ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տ. Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ 05/27/2020 23:11 | ԼՐԱՀՈՍ
Կիպրոսի հայտնի «օֆշորային գործով» անցնող գործարար Աշոտ Սուքիասյանը, ում մեկ այլ գործարար Փայլակ Հայրապետյանը մեղադրում է իր կարողությունը հափշտակելու մեջ, 24TV-ի հետ բացառիկ հարցազրույցում սկանդալային բացահայտումներ է արել՝ պնդելով, որ Հայրապետյանը պատվիրել է իր սպանությունը՝ Աֆրիկայում ունեցած համատեղ հանքային բիզնեսին տիրանալու համար։
«Այո՛, ես զրուցել եմ մարդկանց հետ, որոնք խոստովանել են, որ Հայրապետյանն իրենց պատվիրել է իմ ֆիզիկական ոչնչացումը», - նշել է նա։
Ըստ Սուքիասյանի, Փայլակ Հայրապետյանը 2009 թ-ին ինքն է առաջարկել մասնակցել Աֆրիկայի Սիեռա Լիոնե երկրում ձեռնարկած հանքարդյունաբերական բիզնեսին՝ ցանկանալով իբրև իր մասնակցություն գրավադրել իր անշարժ գույքը։
«Ընդ որում, ես գրեթե 870.000 դոլար եմ ծախսել Փայլակ Հայրապետյանի գույքը իրավական տեսքի բերելու համար՝ մեծամասամբ վարձակալած գույքեր էին, որոնք ենթակա չէին գրավադրման։ Դրանց մեջ կային նաև կիսաքանդ, չօգտագործվող շինություններ», - հավելել է Սուքիասյանը։
Ըստ գործարարի, բարդություններն առաջացել են «Ամերիա» բանկից ստացված վարկից հետո։ Նրա խոսքերով, հենց Աֆրիկայում ձեռնարկված բիզնեսի համար նախատեսված վարկային միջոցները ստացվել են, Հայրապետյանը սկսել է պնդել, որպեսզի այդ գումարներն իրեն փոխանցվի, իսկ գույքը մնա բանկին։ «Նա ստիպում էր ինձ քցել բանկին, երբ չհամաձայնվեցի, նա մեկնեց Աֆրիկա և սկսեց իմ գործընկերների հետ առանձին պայմանավորվել, որ ինձ կամ անազատության միջոցով մեկուսացնի, կամ էլ ֆիզիկապես վերացնի», - նշել է նա։
Սուքիասյանը նաև պնդում է, որ միայն այս գործընթացից հետո նա Կիպրոսում իր ընկերության սեփականատերերի ցանկում՝ առանց վերջիններիս գիտության, ներառել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի անունները՝ իր ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու համար։
«Կիպրոսի իմ փաստաբանը խորհուրդ տվեց ներառել հայտնի մարդկանց ընկերության մեջ, որպեսզի ես կարողանամ ինքս ինձ պաշտպանել։ Տիգրան Սարգսյանն ու սրբազանը տեղյակ չէին, ես ուղղակի հետդարձի ճանապարհ չունեի», - խոստովանել է գործարարը։ Ըստ նրա, Կիպրոսում հնարավոր է ցանկացած մարդու անունով ընկերություն բացել, և նմանատիպ բազմաթիվ օրինակներ կան։ «Ես քննիչին էլ եմ ասել՝ տվեք ինձ անձնագրի կրկնօրինակ, ես ձեր անունով էլ կբացեմ ընկերություն Կիպրոսում։ Այդտեղ դա հնարավոր է», - ընդգծել է Սուքիասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ