ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաջարանցիներին մեղադրանք է առաջադրվել՝ առևանգման հատկանիշներով, թեեւ տուժողն ասում է, որ տուժող չէ, առեւանգում չի եղել 05/27/2020 20:50 | Քրեական խրոնիկոն
Օրեր առաջ ձերբակալված, ապա ազատ արձակված քաջարանցիներից երեքին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին նրանց պաշտպանները՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցի եղբորը՝ Լևոն Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձին առևանգելու համար։ Նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Խորեն Միրզոյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը եւս չի ընդունում առաջադրված մեղադրանքը. «Այն ինչ նկարագրված է մեղադրանքի որոշման մեջ, ընդհանրապես գոյություն չունի, նման գործողություններ Խորեն Միրզոյանը չի կատարել։ Վերագրվում է արարք, որը հնարավոր չէր կատարել»։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, նրանց դեմ ցուցմունք տվող անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից և հայտարարել, դրանք տվել է ճնշման տակ եւ որ իրեն տուժող չի ճանաչում՝ Սարգսյանն ասաց, որ կալանքի միջնորդության քննարկման ժամանակ դատարանում կբարձրաձայնի այդ հարցը՝ վկայակոչելով «Փաստինֆո»-ի տեղեկատվությունը։ «Նյութերը մեզ տրամադրվել է։ Ինչու՞ մեզ չի տրամադրվել այն փաստական տվյալը, ցուցմունքը, որ տուժողը հրաժարվել է իր ցուցմունքներից։ Ես լրատվությունից եմ տեղեկացված»,- ասաց Սարգսյանը։
Հարցին, թե արդյո՞ք իր վստահորդի մասնակցությամբ առերես հարցաքննություն է եղել, Սարգսյանը պատասխանեց. «Մենք շատ խնդրել ենք, պահանջել ենք և միջնորդություն ենք ներկայացրել, որ վարույթն իրականացնող մարմինն առերես հարցաքննի Խորեն Միրզոյանի դեմ վկայած անձանց, բայց այս պահին ձայն բարբառո հանապատի, որևէ արձագանք չունենք»։
Սարգսյանը նշեց, որ քիչ առաջ իմացել է, որ դատավորը, որը կքննի Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանն է։ Գործով մյուս մեղադրյալ՝ Մարատ Ստեփանյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալը ևս չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Նրա փոխանցմամբ՝ ներկայացվել է երկու միջնորդություն, որոնց վերաբերյալ պատասխան դեռևս չեն ստացել և պատասխանը ստանալուց հետո դիրքորոշումն ավելի հստակ կլինի՝ հետագա գործողությունների հետ կապված։ Ներկայացված միջնորդությունների մասին պաշտպանը մանրամասներ չներկայացրեց։ Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ Մարատ Ստեփանյանի մասնակցությամբ առերեսում չի եղել, բայց պաշտպանական կողմն առերեսման պահանջ է ներկայացրել. «Ի սկզբանե հայտարարել ենք, որ ակնհայտ անհիմն մեղադրանք է և սուտ տեղեկություն է ներկայացվել»։
Մարատ Ստեփանյանի խափանման միջոցի հարցը կքննարկի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, իսկ Լևոն Համբարձումյանի խափանման միջոցի հարցը՝ դատավոր Վաչե Մարգարյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 24-ին Երեւանից հատուկ ջոկատայիններ են գործուղվել Սյունիք հատուկ գործողություններ իրականացնելու նպատակով: Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի եւ 4 անձ բերման է ենթարկվել։ Հետագայում՝ մեկ հոգին ազատ է արձակվել. Հայտարարվեց, թե Նրան սխալմամբ էին բերման ենթարկել ու հենց նրա նկատմամբ էլ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել։ Համենայն դեպս՝ երեկ մամուլում տարածվել էր բռնության հետքերով լուսանկարները։ Ոստիկանության բաժնի մոտ հավաքվել էին մեծ թվով քաջարանցիներ՝ պահանջելով ազատություն ու արդարություն։ Նրանք բողոքի ակցիան դադարեցրին միայն այն բանից հետո, երբ Քաջարանի համայնքի ղեկավարը հայտարարեց, որ իրեն հավաստիացրել են, որ ոստիկանության բաժնում կիրառված բռնության դեպքի առթիվ պատշաճ քննություն կընթանա։
Ակցիայի ավարտից հետո հաղորդագրությամբ հանդես եկավ նաեւ ՔԿ-ն նշելով, որ ձերբակալվածները կասկածվում են մարդ առեւանգելու մեջ։
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։
2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին և Խ.Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան:
Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ․-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ․-ի եղբայրը՝ Գ.Մ․-ն և Ա․Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա․Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
2020թ․մայիսի 24-ին Խ․ Մ-ն, Մ․ Ս-ն և Լ․ Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա․Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով»,- հայտարարել է ՔԿ-ն։
Նշենք, որ ձերբակալվածներն ազատ էին արձակվել, քանի դատարանն արձանագրել էր, որ ձերբակալման մասին որոշումը եղել է ոչ իրավաչափ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից