ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չե՞ք կարծում, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, Նաիրա Զոհրաբյանը՝ Վահագն Հովակիմյանին 05/27/2020 13:30 | ԼՐԱՀՈՍ
Չե՞ք կարծում, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, Սահմանադրությունը սարքել պոլի շոր եւ ձեր քաղաքական այս րոպեական խնդիրը լուծելու համար ձեւախեղել Սահմանադրությունը։ ԱԺ-ի այսօրվա նիստում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Ւմ քալլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ՝ արտակարգ դրության կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն իրականացվում է ոչ շուտ քան 50 և ոչ ուշ քան 65 օր հետո։ Ամբողջ գործընթացը, թե ինչպես պիտի վերսկսվի հանրաքվեն օրենքը, բաց է թողնում», - նախագիծը զեկուցող Հովակիմյանն ավելացնելով. «Սա խորհրդարանի կողմից արդեն նշանակված հանրաքվեի մասին որոշումը չեղարկելու ինստիտուն է, որը կարող է տեղի ունենալ բացառապես ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում։ Եթե դրությունն ավարտվել է և խորհրդարանը նման որոշում չի կայացրել, տեղի է ունենում հանրաքվեն։ Եթե դրա կարիքը կա, խորհրդարանը պիտի որոշում կայացնի մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը։ Նման ինստիտուտի անհրաժեշտություն պետական անվտանգության հարց է»։
Ն.Զոհրաբյանն արձագանքելով առաջարկվող փոփոխությանն արձանագրեց. «Շարունակելով ձեր նախագծի տրամաբանությունը, տեսականորեն չե՞ք բացառում, որ կարող է ստեղծվել իրավիճակ, որ դուք խորհրդարանին օժտեք լիազորությամբ, ասենք՝ չեղարկել խորհրդարանական ընտրությունները, չեղարկել ՏԻՄ ընտրությունները, Հայաստանը հռչակեք միապետություն»։ Ի պատասխան Հովակիմյանը նշեց, թե «ԱԺ ընտրությունների ճակատագիրը սահմանադրությամբ ամրագրված է եւ հստակ ամրագրված է, որ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չի անցկացվում։ Չի կարող որեւէ մեկը բերել օրենքի մակարդակով, ինչ որ լիազորություն տա։ Ինչ վերաբերում է հանրաքվեին՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում հանրաքվե չի անցկացվում»:
«Հանրաքվեի մեխանիզմը եւս հստակ կանոնակարգում է Սահմանադրությունը եւ ես չեմ կարծում, որ ԱԺ-ն սահմանադրական քայլ է անում այս նախագծով չեղարկելու հանրաքվեի անցկացումը: Սա իմ տեսակետն է»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը, ինչը եւս անպատասխան չմնաց:
․ «Տիկին Զոհրաբյան ջան, ես կյանքս կտամ, որպեսզի դուք միշտ ձեր տեսակետը պնդելու հնարավորություն ունենաք, բայց դա չի նշանակում, որ ձեր տեսակետը ճիշտ է»,- արձագանքեց Հովակիմյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ