ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիոներները վերջին օրերի իրադարձություններից հետո կսսկվեն. Փաշինյան 05/27/2020 18:56 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը՝ մաքսանենգ երկրի իմիջով հետաքրքրվողները պետք է նախ և առաջ հետաքրքրվեն այն քրեական գործով, որը հարուցված է ՊԵԿ-ում՝ կապված Միքայել Մինասյանի գործունեության հետ։ Այս մասին ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու, Ձեր նշած անձի հովանավորությամբ Հայաստան են ներկրվել ամենատարբեր բաներ՝ գյուղատնտեսական մթերքներ, ճոխության առարկաներ, շինանյութ, ինչ ասես՝ սելիտրայի անվան ներքով և դրա արդյունքում ՀՀ-ին պատճառվել է մոտ 20 մլրդ դրամի վնաս»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով՝ Հայաստանից ծխախոտի արտահանմանը, ապա Փաշինյանն ասաց, որ վերջին հինգ տարում այդտեղ ոչինչ չի փոխվել և, եթե կա պրոբլեմ, ապա պատասխանը պետք է պահանջել առաջին հերթին Միքայել Մինասյանի աներ Սերժ Սարգսյանից։
«Դուք գիտեք, որ Կրասնոդար քաղաքում բռնվել է մաքսանենգ բեռով ծխախոտ.որն արտահանվել է Հայաստանից։ Եթե մենք ետ պտտենք իրադարձությունը և քննենք ՀՀ հարկային մարմինների գործողությունները, այդ գործողություններում ոչ մի բան չի կարող փոխվել, որովհետև որևէ բան փոխելը կլինի ապօրինի, որովհետև մարդը գալիս և ասում է՝ ես ծխախոտ եմ արտահանում ՀՀ-ից օրինակ՝ Աֆղանստան և Ռուսաստանից թռնում եմ դեպի Աֆղանստան և այդ մարդը թռնում է, օրինական ձևակերպում է »,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ, եթե ճանապարհին վայրէջք է կատարում Կրասնոդարում՝ օրինակ վերալիցքավորման պատճառաբանությամբ, բայց փորձ է արվում բեռնաթափել այնտեղ, ՀՀ իշխանությունն այդտեղ կապ չունի։
Փաշինյանն ասաց, որ շատերը հարցնում են՝ ինչու կոռուպցիոներները չեն սսկվում, ապա վստահ է, որ վերջին օրերի իրադարձություններից հետո կսսկվեն, որովհետև քրեական գործում ներգրավված մեղադրյալի պաշտպանական թիմին տրամադրվել են տեղեկություններ, որով մեղադրյալը և նրա ընտանիքը պետք է իմանան, թե ինչ խորը ցեխի մեջ են իրենք, որից չեն կարող դուրս պրծնել։
«Սերժ Սարգսյանը, մնացածը... պապիկը՝ Միշիկից, տատիկը պապիկից, թոռնիկը՝ տատիկից, փիսոն՝ պապիկից և մուկն էլ վերջից քաշի, մեկ է ՝ չեն պլստալու »,-ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ