Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը

Հասարակական կազմակերպությունները պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին 05/27/2020   17:28  |  Կորոնավիրուս

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ կարանտինային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար։

Հաշվի առնելով աշխարհի մի շարք երկրների (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Վրաստան և այլն) կողմից նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը մարտ-ապրիլ ամիսներին լիարժեք ու ճշգրիտ իրականացված սահմանափակումների միջոցով նվազեցնելու դրական փորձը, հիմք ընդունելով այն, որ թեև ՀՀ-ում արտակարգ դրություն է, սակայն վերջին տասնօրյակում զգալիորեն ընդլայնվել է վարակի տարածումը՝ առավելապես պայմանավորված մայիսի 4-ից տնտեսական գործունեության սահմանափակումների վերացմամբ, համոզված ենք, որ իրավիճակը հնարավոր կլինի կարգավորել միայն խստագույն սահմանափակումների միջոցով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ թեև բժշկական դիմակների համատարած կրումը իրապես դանդաղեցնում է վարակի տարածումը, սակայն քաղաքացիների կողմից այս միջոցը չի գտնում լայն սատարում: Արդեն իսկ պարզ է, որ մարդիկ համատարած կերպով չեն կրում դիմակները, օգտագործած դիմակները փոխանցում են միմյանց և նույնիսկ այն վայրերում, որտեղ դիմակները կրելը վերահսկվում է, ոչ միշտ են անում դա:

Ավելին, ակնհայտ է նաև, որ իրավապահ մարմիններն ի զորու չեն հսկել քաղաքացիների կողմից դիմակ կրելու կանոնների պահպանումը, քանի որ քաղաքացիներն այդ նորմը խախտում են ամենուր՝ տրանսպորտում, սպասարկման և առևտրի օբյեկտներում, հյուր գնալիս և խմբերով հավաքվելիս:

Միաժամանակ, համաճարակի հետևանքով առողջապահական համակարգում արդեն առաջացել է նախակոլապսային իրավիճակ, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի հայտարարության համաձայն՝ նոր կորոնավիրուսային հիվանդության բուժման համար նախատեսված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 150-ից ավելը, ազատ է մոտ 30-ը:

Հետևաբար, նոր դեպքերի աճի տեմպը կհանգեցնի այն իրավիճակին, որն առկա էր Իտալիայում կամ Իսպանիայում, երբ մարդիկ պատշաճ բուժօգնություն չէին կարողանում ստանալ: Ընդ որում, պատշաճ բուժօգնության դեֆիցիտ կլինի թե՛ նոր կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուներին և թե՛ դրա հետ չկապված բժշկական այլ օգնություն ստանալու կարիք ունեցողների համար: Այս հեռանկարն առավել իրատեսական է թվում արդեն այսօր, երբ մայիսի 26-ի դրությամբ մեկ միլիոն բնակչին հասնող վարակակիրների թվով Հայաստանն աշխարհի երկրների շարքում 5-րդն է՝ «զիջելով» միայն Քաթարին, Չիլիին, Ջիբութիին և Քուվեյթին։

Ուստի, ելնելով մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, առաջարկում ենք 14 օրով պարտադիր խիստ ինքնամեկուսացում (կարանտին) սահմանել ամբողջ բնակչության համար՝ քաղաքացիների՝ տնից դուրս գալը թույլատրելով միայն խիստ հիմնավոր դեպքերում։ Միևնույն ժամանակ, կոչ ենք անում կառավարությանը, խիստ կարանտինային միջոցառումներին զուգահեռ, իրականացնել նաև համատարած թեստավորում, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կարանտինային պայմաններում հասարակության խոցելի և անապահով շերտերին սոցիալական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իր հերթին, կոչ ենք անում, ի տարբերություն խիստ կարանտինային նախկին ռեժիմի, դրսևորել առավել մեծ հետևողականություն և կամք՝ կարանտինային կանոնների խախտումները կանխելու և դրանց պատշաճ պահպանումն ապահովելու համար։ Բոլոր այս միջոցառումներին զուգահեռ, կառավարությունը պետք է լրջագույն և պատշաճ ուշադրություն դարձնի նաև նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հանրության իրազեկման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը՝ հակազդելու շրջանառվող կեղծ տեղեկություններին և վարակի վտանգն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները թերագնահատող հրապարակումներին։

ՀՀ քաղաքացին և մարդը, նրա կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են։ Մենք վստահ ենք, որ մարդկանց ժամանակին բժշկական օգնություն չստանալու և մահանալու գնով հնարավոր չէ փրկել տնտեսությունը։ Անընդունելի է կարանտինը մեղմացնող որոշումների հետևանքով առաջացած մահացության ցուցանիշի աճի գնով տնտեսության պաշտպանությունը, քանի որ այդ սցենարում ո՛չ կյանքերը կփրկվեն և ո՛չ էլ տնտեսությունը:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ

 «Տաթևիկ» ՀԿ

«Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:17 27/05/2020  |  ԿորոնավիրուսԳեղարքունիքում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել
16:43 27/05/2020  |  ԿորոնավիրուսՇիրակում ընդհանուր 340 բնակչի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
15:03 27/05/2020  |  ԿորոնավիրուսՄարզերում բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես անապահով ընտանիքներին կհատկացվեն սնունդ և ախտահանիչ միջոցներ
11:20 27/05/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսից 7 մահացածներից 56-ամյա տղամարդը որեւէ քրոնիկ հիվանդություն չի ունեցել. ԱՆ
10:50 27/05/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է
22:50 26/05/2020  |  Միջազգային լրահոսԿորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի՝ վառելիքի եւ էներգետիկայի առաջին նախարարը
21:43 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍԲոլորը պետք է հասկանան, որ պարետատան սահմանած կանոնների խախտումը բերելու է անխուսափելի պատասխանատվության. Փաշինյան
21:37 26/05/2020  |  ԿորոնավիրուսՀՀ ԱԻՆ-ում կա կորոնավիրուսով վարակված 8 աշխատակից
20:10 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՍԱՏՄ շրջայցը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում. Հայտնաբերվել է խախտման մեկ դեպք
19:53 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք. Փաշինյան

Արխիվ

[]