Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Սպանված տարեց կնոջ և Գարիկ Մաշադյանի միջև պայքար է տեղի ունեցել. դեպքի վայրում հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցներում եղել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը 05/27/2020   17:08  |  Քրեական խրոնիկոն

Տարեց կնոջ սպանության գործով, որով որպես մեղադրյալ է անցնում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ Գարիկ Մաշադյանը, տուժող կողմը քննիչի գործողություններում առերեւույթ պաշտոնեական հանցագործության հատկանիշներ է արձանագրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ արարքի որակումը թողնելով իրավապահ մարմիններին։

«Քրեական գործ հարուցելու հիմքերի և առիթների առկայության դեպքում վարույթն իրականացնող մարմինը հարուցում է քրեական գործ։ Եթե քննիչը հիմքի և առիթի բացակայության պարագայում հարուցում է քրեական գործ, ապա մենք գտնում ենք, որ քննիչի գործողություններում առկա է պաշտոնեական հանցագործության հատկանիշներ »- ասաց նա՝ հավելելով, որ ավելի վաղ եւս վիճարկել են քննիչի գործողությունների իրավաչափությունը, բացարկ հայտնել քննիչին, բայց դատախազի կողմից դրանք մերժվել են։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հոկտեմբերի 21-ի՝ ժամը 20։00-ի սահմաններում Գարիկ Մաշադյանը մուտք է գործել Վարդաշեն փողոցի տարեց բնակիչ Ցողիկ Բադիկյանի տուն, պահանջել ենթադրաբար օգոստոս ամսին իր կողմից տրված ոսկյա խաչը, ինչը Ցողիկ Բադիկյանը չի վերադարձրել այն, որի ընթացքում ծագել է վիճաբանություն ու Մաշադյանը մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել տարեց կնոջն ու սպանել։

Տուժողի դին հայտնաբերվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 00.00-ի սահմաններում,ամուսնու կողմից։ Ժամանել են ոստիկանները, կատարել դեպքի վայրի զննություն և դեպքի առթիվ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն, սակայն Մաշադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանության համար՝ առանց հափշտակության նպատակի։ Փաստաբանի խոսքով՝ դեպքի վայրի զննության արձանագրությունից պարզ է դարձել, որ բնակարանից հափշտակվել են ոսկյա զարդեր և կանխիկ գումար եւ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Տուժող կողմը համաձայն չէ գողության հատկանիշներով քրեական գործ հարուցելու և հետագայում գործի վարույթը կասեցնելու քննիչի որոշման հետ և գտնում է, որ դա արվել է Մաշադյանի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։

«Քննիչը գտնում է, որ այդուհանդերձ Գարիկ Մաշադյանի ցուցմունքն արժանահավատ է, նա ոչինչ չի հափշտակել, թե նույն ժամանակահատվածում այլ անձ է մուտք գործել Ցողիկ Բադիկյանի բնակարան, կատարել գողություն և անհայտ անձի կողմից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մասով քրեական գործից մաս է անջատում առանձին վարույթում, դրանով քրեական գործի վարույթը կասեցնում, իսկ Գարիկ Մաշադյանի մասով քրեական գործն ուղարկում դատարան»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախկինում տեսել են անօրինականություններ, բայց անգամ այդ անօրինությունները քողարկված են եղել, իսկ այն, ինչ արվել է այս քրեական գործով, արվել է՝ տուժողների կարծիքն ընդհանրապես հաշվի չառնելով, նրանց նկատմամբ ցինիկ և հանդուգն վերաբերմունք ցուցաբերելով։

«Պատկերացնու՞մ եք քննիչն ինչ է ասում։ Նրա ասելով՝ այդ նույն ժամանակահատվածում Ցողիկ Բադիկյանը սպանված վիճակում ընկած է եղել հատակին, անհայտ անձը մուտք է գործել բնակարան և կատարել է ոսկյա զարդերի և կանխիկ գումարի հափշտակությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ սպանության դեպքից երկու օր անց, արձանագրության համաձայն՝ինքնակամ ոստիկանության բաժին է ներկայացել Գարիկ Մաշադյանը և հայտնել, որ ինքն է կատարել սպանությունը, սակայն՝ կենցաղային դրդապատճառներով, ավազակային հարձակման նպատակով մուտք չի գործել այդ բնակարան, որևէ իր կամ կանխիկ գումար չի հափշտակել։ Հիմք ընդունելով Մաշադյանի այդ ցուցմունքը՝ միանգամից նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

«Որևէ այլ քննչական-դատավարական գործողություն չի կատարվել, հիմք է եղել միայն իր ցուցմունքը»,- ասաց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ նախաքննության ընթացքում քննիչը բազմաթիվ օպերատիվ-հետախուզական հանձնարարություններ է տվել հետաքննության մարմնին՝ պարզելու թե արդյո՞ք Գարիկ Մաշադյանի ցուցմունքը համապատասխանում է իրականությանը, արժանահավատ է, թե ոչ, տուժողի ցուցմունքները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, սակայն մշտապես ստացել է պատասխաններ, որ դեռևս աշխատանքները շարունակվում են, որևէ բան հայտնել չեն կարող, այսինքն՝ Գարիկ Մաշադյանի ցուցմունքի արժանահավատության վերաբերյալ քննիչը որևէ տեղեկատվություն չի ստացել հետաքննության մարմնից։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ Գարիկ Մաշադյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հարազատ եղբայրն է, դատախազ Հարություն Մաշադյանի հարազատ հորեղբայրը, բացի այդ՝ հանդիսանում է նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ որդին, ինչպես հայտարարել է Աննա Հակոբյանը։

«Այլ կերպ, քան ազգակցական կապերով բացատրել քննիչի վարքագիծը, չեմ կարող։ Չեմ ասում, որ այդ անձանց կողմից անմիջականորեն ուղղորդում է եղել, բայց նաև պետք չէ, որ այս գործով ուղղորդում լիներ։ Պատկերացրեք քննիչի հոգեվիճակը, երբ ինքը գիտի, թե ինչ անձի վերաբերյալ է քրեական գործ քննում և ով է այդ գործով մեղադրյալը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քննիչն արդեն իսկ կաշկանդված է անձի ազգակցական կապերով և ամեն ինչ արել է նրա համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և նրա ազգականներին հաճո լինելու համար։

Գործով տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչը՝ Սյուզաննա Խչեյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ քրեական գործում առկա են բազմաթիվ տվյալներ, որոնք վկայում են՝ մեղադրյալի կողմից առանձնակի դաժանությամբ տուժողին սպանելու հանգամանքների մասին, մասնավորապես՝ դատաբժշկական փորձագիտական եզրակացության տվյալների համաձայն՝ հիմնավորվում է, որ տուժողի մարմնին առկա է երեք տասնյակից ավելի վնասվածքներ, որոնք տեղակայված են՝ կրծքավանդակի, դեմքի, պարանոցի շրջաններում։

«Տուժող կողմի պնդմամբ՝ Գարիկ Մաշադյանն իմացել է, որ նրանք ունեցել են ոսկյա զարդեր և գումար և առկա վնասվածքների բնույթը և քանակը վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել պայքար՝ տուժողի և մեղադրյալի միջև, մեղադրյալը նրան տանջանքների է ենթարկել ՝ ոսկյա զարդերի և գումարի տեղն իմանալու համար, ինչին ի վերջո հասել է, որովհետև գիտենք, որ ոսկյա զարդերը և գումարը բնակարանից հափշտակված են եղել»,- ասաց Խչեյանը։

Նրա խոսքով՝ պայքարի մասին է վկայում նաև դեպքի վայրի խուզարկությամբ հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցները, որի դատագենետիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերվել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը, ինչը փաստաբանի պնդմամբ, վկայում է այն մասին, որ Գարիկ Մաշադյանը եղել է պոլիէթիլենային ձեռնոցներով և պայքարի արդյունքում այն կա՛մ վայր է ընկել, կա՛մ հանել է՝ բնակարանից գույքը, մասնավորապես՝ ոսկյա զարդերը և դրամական միջոցները հափշտակելուց հետո։ Խչեյանը նշեց, որ նման պայմաններում առկա է առանձնակի դաժանության սպանություն և փաստաբանների համար զարմանալի է, որ նախաքննական մարմինն այն չի որակել որպես առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:45 27/05/2020  |  Քրեական խրոնիկոնՍպանություն Կոտայքի մարզում․ ոստիկանները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը
11:38 26/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱբովյան քաղաքի բնակիչ ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով
13:58 19/05/2020  |  Քրեական խրոնիկոնՎանաձորում Նիվայից կրակել ու սպանել են երկու տղամարդու, ապա՝ այրել մեքենան
17:05 18/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱրարատ քաղաքի 27-ամյա բնակիչը կալանավորվել է՝ Վեդիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով
14:09 18/05/2020  |  Քրեական խրոնիկոնՎանաձորի երկու բնակչի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի
19:09 15/05/2020  |  Քրեական խրոնիկոն29-ամյա երիտասարդի սպանության գործով մեղադրյալը կալանավորվել է
09:24 13/05/2020  |  ՄամուլՀայտնի է, թե ինչու են սպանել «Սովրանո»-ի մենեջերին. «աղջկա հաշիվ» է եղել․ «Ժողովուրդ»
17:31 12/05/2020  |  Քրեական խրոնիկոնՓեսային մեղադրանք է առաջադրվել՝ զոքանչին սպանելու համար
17:07 12/05/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները բացահայտել են Արմավիրում կատարված քնած երիտասարդի սպանության դեպքը
16:24 12/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱնպատասխան սերը՝ սպանության դրդապատճառ. Արմավիրում 29-ամյա երիտասարդի սպանության հետքերով

Արխիվ

[]