Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունը ստուգելու որևէ հիմք չկա. փորձագետ 05/26/2020   21:58  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ օրենսդրությունը և ենթաօրենսդրական ակտերը որևէ մեկին թույլ չեն տալիս հետ գնալ և ինչ-որ կերպ ստուգել պաշտպանված ատենախոսությունները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության շուրջ ստեղծված աղմուկին։

Մասնագետի կարծիքով սա այն օրենսդրական բացն է, որն առկա էր հետխորհրդային տարբեր երկրներում, սակայն դրանցից որոշները կարողացան դա լրացնել. «Արդեն երրորդ տարին է, ինչ Ռուսաստանի Դաշնությունում նման հնարավորություն ստեղծվել է։ Յուրաքանչյուր բողոքի հիման վրա կարելի է արձագանքել, ստուգել յուրաքանչյուրի ատենախոսությունը և օրինակ գրագողություն գտնելու դեպքում դրան հետևում են համապատասխան քայլեր։ Հայաստանի օրենսդրության մեջ այդ փոփոխությունները նախաձեռնվել են դեռևս երեք տարի առաջ, սակայն չհասան իրենց տրամաբանական ավարտին»,-ասաց Ատոմ Մխիթարյանը՝ ընդգծելով, որ իրավական որևէ գործընթաց սկսելն անհնար է։

Փորձագետի կարծիքով սա խոչընդոտում է մնացած գործընթացներին, քանի որ իրավական առումով հանգուցալուծում չկա։ Այսինքն` որևէ մեկն իրավունք չունի ստուգելու ատենախոսություն և անգամ ստուգելու պարագայում էլ այն իրավական հետևանք չի կարող ունենալ. «Արդյունքում սա դառնում է փոխադարձ շահարկումների առարկա, որն ազդում է ընդհանուր մթնոլորտի, կրթական գործընթացի կազմակերպման վրա, և վարկաբեկում է գիտության հեղինակությունը։ Կլինեն փոխադարձ խոսակցություններ, որոնց վերջը չի երևա և որոնք էապես վնասակար ազդեցություն կարող են ունենալ գիտակրթական մթնոլորտի վրա»,-ասաց փորձագետը։

Վերջինիս համոզմամբ, եթե որոշում կայացնողների շրջանում կան մտահոգ մարդիկ, ապա պետք է անմիջապես օրենսդրական փոփոխություններ արվեն, որոնց պետք է նախորդեն հասարակական քննարկումները, որպեսզի գիտնականներն իրենք որոշեն, թե այսուհետ ինչպես են վերաբերվելու նման դեպքերին կամ այդ դեպքերի բացահայտումից հետո իրավական ինչ հետևանքներ կարող են լինել. «Բոլորի համար պետք է պարզ լինեն խաղի կանոնները, ոչ թե ընտրողաբար կիրառվեն։ Եթե ինձ այսօր ձեռնտու է, ես կբարձրաձայնեմ այսինչի ատենախոսության մասին, վաղն ինձ ձեռնտու չի լինի և այն մյուսի ատենախոսության մասին ոչինչ չեմ ասի։ Փոփոխություններ պետք է լինեն և ընտրողական մոտեցումը պետք է դուրս գա»,-ասաց Ատոմ Մխիթարյանը։

Դիտարկմանը՝ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը նշել է, որ իր հրաժարականի պատճառներից մեկն այն էր, որ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ կան գրագողության հետքեր, ապա այս դեպքում որքանով էր նրա հրաժարականը արդյունավետ պայքար գրագողության դեմ, Ատոմ Մխիթարյանը նկատեց՝ հրաժարականով, իհարկե, հարցը չի լուծվում և, ըստ էության, ավելի է խորանում։

«Դեռևս Բարձրագույն որակավորման հանձնաժողովում աշխատելու տարիներին հիշում եմ, որ բազմաթիվ բողոքներ են եղել հնում պաշտպանած ատենախոսությունների վերաբերյալ և դրանց որոշ մասը նույնիսկ գնացել ու դատական պրոցեսների միջով են անցել, բայց դատարանները երբևէ չեն կայացրել այնպիսի որոշում, որ վերջնական լինի և օրինակ այսպիսի դեպքերի համար նախադեպային լինի, քանի որ օրենսդրական կարգավորումները բացակայում են։ Ընդ որում` այդպիսի կարգավորումներ չեն եղել աստիճանաշնորհման համակարգի սկզբնավորումից ի վեր։ Այսինքն` ամբողջ գիտական ատենախոսությունները, որ արդեն 25 տարուց ավել Հայաստանում պաշտպանվել են, նրանց բոլորի մասին դուք որևէ բան չեք կարող ասել։ Եթե մտահոգ ենք և ուզում ենք այսպիսի իրավիճակներում լուծում ունենալ, որն ավելի հարթ լինի, ապա պետք է խելք խելքի տալ ու գտնել այդ համապատասխան լուծումը, որը կա հետխորհրդային մի քանի երկրում»,-ասաց Ատոմ Մխիթարյանը։

Այսպիսով` ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ատենախոսությունը ստուգելու որևէ հիմք չկա։ Ամբողջ գործընթացը, ըստ փորձագետի, բարոյական դաշտում է, իսկ բարոյականությունն ունիվերսալ հասկացություն չէ. «Տարբեր կողմերի համար այդ բարոյականությունն ունի տարբեր դեմքեր։ Մեկի համար դա ճիշտ է, մյուսի համար նույն բանը կարող է սխալ լինել և այստեղից էլ գալիս են այն քննարկումները, որ այժմ առկա են հատկապես գիտական հասարակության մոտ»,-եզրափակեց Ատոմ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարական տվեց։ Նրա խոսքով հրաժարականի պատճառներից մեկը այն է, որ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական ատենախոսության մեջ կան գրագողության ակնհայտ հետքեր եւ այլ գիտական աշխատանքներից թարգմանություններ, եւ որ այս իրավիճակում ռեկտորը, անկախ ամեն ինչից, շարունակում է համալսարանը ղեկավարել համապատասխան կապերի եւ որոշ հովանավորչության շնորհիվ: Այս կապակցությամբ ֆեյսբուքյան ուղիղ եթեր էր մտել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու հանցագործության մասին հաղորդում տվել, նշելով, որ իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին։ Նշենք նաև, որ մայիսի 25-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փակ նիստ էր հրավիրել՝ քննարկելու ԲՈԿ նախագահի Սմբատ Գոգյանի հրաժարականի ու գրագողության առկա խնդիրների հետ կապված հարցերը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:09 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍՍմբատ Գոգյանի հրաժարականի և գրագողության առկա խնդիրների վերաբերյալ հարցերը քննարկվում են դռնփակ
12:25 23/05/2020  |  ՄեկնաբանությունԳոգյան. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը
15:37 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին ԱԱԾ են կանչել
09:45 21/05/2020  |  ՄամուլՓոխնախարարը տղայական «ռազբորկայի» է կանչել Սմբատ Գոգյանին. Վերջինիս ընդունել է Փաշինյանը. «Հրապարակ»
15:37 14/05/2020  |  ԼՐԱՀՈՍԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է գրել․ պատճառը հետո կբարձրաձայնի
13:18 18/12/2019  |  ԼՐԱՀՈՍՕրինագծով ավելանում է նաև բուհերի ֆինանսական ինքնավարությունը. ՀՊՏՀ ռեկտորը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ
12:49 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳալոյանի դոկտորական ատենախոսության նույնիսկ հիմնական առաջարկություններն են բառացի արտագրված, այդ թվում՝ որպես գիտական ՆՈՐՈւՅԹ ներկայացվածը
11:17 22/10/2019  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ մեր ռեկտորն առանց ամաչելու հերքում է արտագրության դեպքերը, շարունակելու ենք հրապարակել փաստեր. բազմաթիվ արտագրություններ բելառուսական ձեռնարկից դոկտորական ատենախոսությունում
13:01 14/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄինչ Գալոյանը փորձում է շեղել ուշադրությունը նախորդ փաստերից, հայտնաբերում ենք ամբողջովին արտագրված գիտական աշխատանքներ. նախարարը փորձում է թաքցնել
15:20 16/09/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ

[]