Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան 05/28/2020   11:56  |  Մեկնաբանություն

Տոներ կան, որ ոչ միայն իրար շնորհավորելու առիթ են, այլեւ խորհելու ու եզրակացություններ անելու հիանալի հնարավորություներ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, հենց այդ տոներից է: Շնորհավորելով բոլորիս մեր պետականության վերածննդի օրվա առթիվ՝ ամեն դեպքում ուզում եմ հիշեցնել, որ չլիներ Սարդարապատը՝ չէր լինելու Հայաստանի Հանրապետությունը: Ավելին՝ չլիներ Սարդարապատը, այլեւս Հայաստան ու հայեր չէին լինելու գոնե թե Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ներկայիս տարածքներում:

Սարդարապատը մեր գոյամարտի վերջին կռիվն ու փրկության վերջին հույսն էր: Սարդարապատը մեր հարությունն էր մեռելներից: Եվ հաղթեցինք, որովհետեւ նահանջի տեղ չկար: Աստծո կամոք համախմբվել էին քաղաքական գործիչները՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, զինվորականության սերուցքը, Եկեղեցին, ֆիդայական ջոկատները: Այս բռունցքը կարողացավ դիմակայել ոչ միայն թուրքական հարձակմանը, այլեւ Երեւանը հանձնելու պատրաստ «խաղաղասերներին»:

Սարդարապատն այսպես է եղել. ուրիշ բան, որ հարյուր տարի զբաղվել ենք ինքնախաբեությամբ, ասել ենք՝ 1918-ի մայիսին բոլորը միակամ ու միասնական էին՝ ինքնազոհությամբ երկիրը փրկելու հարցում: Չի՛ լինում այդպես. հաղթանակը որբ չէ, հաղթանակը միշտ կոնկրետ անուններ ունի: Ուղղակի վախենում էինք, որ ամբողջ ճշմարտությունն ասելով՝ կխախտենք մեր միասնականությունն ու կնվազեցնենք Սարդարապատի արժեքը:

Սխալ էինք վախենում. լույսը ճշմարտությունից չի նվազում, շատանում է... Ճշմարտությունն այն զրահն է, որը ոչնչով չի խոցվում: Հավատացե՛ք, եթե առանց խմբագրումների խոսեինք Սարդարապատի եւ Առաջին հանրապետության մասին, շատ ավելի հեշտ կլիներ 90-ականների սկզբին՝ Հանրապետության վերածննդի ու մեծ Ազատամարտի օրերին: Իրավիճակը նույնն էր: Ապրելու մեր իրավունքը նվաճվում էր սակավ ընտրյալների, Վազգեն Սարգսյանի խոսքով՝ վճռական մենակների առաջնորդությամբ ու թերահավատների կասկածամտությունը հաղթահարելով:

1918-ին երկրի հեռավոր մատույցներում՝ Էրզրումում, Կարսում, Ալեքսանդրապոլում մարտն ընդունելու փոխարեն հասանք Երեւան, որովհետեւ Երեւանն էինք Հայոց աշխարհի պորտը համարում: 90-ականների սկզբին եւ այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին Ղարաբաղից հետ բերեք, վերեւից են նայում Զանգեզուրին, Տավուշի տեղն ընդհանրապես չգիտեն ու Երեւանի փոքր կենտրոնն են պաշտում, որովհետեւ Արգիշտի արքայի «զտարյուն ծոռներն են»: Ու քիչ չեն դրանք...

Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն, իսկ պղտոր ջրերում ավելի ակտիվ ու հնարամիտ են բազմանում, մանավանդ՝ երբ վճռական մենակներն արդեն փրկած են լինում երկիրն ու ժողովրդին: Ու հայտնվու՛մ են. է՛լ խոսքի կավատներ, է՛լ գործի խարդախներ, պրոֆեսիոնալ պնակալեզներ ու սպա խաղացող օսլայածներ: Հայտնվում են, շերեփուկներ տալիս ու իրենցով քիչ-քիչ ծածկում են ամեն ինչ...

Առաջին հանրապետության ընդամենը երկու տարում այդ շերեփուկները հասան նրան, որ գոյամարտում հաղթած ու վաթսուն հազար քառակուսի կիլոմետրանոց պետություն ստեղծած ժողովուրդը նորից հասավ ոչնչացման եզրին...

Օրեր շարունակ ջուր ծեծող պառլամենտ, ճամարտակող ժողընտրյալներ, հաղթած բանակ, որի կեսն արդեն դասալիք էր, խանութպանի չափսի գործարարներ, որ մտածում էին զուտ իրենց փորը պարարտացնելու մասին, Թիֆլիս փախչող պետական այրեր, թշնամություն Ռուսաստանի հետ, արհամարհանք սահմանապահ մարզերի նկատմամբ, միամիտ ցնծություն՝ Սեւրի պայմանագրի եւ ամերիկյան մանդատի կապակցությամբ ու թուրքական զորքերի իրական հարձակում...

Եվ առանց կրակոցի հանձնվեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը, ցեղասպանվեց Շուշին, կորցվեց Արցախը, Զանգեզուրը մի կերպ դիմացավ մի բուռ քաջերի անձնազոհությամբ: Արդյունքում՝ թուրքի առաջ բացվեց Արարատյան դաշտը, եւ ստիպված Քանաքեռի բարձունքում աղուհացով դիմավորեցինք բոլշեւիկներին, որովհետեւ այլընտրանքը նոր եղեռնն էր...

Սա անտարբեր, բայց վճռորոշ մեծամասնության հաղթանակն էր վճռական մենակների փոքրամասնության հանդեպ: Առարկելու ցանկություն ունեցողներին առաջարկում եմ կարդալ 1918-20 թվականների մամուլը, թերթել ժամանակակիցների հուշերը, քարտեզ նայել ու մտածել՝ այսօրվա հետ համեմատած՝ նմանություննե՞րն են շատ, թե՞ տարբերությունները:

Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների եւ իրադարձությունների սիմվոլիզմ կա: Ու տագնապ կա, որ հանրության բարոյական անկումը, հասարակական-քաղաքական-տնտեսական էլիտայի դեֆորմացիան, բանակի անվանարկումը, Եկեղեցու մերժումը, ստախոսության ու կեղծիքի գրոհը չկանգնեցնելու դեպքում նորից աղուհացով դիմավորելու ենք ինչ-որ մեկի բանակին:

Այդպես է. իր Աստծուն մերժողը, օտար աստվածներ է պաշտում...

Հիրավի, մայիսի 28-ը պայծառ ու պատմական տոն է, ազգային հարության տոն, հարյուր տարվա հեռվից մեզ ուժ տվող տոն: Հույս ունեմ՝ նաեւ միավորող տոն, որովհետեւ հատկապես այսօր մեր փրկությունը վճռական մենակներին ճանաչելու եւ նրանց շուրջն ազգովի միավորվելու հրաշքի մեջ է:

Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն:

Աստված պահապան բոլորիս>:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:00 25/05/2020  |  ՄեկնաբանությունՎլադիմիր Գասպարյան. Իշխանությունների անճարությունը մեզ հասցրել են սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է
18:51 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչ-որ մեկը մի հիմարություն է ասում՝ Վլադիմիր Գասպարյանին հրավիրում են հարցաքննության. Փաստաբան
09:36 15/01/2020  |  ՄամուլԻնչի՞ համար է Վլադիմիր Գասպարյանը կանչվել ՀՔԾ․ ի՞նչ նոր գործի մասին է խոսքը. «Ժողովուրդ»
18:04 14/01/2020  |  Քրեական խրոնիկոնՎլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է իր հետ առնչություն չունեցող քրեական գործով.փաստաբան
17:17 14/01/2020  |  Քրեական խրոնիկոնՎլադիմիր Գասպարյանը հրավիրվել է ՀՔԾ
17:15 02/12/2019  |  Քրեական խրոնիկոնՆախաքննական մարմինը նպաստավոր պայմաններ է ստեղծել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր համար
21:59 17/11/2019  |  Քրեական խրոնիկոնՆախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր գործը կքննվի Կոտայքի դատարանում
17:35 27/09/2019  |  Քրեական խրոնիկոնՎլադիմիր Գասպարյանի մեղադրանքը կխստացվի
14:33 18/09/2019  |  Քրեական խրոնիկոնՎլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան
13:45 18/09/2019  |  Քրեական խրոնիկոնՎլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար

Արխիվ

[]