ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարող ենք պնդել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արարքում որևէ կարգապահական խախտում չկա. Աթանեսյան 05/27/2020 15:45 | ԼՐԱՀՈՍ
Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ընթացքում թույլ են տրվել դատավոր Ազարյանի իրավունքների մի շարք խախտումներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ ավելի մանրամասն այդ մասին կբարձրաձայնի ավելի ուշ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարի կողմից՝ դեռեւս ապրիլին: Պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:
Այսօր՝ մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ն արդեն ստացել է։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ միջնորդությունն իր էությամբ ունի կոպիտ ընթացակարգային խախտում, իսկ բուն նյութի համաձայն՝ կարող ենք պնդել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արարքում որևէ կարգապահական խախտում չկա։
Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ փաստաթղթերի փաթեթը երեկ է ստացել և այժմ նախնական ուսումնասիրություն է իրականացնում, բայց նշեց, որ խոսքը գնում է դատավորի մի արտահայտության մասին, որը մեկնաբանվել է որպես մասնակցող կողմի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունք, ինչը, փաստաբանի պնդմամբ, որևէ աղերս չունի իրականության հետ։
«Դա իրականության յուրովի և իրենց համար ցանկալի մեկնաբանություն է և ըստ էության վնաս է պատճառվում դատական իշխանության անկախությանը։ Ոչ թե Ալեքսանդր Ազարյանն է վնաս տվել դատարանների անկախությանը կամ հեղինակությանը, այլ հակառակը՝ թե՛ հաղորդում ներկայացնող ՀՔԾ պետ պարոն Խաչատրյանը, թե՛ ՀՀ արդարադատության նախարար Բադասյանը միասին՝ իրենց այս գործողությամբ, լրջորեն վնասում են Հայաստանի դատական իշխանության անկախությանը»,- ասաց Աթանեսյանը։
Անդրադառնալով ԲԴԽ-ին՝ Աթանեսյանը նշեց, որ միշտ օպտիմիստ է, Հայաստանում եղած բոլոր քաղաքական ռեժիմների օրոք միշտ օպտիմիստ է եղել և միշտ հավատացել է, որ անկախ օրվա իշխանության քմահաճույքի՝ նույնիսկ ամենածանր գործերով հնարավոր է հասնել արդարության։
Արձանագրենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. մայիսի 27-ի դրությամբ՝ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 76 միավորով:
Բարձր վարկանիշ ունեցող դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներն սկսվել են 2018թ օգոստոսին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելուց հետո. կայացված դատական ակտով արձանագրվել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել։ Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ