ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոմալիում գիտե՞ք ինչքան իրավունքների խախտումներ կան, բայց առնվազն փաստաբանին խոսքից զրկել այնտեղ չի լինում. Արմեն Դանիելյանը դա էլ էր արել. Վարդևանյան 05/26/2020 15:05 | ԼՐԱՀՈՍ
Դանիելյան Արմենը ՀՀ այն բացառիկ դատավորն է Վերաքննիչ ատյանի՝ 18 դատավորներից, որ մեկ տարվա ընթացքում երկու անգամ Ռոբերտ Քոչարյանի անձնական երաշխավորության միջնորդությունները պետք է քննության առարկա դարձնի՝ վերաքննիչ ատյանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
«Եթե ՀՀ-ում կա մեկը, որ կարող է սա դիտարկել պատահականություն, ես իսկապես կցանկանամ խոսել այդ մարդու հետ, որ ինքս էլ հասկանամ, թե ոնց կարող է դա լինել պատահականություն։ Պարզ է, չէ՞, որ մի դեպքում մենք խոսում ենք երկու ԱՀ նախագահների մասին, այս դեպքում՝ չորս վարչապետների և Աննա Դանիբեկյանի համար այդ չորս անձանց ներկայացրած միջնորդությունը դատական ակտում նույնիսկ չի վերլուծվել։ Դուք կարող եք կարդալ դատական ակտը, որը թվացյալ ծավալուն է, բայց միայն մեկ էջն է, որ վերաբերում է վերլուծության։ Սա է մակարդակն արդարադատության»,-ասաց Վարդևանյանը, ապա հավելեց. «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ, երբ կարծես բոլորի համար պարզ է, որ այդ միջնորդությունը պետք է բավարարվի, ոչ մի ուրիշ դատավորի չի մակագրվում, երբ Աննա Դանիբեկյանը երկու ամիս չի ներկայանում։ Ամեն դեպքում սպասում են մինչև Աննա Դանիբեկյանը գա, իսկ վերաքննիչ ատյանում՝ Արմեն Դանիելյան։ Արմեն Դանիելյանն արդարադատություն և դատարան Ռոբերտ Քոչարյանի գործով չի կարող լինել»։
Վարդևանյանի խոսքով՝ խափանման միջոցը, որը պետք է անհապաղ քննվի, չեն մակագրում և սպասում են մինչև Աննա Դանիբեկյանը գա և մերժի։
«Դա դիտարկել պատահականություն ինձ մոտ չի ստացվում։ Եթե կարողանան ներկայացնել, թե ինչով է դա պատահականություն՝ 12 ամսվա մեջ երկու անձնական երաշխավորություն։ Կամ այդ համակարգիչն ունի բացառիկ ալգորիթմ, որը, երևի թե տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները հավուր պատշաճի կպարզաբանեն »,- ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ խոսքը դատավորի անձով չէ պայմանավորված։
«Պարզապես պետք է հաշվի առնել, որ խոսում ենք մի դատավորի մասին, որը ոչ միայն խախտեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքները՝ կոպտորեն, այլև՝ զրկեց փաստաբաններին արտահայտվելու հնարավորությունից։ Արտահայտվելու հնարավորությունից փաստաբաններին զրկելը նույնիսկ Սոմալիում կարող ենք չհանդիպել։ Սոմալիում գիտե՞ք ինչքան իրավունքների խախտումներ կան, բայց առնվազն փաստաբանին խոսքից զրկել այնտեղ չի լինում։ Արմեն Դանիելյանը դա էլ էր արել»,- ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։ Նա ունի ամենացածր վարկանիշը։ Բացի այդ՝ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները,որի դեմ պաշտպանական կողը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Վերաքննիչ բողոքը մակագրվել էր Արմեն Դանիելյանին, ինչի պատճառով պաշտպանները ետ են վերցրել բողոքները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ