ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրենք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց սխալների համար. ՀԿ-ները կառավարությունից ու պարետից պահանջում են խիստ կարանտինային ռեժիմ մտցնել 05/27/2020 21:20 | Հարցազրույց
Մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են երկշաբաթյա կարանտին սահմանել կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ նման պահանջով հանդես գալու պատճառն այն տխուր վիճակագրությունն է, որը կա եւ որում Հայաստանը բացասական առումով արդեն առաջատար հորիզոնականներում է՝ օրական նոր դեպքերով: Իոանննիսյանի խոսքով, երեկվա դրությամբ այդ ցուցանիշով Հայաստանից վատ վիճակում ընդամենը 4 երկիր էր եւ երկրորդ, պատճառը, նրա խոսքով, այն է, որ ըստ էության, արդեն պարզ է դառնում, որ անհատական պաշտպանության միջոցների քաղաքականությունը գործնականում չի օգնում:
-Արդյո՞ք այն քաղաքականություն եւ մասնավորապես այն արշավը, որը հիմա անում է իշխանությունը, մասնավորապես անհատական պաշտպանիչ միջոցների խրախուսման նպատակով ուշացած չէ, եւ արդյո՞ք այս կեցվածքն իշխանությունը չպետք է ընդուներ ի սկզբանե՝ վարակի տարածման սկզբնական փուլում, երբ մասնագետներն ահազանգում ու զգուշացնում էին հնարավոր վտանգների մասին, ինչին իշխանությունը թեթեւամիտ եւ անգամ հեգնանքով էր վերաբերվում:
-Դե, հիմա, տարբեր փուլերում տարբեր ռեակցիաներ են եղել, որոշ ռեակցիաներ հիմնավոր են եղել, որոշները՝ ոչ, բայց , ըստ էության, կարեւորը հետեւյալն է, որ կառավարության այս պահի քաղաքականությունը մենք համարում ենք սխալ եւ պետք է վերադառնալ կարանտինի եւ շատ ավելի խիստ կարանտինի, քան եղել է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին:
-Այս պարագայում սոցիալ-տնտեսական ռիսկեր եւ առողջապահական խնդիրներ բալանսը կառավարությունն ի վիճակի՞ է լինելու պահել: Առանց այն էլ իմ նշած խնդիրները սրված են:
-Ինձ թվում է, որ երկու շաբաթ ժամանակահատվածում՝ այո, ավելի երկարը՝ չգիտեմ:Առողջապահական համակարգը հիմա ուղղակի գերծանրաբեռնվում է, շատերը մեղադրում են առողջապահության ոլորտի պատասխանատուներին, բայց կարանտինային միջոցառումներն իրենց լիազորություններում չէ, իրենց լիազորություններում է մարդկանց բուժելը եւ իրենք ֆիզիկապես ուղղակի չեն հասցնում: Եթե այսպես շարունակվի, ռեանիմացիաները շուտով լիքը կլինեն եւ չեն կարողանա սպասարկել բոլորին:
-Կարանտինային ռեժիմի ձախողման պատճառը ո՞րն է եւ ովքե՞ր են պատասխանատուները:
-Պատասխանատուները շատ են՝ սկսած հասարակությունից վերջացրած ոստիկանությունով, որովհետեւ որոշ երկրներում հասարակությունն է այնքան խելոք, որ դա անում է, որոշ երկրներում ոստիկանությունն է այնքան ունակ, որ կարող է ապահովել: Հայաստանում, փաստորեն, համ հասարակությունը թերացավ, համ ոստիկանությունը:
-Իսկ իշխանությո՞ւնը, ուշացած չէ՞ին որոշումները:
-Դե, որոշ որոշումներ ուշացած էին, որոշ որոշումներ լավն էին, բայց մնացին թղթի վրա: Տարբեր… այո, կային որոշումներ, որոնք ուշացած էին:
-Պարետի փոփոխության խնդիր դնո՞ւմ եք:
-Գիտեք, այս հարցերը, ինձ թվում է բավականին լայն են քննարկվում իշխանությունում եւ միայն պարետն անձամբ չէ, որ դա որոշում է: Այնպես, որ ես նաեւ հակված չեմ միայն իր վրա դնել պատասխանատվությունը, ավելի լայն է:
-Ի՞նչ արձագանք եք ակնկալում իշխանությունից:
-Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ հարցը օրակարգում կա, ակնկալում ենք, որ իշխանությունը կգնա այդ քայլին եւ կվերադառնա շատ ավելի խիստ ու լուրջ կարանտինի, քան եղել է մարտ-ապրիլ ամիսներին:
-Ստեղծված իրավիճակում երկշաբաթյա կարանտինի արդյունավետության տեսանկյունից ինչ- որ ուսումնասիրություն, հաշվարկ կա՞ պահանջի հիմքում:
- Երկու շաբաթը հիմնականում պայմանավորված է նրանով, որ գաղտնի շրջանը երկու շաբաթից քիչ է, որպես կանոն եւ երկու շաբաթ հետո արդեն հստակ կլինի, թե քանի հոգի է հիվանդ մի կողմից եւ մյուս կողմից երկու շաբաթում առողջապահական համակարգը կբեռնաթափվի, ռեանիմացիաները խելքի կգան կարծում եմ եւ երրորդը, երկու շաբաթը այն –ժամանակահատված է, որը առողջապահության նախարարը նշեց, որ եթե երկու շաբաթով կարանտին մտցվի, վիճակը շեշտակի կլավանա: Ինքը կարծեմ այլ բառեր էր օգտագործել, բայց էությունը դա էր, հիշեցնեմ, Հանրային խորհրդի նիստին էր այդ մասին խոսել:
-Իսկ ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության խնդիր դնելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում, որովհետեւ ի սկզբանե հասարակությունը իշխանությունից՝ սկսած առողջապահության նախարարից մինչեւ վարչապետ, սխալ ազդակներ ստացավ եւ , ըստ էության , նաեւ այդ ազդակներից ելնելով, կարծես թե մարդիկ այդպես էլ լուրջ չվերաբերվեցին վիրուսին:
-Ինձ թվում է այս ամենը կանցնի եւ դրանից հետո կարիք կլինի գնահատել իշխանության բոլոր գործողությունների արդյունավետությունը եւ իհարկե, իրենք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց սխալների համար, ցանկացած ոլորտում իրենց սխալների համար ու նաեւ քաղաքական դիվիդենտներ են ստանում ճիշտ քայլերի համար: Սա , բնականաբար, արվելու է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից