելով, որ փաստացի, ճգնաժամային իրավիճակում կրկին շահեցին մենաշնորհատերերը, օրինակ, բժշկական պարագաներ ներկրողները , որոնք գերշահույթ կուտակեցին:

«Փաստն այն է, որ Հայաստանում կա օլիգարխների կողմից ղեկավարվող դեղատնային ցանց, որոնք նախանշում են գներ ամբողջ տնտեսության համար, ենթադրենք , դիմակը, որը նրանք սահմանում են 250 դրամ, մյուս դեղատների վրա էլ է տարածվում, այսինքն, նախկինից եկող մենաշնորհները, անարդյունավետ կառավարումը այս իրավիճակում ակնհայտ երեւացին»:

Սուրեն Պարսյանի խոսքով, Հայաստանը դեռեւս գտնվում է տնտեսության անկման առաջին ալիքի վրա, որը հաջորդ ամիսներին էլ ավելի է խորանալու, որովհետեւ արտահանվող ապրանքները՝ պղինձն ու մոլիբդենը կորցրել են իրենց գները, տարվա կտրվածքով 1.8 միլիարդ դոլարի հասնող տրանսֆերտները, որոնք նաեւ սպառում են ապահովում, նվազել են, ինչը նշանակում է, որ Հայաստանը զրկվել է եկամուտներից:

«Միայն նրանով, որ խանութները, սրճարանները բացվեցին, չի նշանակում, որ մենք տնտեսական աճ կարող ենք ապահովել, հակառակը կարող է տեղի ունենալ, քանի որ այս իրավիճակում տնտեսվարողները ստիպված են վարձակալության եւ այլ վճարներ վճարել, սակայն իրենց շրջանառությունը անգամ այդ ծախսերը փակելու համար բավարար չէ, իրենք 10 միավոր պետք է ծախսեն, բայց վաստակեն 5 միավոր, ինչը նշանակում է, որ սնանկացման գործընթաց է գնալու: Հունիս ամսին բիզնեսը եւ ֆիզիկական անձինք ստիպված են բանկերին վճարել 2-3 ամսվա գումարներ, քանի որ վարկերի մարումների հետաձգումն ընդամենը 3 ամսով էր»:

Ըստ տնտեսագետի, իր 19 հակաճգնաժամային փաթեթներով կառավարությունն, ըստ էության, փոշիացրեց մոտ 150 միլիոն դոլար գումար: «Այդ ծրագրերի արդյունավետությունը շատ փոքր է եւ դրա ապացույցը մարտ-ապրիլ ամիսների նաեւ հետագայում ակնկալվող տնտեսական ցուցանիշներն են, նրանք այդ գումարները ուղղեցին ոչ թե բիզնեսին, այլ բանկերին: Կառավարությունը չստանձնեց պատասխանատվություն տնտեսական քաղաքականության համար, , որոշեց, որ պետությունը չի կարող ռիսկի գնալ եւ սուբսիդավորեց տոկոսադրույքը, բացի այդ, որեւէ վերահսկողություն չկա նաեւ վարկերի ծախսման առումով: Ես վստահեցնում եմ, որ օրինակ գյուղացիական վարկերի մեծ մասը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ոչ նպատակային է օգտագործվել, դրա հաշվին չենք կարող ակնկալել ոլորտի աճ, որովհետեւ այդ գումարը կամ նախկին պարտքերը մարելուն է ուղղվել կա կենցաղային խնդիրների լուծմանը»,-մանրամասնում է Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ կառավարությունը նաեւ պատվեր չիջեցրեց գյուղացուն, թե օրինակ, ինչ ցանել:

«Պետությունը գյուղացուն պետք է երաշխիք տա, որ այսինչ ապրանքը կարող է վաճառվել»:

Մասնագետի խոսքով, առանձին երկրներ, ինչպես օրինակ Չինաստանը, կարողանում են օգտվել ճգնաժամից եւ որոշակի շուկաներ զբաղեցնել, օրինակ, բժշկական սարքավորումների շուկան: «Երբ մեզ մոտ նախանշվեց ճգնաժամը, մեր կառավարությունը ամպագոռգոռ հայտարարություններ արեց, որ մենք պետք է օգտվենք ճգնաժամից , բայց այդ հայտարարությունն անելու հիմքը չուներ, որովհետեւ մեր տնտեսությունն աչքի է ընկնում հանքարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ եւ մենաշնորհներով: Այս իրավիճակում մենք չենք կարող օգտվել ճգնաժամի հնարավորությունից եւ զարգացնենք մեր տնտեսությունը: Սրան գումարվեց նաեւ այն, որ կառավարությունը չունի ծրագրեր ու թիմ, որն ունակ կլինի ճգնաժամային իրավիճակում կառավարել տնտեսությունը»:

Սուրեն Պարսյանի խոսքով, մինչեւ այժմ էլ կառավարության տնտեսական քաղաքականությունը իներցիոն էր՝ ծայրահեղ դրսեւորումներով: «Շարունակվում էր նախորդ իշխանությունից մնացած նեոլիբերալ քաղաքականությունը եւ եթե այս կառավարությունը ուզում է փոխել իրավիճակը, առաջին հերթին պետք է այդ նեոլիբերալ թիմին ու քաղաքականությունը փոխի»,-կարծում է տնտեսագետը:

Անդրադառնալով ակնկալվող տնտեսական ցուցանիշներին, Սուրեն Պարսյանն ասաց՝ սպասելիքները լավատեսական չեն: «Ֆինանսների նախարարությունն արդեն կանխատեսել է -2 տոկոս, սա կարծում եմ շատ լավատեսական կանխատեսում է, բայց այս տարի մեծ տնտեսական ճգնաժամ ենք ունենալու, իմ հաշվարկներով -5.5 տոկոսի շրջանակում տնտեսական անկում կունենանք, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ գործող իշխանությունները գյուղատնտեսության թվերը հին ու բարի մեթոդով կնկարեն, ինչն արդեն սկսել է, իսկ եթե չնկարեն, անկումն ավելի մեծ կլինի»,-նշում է տնտեսագետը՝ հորդորելով կառավարությանը վերանայել բյուջետային ծրագրերը եւ որոշումներ չկայացնի ըստ իրավիճակի, ինչպես վարչապետն է ասում: Հակառակ պարագայում, ըստ մասնագետի, կառավարությունը ստիպված է լինելու անընդհատ ավելացնել արտաքին պարտքը, ինչի միտումներն արդեն իսկ նկատելի են:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:33 28/05/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսի վարակակիրներից 316-ի վիճակը ծանր է, 53-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր
18:24 28/05/2020  |  ԼՐԱՀՈՍ2000 քաղաքացու նկատմամբ վարչական իրվախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել
15:08 28/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախարարն իր հայտարարություններով խուճապ է առաջացնում. դոկտոր, պրոֆեսոր
14:57 28/05/2020  |  ԿորոնավիրուսՄեղրիում այսօր կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել․ մարզպետարան
14:31 28/05/2020  |  ԿորոնավիրուսՔԿԾ-ն չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների տեղափոխությունը, նրանց թվում է Գագիկ Խաչատրյանը
14:18 28/05/2020  |  ԿորոնավիրուսԻնչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը. ԱՆ
14:12 28/05/2020  |  ԿորոնավիրուսԱրցախում արձանագրվել է առողջացման 11 նոր դեպք
14:07 28/05/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսի վարակման դեպքեր են հաստատվել դատարանի Վեդիի նստավայրում և վճռաբեկ դատարանում
13:41 28/05/2020  |  ԿորոնավիրուսԼոռու մարզում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը․ մարզպետ
13:18 28/05/2020  |  Կորոնավիրուս«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են այլ հիմնարկ. առկա է կորոնավիրուսի վտանգ

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]