ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հնդկաստանի դեպսանատան հայտարարությունը Գանդիի արձանի վերաբերյալ 05/27/2020 17:23 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը մեծ ուրախությամբ է ողջունում Երևանի ավագանու վերջերս կայացրած որոշումը` Երևան քաղաքում տեղադրել Հնդկաստանի կողմից նվիրված Մահաթմա Գանդիի արձանը: Սա հարգանքի տուրք կլինի աշխարհի մեծ առաջնորդին՝ Գանդիի 150-ամյակի տոնակատարության կապակցությամբ, որը նշվում է աշխարհով մեկ: Սա նաև կլինի Հնդկաստանի և Հայաստանի դարավոր պատմական և բարեկամական հարաբերությունների խորհրդանիշ: Այս մասին նշված է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունում։
Հարկ է նշել, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ունեն դարավոր արմատներ, որոնք սկիզբ են առնում մ.թ.ա. 149-ին: Միջնադարյան Հնդկաստանում աշխույժ և բարգավաճ հայ համայնք կար: Հնդկաստանում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1562 թվականին, և մինչ օրս մենք հպարտորեն պահպանում ենք Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը և ճարտարապետությունը Կալկաթայում, Չեննայում, Մումբայում, Լաքնաուում և Սուրատ քաղաքներում: Հնդկական հողում պահպանվում են ոչ միայն եկեղեցիները և այլ հուշարձաններ, այլև հայկական գերեզմանատները: Բարեկամության այս խորհրդանիշը անձեռնմխելի մնաց նաև Առաջին աշխարհամարտի անհանգիստ ժամանակներում:
Ներկայումս մեր հարաբերություններն ամրապնդվել և խորացել են: Հնդկաստանը առաջին երկրներից էր, որը ճանաչեց անկախ Հայաստանը: Մեր երկկողմ հարաբերություններն այսօրվա աշխարհում գերազանց են, որը ներառում է ոչ միայն մեր մշակութային կապերը, այլև ընդգրկում է քաղաքական, տնտեսական, առևտրային, հումանիտար, անվտանգության և այլ ասպեկտներ:
Հնդկաստանը նաև հպարտորեն մասնակցել է Հայաստանի տեխնոլոգիական առաջխաղացմանը իր եզակի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի շնորհիվ, որտեղ վերապատրաստվել են Հայաստանի ՏՏ ընդհանուր ռեսուրսների ավելի քան մեկ երրորդը, և ինչը ՀՀ տնտեսության և ՍՍ արտահանման բազայի կարևորագույն ուժն է:
Հնդկաստանը և Հայաստանը ունեն զարգացման ամուր գործընկերություն, որը նպաստում է փորձի, գիտելիքների և կարողությունների զարգացման փոխանակմանը Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության և այլ կրթաթոշակային ծրագրերի միջոցով:
Այս համատեքստում Հնդկաստանի դեսպանատունը խորին շնորհակալություն է հայտնում ՀՀ կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ՝ Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման որոշման ընդունման համար: Դա հարգանքի տուրք է ամբողջ մարդկությանը պատկանող Մահաթմա Գանդիին: ՄԱԿ-ը հռչակել է Մահաթմա Գանդիի ծննդյան օրը ՝ հոկտեմբերի 2-ը, որպես ոչ-բռնության միջազգային օր:
Մենք մեծապես հուսով ենք, որ Երևանում Մահաթմա Գանդիի արձանը երիտասարդ սերնդին ոգեշնչի Մահաթմա Գանդիի ուսմունքի, սկզբունքների և արդիության վերաբերյալ և կնպաստի խաղաղության և ոչ բռնության գործին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ