ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ ֆուտբոլում խայտառակ պարտվում են, որպես կանոն, հեռանում է մարզիչը . Գեղամ Նազարյան 05/26/2020 22:07 | Քաղաքական
Հայաստանում ստեղծված իրավիճակի հետեւանքով քաղաքական գործընթացներն անխուսափելի են: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակին եւ այդ իրողության պայմաններում իշխանության վարքագծին: Նազարյանի խոսքով, չի կարող այնպես լինել, որ կառավարության մեջ չգտնվեն առողջ մտածող գործիչներ, որոնք չհասկանան, որ այսկերպ տապալում են բոլոր ոլորտները:
«Բնականաբար, նրանք էլ ինչ-որ քայլեր կձեռնարկեն, նրանց դեմ էլ ինչ-որ քայլեր կարվեն եւ արդյունքում կունենանք նոր քաղաքական իրավիճակ, եթե Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին նման ցանկություն ունենա»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ամեն բան կախված է քաղաքացիական ակտիվ դիրքորոշումից:
«Պատկերացրեք, Գերմանիայում համավարակի ակտիվի պիկի ժամանակ Անգելա Մերկելը իր ու ամուսնու սունկ հավաքելու նկարը տեղադրեր Ինստագրամում: Նա կես ժամ էլ չէր մնա իր պաշտոնին, ոչ թե ժողովուրդը դուրս կգար, այլ նրան գործը չէր հասնի, իր կուսակիցները նրա հրաժարականը կպահանջեին եւ կստանային կամ պատկերացրեք՝ Մակրոնը լողափին խխունջ հավաքեր որդու համար եւ այդ մասին գրեր: Երկրում լուրջ խնդիրներ կան, մենք պետք է լրջանանք»,-ասում է քաղաքագետը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեռաս հավաքելու նկար տեղադրելու փոխարեն պետք է հեռախոսը վերցներ ու փորձեր Վրաստանի վարչապետի հետ հարթել Արսեն Թորոսյանի «լյապերը», նա պետք է զանգեր Պուտինին եւ օգնություն խնդրեր կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, եթե իհարկե, հեղինակությունն այդքան բավարարեր եւ հայ-ռուսական հարաբերություններն այդքան վատ չլինեին, նա պետք է զանգեր ԱՄՆ, Իրան, Եվրոպա, նա պետք է փորձեր շտկել այս իրավիճակը:
Իրավիճակի պատասխանատուն, քաղաքագետի խոսքով, բոլորն են՝ եւ կառավարությունը եւ պարետատունը եւ առողջապահության նախարարությունը, բայց, ի տարբերություն պարետատան եւ կառավարության, առողջապահության նախարարությունն է իրավիճակի ու ռիսկերի գնահատականները տալիս, ըստ որի էլ կայացվում են համապատասխան որոշումներ:
«Հիմա, մենք որտեղի՞ց իմանանք, որ Արսեն Թորոսյանը ներկայացրել է այնպիսի մի վիճակ, որը ճիշտ արձագանք չի գտել: Մենք հիշում ենք, որ Արսեն Թորոսյանն ասում էր՝ երեխաներիս դպրոց եմ ուղարկելու եւ որեւէ խնդիր չկա, մենք հիշում ենք, որ Արսեն Թորոսյանն ասում էր, որ դիմակ կրելու կարիք չկա: Մենք դա ոչ միայն հիշում ենք, այլեւ այդ ամենը արձանագրված է եւ այստեղ ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ առողջապահության համակարգը ձախողվել է»,-ասաց Գեղամ Նազարյանը ՝ նշելով, որ այսօր Հայաստանում կորոնավիրուսով նոր վարակակիրների թվով իրավիճակն այնպիսին է, որ եթե օրինակ ԱՄՆ-ում այսօր մեկ օրում հայտնաբերվեր 50 հազարից ավելի վարակակիր , ՌԴ-ում ՝ 15 հազար կամ Վրաստանում՝ 520 վարակակիր:
Գեղամ Նազարյանի խոսքով, նման իրողությունների պայմաններում, հիշյալ երկրներում կառավարությունները վաղուց հրաժարական տված կլինեին, իսկ պատասխանատուները համապատասխան ատյանների առջեւ պատասխան կտային: «Այս թիվը, որը իրենք հրապարակում են կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր՝ 3-րդ ամսում, խայտառակություն է , որովհետեւ Իտալիան, որը էպիկենտրոններից մեկն էր համարվում, արդեն սահմաններն է բացում, Չեռնոգորիան, որը Իտալիայի քթի տակ է գտնվում, հայտարարում է, որ հաղթահարել է վիրուսը, Վրաստանում օրական մեկ դեպք են հայտնաբերում եւ այստեղ հարցեր են առաջանում»,-շեշտում է քաղաքագետը:
Նրա խոսքով, եթե մեր կառավարիչները ինչ-ինչ նպատակներից ելնելով ուռճացված թվեր են հրապարակվում, դա էլ դատապարտելի եւ դրանից էլ է բխում, որ այս իշխանությունը պետք է հեռանա, իսկ եթե այդ թվերն իրականությանը համապատասխանում են, նշանակում է՝ աշխատանքը տապալել են: «Այսօր Հայաստանում աշխարհում ամենավատ վիճակն է եւ դա ոչ թե որեւէ ընդդիմադիր է ասում, այլ՝ իրենք, իրենց թվերով : Երեկվա եւ այսօրվա տվյալներով միջին հաշվով օրական 370.5 մարդ է վարակվում , սա արդեն ոչ թե մտահոգիչ է, այլ աղետ է եւ դրա համար Արսեն Թորոսյանը ոչ թե պետք է հումորային գրառումներ անի, այլ ՝ ներողություն խնդրի, ասի, թույլ տվեք այս իրավիճակն ավարտվի, ես հեռանամ կամ միանգամից հեռանա, իսկ մյուսները պետք է քննարկեն, թե ով է այս ամենի հիմնական մեղավորը, բայց կրկնում եմ՝ մեղավորը իրենց կոլեկտիվ անգործությունն է»,-շեշտեց Գեղամ Նազարյանը:
Ինչ վերաբերվում է ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությանը եւ այն իշխանության ներսում միմյանց վա բարդելու դրսեւորումներին, որոնք արդեն սիկ նկատելի են սոցցանցային քննարկումների մակարդակում, Գեղամ Նազարյանն ասաց.« Դա բնական է, որ կարող է լինել, որովհետեւ երբ աշխատանքը տապալվում է, սկսում են իրար վրա գցել, իրենց փոքր թիմերով մեկը մյուսի վրա գրոհ կազմակերպել, բայց թիվ մեկ պատասխանատուն մնում է վարչապետը, որը չի տիրապետում իրավիճակին եւ, ինչպես ֆուտբոլի ժամանակ, երկրպագուներին չի հետաքրքրում՝ մարզի՞չն էր մեղավոր, թե դարպասապահը կամ առաջին խաղացողը: Երբ խայտառակ պարտվում են, որպես կանոն, հեռանում է մարզիչը՝ այդ պատասխանատվությունը վերցնելով իր վրա: Գալիս է այլ մարզիչ եւ հեռացնում է մյուսներին, ովքեր լավ չեն խաղում: Այդպես պետք է լինի, բոլորի համար ցանկալի է, որ դա շուտ լինի»:
Ըստ Նազարյանի, երաշխիք չկա, որ այլ ոլորտներում նույն ձախողված վիճակը չէ, պարզապես առողջապահության ոլորտի խնդիրը տվյալ դեպքում տեսանելի է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ