ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստան-Արցախ հարաբերությունները չեն լինելու վերադասը ստորադասի, Արցախում հասկանում են՝ Փաշինյանն առաջվանը չէ. քաղտեխնոլոգ 05/28/2020 18:54 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հարաբերությունները մշտապես ռազմավարական են եղել եւ մշտապես խորացված են եղել։ Այնպես չէ, որ նախկինում ոչինչ չի եղել եւ հիմա վարչապետը դրանք պետք է խորացնի եւ նոր իմաստ հաղորդի: Այդպիսի բան չկա, ուղղակի դա ընդամենը վարչապետի փիար կամպանիան է՝ ցույց տալու համար, որ հեղափոխությունը նույնպես տարածվում է Ղարաբաղում, արմատներ է գցում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների եւ Արցախի նորընտիր նախագահի հարաբերություններին եւ Հայաստան-Արցախ համագործակցության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասել էր, որ ընտրություններից հետո ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի և Արցախի կառավարությունները, իշխանությունները ռազմավարական, երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ անցնեն:
Անդրադառնալով Արցախում նոր կառավարության ձեւավորման եւ մասնավորապես ԱԳ նախարարի պաշտոնում Մասիս Մայիլյանի նշանակման հնարավորությանը, ինչի մասին ակտիվորեն գրում է մամուլը՝ նշելով, որ դա ՀՀ իշխանությունների ցանկությամբ է, քաղտեխնոլոգն ասաց, որ անգամ ԱԳ նախարարի պաշտոնում Մասիս Մայիլյանը ազդեցիկ դերակատարություն ունենալ չի կարող, հատկապես, այն բանից հետո, եթե Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվի Սամվել Բաբայանը, որի հետ տանդեմի եւ նրանց թիկունքում կանգնած ուժերի միջեւ էլ, ըստ քաղտեխնոլոգի կընթանան հիմնական քաղաքական իրադարձություններն Արցախում:
Մյուս կողմից Արմեն Բադալյանը չի բացառում, որ Մասիս Մայիլյանի նշանակումը կարող է արեւմտամետ ուժերին բավարարելու նպատակ ունենալ: Միեւնույն ժամանակ, քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ Մայիլյանը ընտրությունների ժամանակ Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակիցն էր:
«Եթե այդ նշանակումը տեղի ունենա, այսինքն, Մասիս Մայիլյանը վերանշանակվի, կա կնշանակի, որ նա կորցնելու է ազնվորեն իրեն սատարողների վստահությունը եւ նա իրականում խաղ էր իրականացում, այդ պայքարը բլեֆ էր ու նա նախապես նախընտրական կամպանիա էր մտել պարտվելու տրամաբանությամբ, իսկ դա նշանակում է, որ տվյալ քաղաքական գործիչը այլեւս ապագա չունի: Նա ընդամենը անուն- ազգանուն է լինելու, ոչ ավելին եւ քաղաքական կշիռ չի ունենալու »,-ասաց Արմեն Բադալյանը:
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի եւ Մասիս Մայիլյանի ՝ ՌԴ մուտքի արգելքին, ինչի մասին հայտնի էր դարձել քարոզարշավի ընթացքում, քաղտեխնոլոգը սա խնդիր է համարում: Միեւնույն ժամանակ, քաղտեխնոլոգը չի բացառում, որ ՌԴ-ի վերաբերմունքը կարող է փոխվել առնվազն Սամվել Բաբայանի հետ կապված.«Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան տանդեմը Ռուսաստանի համար գուցե այդքան էլ մերժելի չլինի»:
Ինչ վերաբերում է թավշյա հեղափոխությունը Արցախ արտահանելու հարցին, դա այսուհետեւ փակված թեմա է եւ դա կարող էր տեղի ունենալ միայն Մասիս Մայիլյանի հաղթանակից հետո:
«Այնպես չէ, որ Արայիկ Հարությունյանը պատահական մեկն է եւ ինչ-որ տեղից եկել, ընտրվել է, նույնը վերաբերում է Սամվել Բաբայանին: Նրանք այն գործիչները չեն, որ հեղափոխական էյֆորիան Ղարաբաղում տարածեն ու հեղափոխականներ դառնան: Հատկապես Սամվել Բաբայանն այն մարդը չէ, որը կարող է ենթարկվել ՀՀ վարչապետին: Իրենք շատ լավ տեսնում են, որ Փաշինյանն այլեւս երկու տարի առաջվա վարչապետը չէ, իսկ նման դեպքերում շատ մեծ հարցականներ կան Հայաստան-Արցախ հարաբերություններում եւ հաստատ դա չի լինելու վերադաս-ստորադասի հարաբերություններ»-ընդգծեց Արմեն Բադալյանը՝ հիշեցնելով նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածված ձայնագրությունը, որտեղ Սամվել Բաբայանը , քաղտեխնոլոգի խոսքով, շատ կոպիտ պատասխան է տվել հենց Նիկոլ Փաշինյանին՝ հասկացնելով, թե ինչպես նրա հետ կվարվի անհրաժեշտության դեպքում:
«Այնպես որ, ՀՀ վարչապետը շատ բան կարող է խոսել, որովհետեւ նա շատ է սիրում խոսել, բայց այդ խոսքի տակ հիմք չկա: Իհարկե, նա կուզենա անել այն ինչ հայտարարում է, նա կուզենա Ղարաբաղն իրեն ենթարկել, բայց նա դա չկարողացավ անել: Մասիս Մայիլյանի պարտությունը հենց դա է փաստում»,-եզրափակեց Արմեն Բադալյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից