Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար․ Արման Թաթոյան 05/27/2020   20:43  |  ԼՐԱՀՈՍ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը համարում է առանցքային ձեռքբերում էթնիկ պատկանելիության հիմքով խտրականությամբ ու ատելությամբ կատարվող հանցանքների կանխման գործում։ Այն նաև կարևոր է համաեվրոպական մակարդակում մարդու իրավունքների համակարգի ամրապնդման տեսանկյունից։

«Մակուչյանն և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (գանգատ թիվ 17247/13) գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, արտոնությունների տրամադրումը, պետական ամենաբարձր մակարդակով քաջալերումը, Ադրբեջանի ողջ հասարակության շրջանակում հերոսացումը եղել են էթնիկ դրդապատճառներով (ethically motivated)։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դրա մասին են վկայել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որտեղ արտահայտել են իրենց աջակցությունը արարքի կատարման հարցում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առանձին արձանագրել է ու հաշվի առել Ադրբեջանի օմբուդսմանի՝ Էլմիրա Սուլեյմանովայի խոսքերն այն մասին, որ «Ռամիլ Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար»։ Իսկ Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց անմիջապես հետո Ադրբեջանի օմբուդսմանը հայտարարել էր, որ «Սա նախագահ Իլհամ Ալիևի մարդասիրության և Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ հոգատարության հերթական ապացույցն է»։

Եվրոպական դատարանը վճռով դատապարտելի է համարել էթնիկական ատելությամբ պայմանավորված սպանություն կատարած անձի ազատ արձակումը և հերոսացումը, որը անպատժելիության մթնոլորտի ձևավորման վտանգավոր խթան է։ Ընդ որում, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ազատ արձակման հարցում ժամանակին մտահոգություն էին հայտնել նաև միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI), ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն։

Պետք է հիշել, որ նման դաժանությամբ սպանություն կատարած անձի անխուսափելի պատասխանատվությունը, նրա կողմից պատժի կրումը հստակ նպատակ ունեն կանխելու էթնիկ ատելություն հիմքով նման ոճրագործությունների կատարումը հետագայում: Սակայն նման հանցանքի հերոսացումն ու քաջալերումն ունի վտանգավոր հետևանքներ՝ պարարտ հող ստեղծելով հետագայում ավելի մեծ դաժանությամբ հանցագործությունների կատարման համար։


Պետք է ի սպառ վերացնել էթնիկ պատկանելիության հիմքով խտրականությունն ու ատելությունը։ Սա սկզբունքորեն է անթույլատրելի առավել ևս երբ դա խրախուսվում է պետության կողմից: Այս երևույթը վտանգավոր է մարդու իրավունքների համընդհանուր համակարգի տեսանկյունից: Այն կարող է ունենալ խորը բացասական հետևանքներ, որոնց վերացումը կպահանջի երկարաժամկետ ջանքեր: Այսպիսի հետևանք էր Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը։


Այս գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ թույլ է տրվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի իրավունքի խախտում ընթացակարգային տեսանկյունից (2-րդ հոդված), ինչպես նաև խտրականության արգելքի իրավունքը (14-րդ հոդված)՝ զուգակցված 2-րդ հոդվածով: Վճռում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը չի ապահովել իր քաղաքացու նկատմամբ սահմանված պատժի հետագա կիրառումը, ինչը հանգեցրել է ատելության հիմքով կատարված հանցանքի անպատժելիության (impunity for a serious hate crime)։ 


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարգավիճակի առավելագույն գործադրմամբ հետևողական կլինի համընդհանուր մակարդակում էթնիկ պատկանելիության հիմքով խտրականության և ատելության դեմ պայքարին վերաբերող իրավական սկզբունքների և չափանիշների արդյունավետ կենսագործումը խթանող աշխատանքներին։

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ի գիշերը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացներին մասնակցող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի առնվազն տասներկու հարվածներով դաժանաբար սպանել էր քնած վիճակում գտնվող հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա։ Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, ով դատապարտվելուց հետո մի քանի տարի անց Հունգարիայից արտահանձնվել էր Ադրբեջան, արժանացել էր ներման ու հերոսացվել էր ազգությամբ հայ սպանելու համար։ Ռ․ Սաֆարովը, մասնավորապես, ստացել էր մի շարք արտոնություններ՝ բանտում անցկացրած ութ տարվա համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվել էր հրապարակային արարողությամբ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:56 27/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵվրոպական համայնքը պետք է շատ լուրջ եզրահանգումներ անի. Արա Ղազարյանը՝ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշման մասին
14:27 27/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ը մայիսի 29-ին կհրապարակի Ռ. Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը
23:59 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍԶինված ուժերում պետք է մեծանա կնոջ դերը որոշումների կայացման գործում. Արման Թաթոյան
23:20 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԻԵԴ վճիռը որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից` վերականգնելու արդարությունը. ԱԳՆ
22:45 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը. Արմեն Աշոտյան
19:20 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը պաշտոնապես ճանաչվել է երկիր, որն ապօրինի ազատ է արձակել հանցագործին և դրանով նրան հերոսացրել. Լապշին
16:21 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ի պրակտիկայում աննախադեպ փորձ է իրականացվել՝ մասնավոր կարգավիճակում կատարված գործողությունը վերագրել պետությանը. Լեւոն Գեւորգյան
15:47 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՍա առաջին վճիռն է, երբ միջազգային դատական ատյանն արձանագրում է ադրբեջանական պետության հակահայկական խտրականությունը. փաստաբան
13:25 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍԳուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը և խտրականության արգելքը
00:23 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿապանում վաղ առավոտից գործում է Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը. ՄԻՊ

Արխիվ

[]