Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Գանդիի արձանը՝ հայ- թուրքական հաշտեցման խորհրդանի՞շ 05/26/2020   12:13  |  ԼՐԱՀՈՍ

Երևանում հնդիկների  հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու մասին լուրն անմիջապես  հակասական ընդունելության արժանացավ: Ինչո՞ւ հենց Գանդիի արձանը, կամ ինչո՞ւ այստեղ՝ Հայաստանում, արդյո՞ք նա  որևէ կապ կամ աղերս ունի մեր իրականության հետ, հանուն հայ հնդկական բարեկամական հարաբերությունների՞, թե՞ այլ պատճառ էլ կա: Սրանք հնչեցված բազմաթիվ և բազմապիսի հարցերից մի քանիսն էին միայն, որ ծագեցին Գանդիի արձանի տեղադրման լուրից անմիջապես հետո և չեն դադարել ինչ օրս:  Այնուամենայնիվ,  արձանը կանգնեցնելու քննարկումներին  Երևանի ավագանին  դրական լուծում տվեց: Որոշումն ընդունվեց անմիջապես  Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելից հաջորդող օրերին՝ ապրիլի 28-ի ավագանու նիստի ընթացքում:

Երևանի ավագանու անդամ Բարգավաճ Հայաստան  խմբակցության քարտուղար  Հռիփսիմե Առաքելյանի հետ զրույցի ընթացքում մեզ հաջողվեց պարզել հետևյալը՝ Գանդիի արձանի տեղադրման առաջարկը Երևանի քաղաքապետարանը ստացել է ՀՀ Արտաքին Գործերի նախարարությունից, իսկ նախարարությունն իր հերթին՝ ՀՀ-ում Հնդակասատանի դեսպանատնից՝ Գանդիի ծննդյան 150 ամյակի առիթով: Միաժամանակ  դեսպանատնից հայտնել էին, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, կհոգա նաև  արձանի Երևան տեղափոխման, պատվանդանի կառուցման և տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը, իսկ  տարածքի տեղադիրքը համաձայնեցված է հնդկական կողմի հետ: Ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը մեզ հետ զրույցում  տեղեկացրեց նաև՝  ի սկզբանե Բարգավաճ Հայաստան խմբակցությունը կողմ է  քվեարկել  արձանի տեղադրման առաջարկին:  Քվեարկությունից հետո բարձրացված աղմուկի ու հրապարակված պատմական փաստերի համադրությունից հետո սակայն  խմբակցության ներսում որոշում են կայացրել վերանայել հարցը. «Գիտեք, մենք պատմաբաններ չենք և կարող ենք ու  իրավունք ունենք տեղյակ չլինել որոշակի իրավիճակներից:  Հատկապես, երբ Գանդիի անձանի տեղադրման առաջարկը ավագանի է գալիս ոչ ավել ոչ պակաս ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից և որակվում է որպես հայ- հնդկական բարեկամական  հարաբերությունների խորհրդանիշ, բնականաբար,  մենք չենք ցանկանա խոչընդոտ հանդիսանալ որևէ երկրի հետ բարեկամական հարբերությունների ամրապնդմանը: Ենթադրվում է, որ ԱԳՆ-ն արդեն պետք է պարզած լիներ բոլոր այն հանգամանքները, որ հասարակության լայն շերտերի դժգոհության ալիքը բարձրացրեցին այս արձանի տեղադրման շուրջ: Այնուամենայնիվ, օրենքը թույլ է տալիս հումանիտար միջանցի հնարավորությունը՝ չեղարկելու  որոշումներ,  և մենք մեր խմբակցության ներսում կվերանայենք  այս հարցը»,-Փաստինֆոի հետ զրույցի ընթացքում ասաց Երևանի ավագանու անդամ Բարգավաճ Հայաստան  խմբակցության քարտուղար  Հռիփսիմե Առաքելյանը:

Գանդին երբեւէ չի ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը ու համարվել Աթաթուրքի մտերիմ ընկերը

Սովորաբար երկրում որևէ գործչի (պատմական, քաղաքական, հոգևոր կամ մշակութային անձի ) արձան,  հուշարձան կամ քանդակ  տեղադրվում է  ոչ միայն գեղագիտական նկատառումներից ելնելով, այլև առաջին հերթին  ցույց տալու համար տվյալ անձի անցած ճանապահը կամ թողած պատմական հետքը՝ որպես  խորհրդանիշ: Ուրեմն, ի՞նչն է կապում հայերին և հնդիկ հոգևոր առաջնորդին կամ  ի՞նչ պետք է խորհրդանշի Երևանում Մահաթմա Գանդիի տեղադրվելիք արձանը:  Համադրելով պատմական փաստերն ու իրողությունները  փորձենք հասկանալ՝ ո՞վ է եղել Գանդին կամ կարո՞ղ է արդյոք նա հայ հնդկական բարեկամական  հարաբերութունների խորհրդանիշ լինել: Գլխավոր շարժառիթը, թե ինչու հանրության մի զգալի  հատված դեմ արտահայտվեց Երևանում նրա  արձանի տեղադրման  որոշմանն այն էր, որ ինչպես ժամանակակից Հնդկաստանի ազգային կոնգրեսը, այնպես նաև  Գանդին ինքը երբեք  չի ընդունել 1915 թվականի Օսմանյան կայսրության կողմից իրականացված  հայոց ցեղասպանության փաստը ։ Ավելին՝  նա Հայաստանը համարել է Թուրքիայի անբաժանելի մասը, իսկ Օսմանյան  Թուրքիան՝ Առաջին համաշխարհային պատերազմում  տուժված երկիր:  Մուստաֆա Աթաթուրքի մտերիմ ընկերը, խալիֆաթի շարժման ջատագովն  ու  հայկական հարցի՝ Սևրի պայմանագրի  արդարացի լուծման գլխավոր  խոչընդոտներից մեկը՝   Մահաթմա Գանդին իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում արհամարհել է հայ ազգի գոյության իրավունքը և, փաստորեն, այսպիսով  մերժել հայ դատը: Այսքանով հանդերձ, հարցը՝ ինչպե՞ս կարող է  մեծ խաղաղարար հռչակված Մահաթմա Գանդիի արձանը խորհրդանշել հայ հնդկական բարեկամական հարաբերությունները՝ պատմական տեսանկյունից,  մնում է անհասկանալի և անպատասխան:

Եթե փորձենք Երևանում Գանդիի  արձանի տեղադրման սիմվոլիկ գաղափարը վերլուծել  բացառապես  քաղաքական տեսանկյունից,   ապա կուրվագծվի  հետևյալ պատկերը.  ո՞վ է եղել աշխարհի ամենահայտնի ոչ բռնի պայքարի առաջնորդը՝  թերևս Հնդկաստանի անկախության համար պայքարող Մահաթմա Գանդին: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում   ոչ բռնի պայքարը: Դա քաղաքացիական անհնազանդությունն է կամ ազնիվ և բացահայտ, առանց բռնի ուժի կիրառման հասարակության հրապարակային գործողություն, քաղաքացիական ակտիվության, զանգվածային բոյկոտի տեսակ, իշխող օրենքների,  քաղաքացիական պարտականությունների կատարումից, նաև պետական ծառայություններից զանգվածային հրաժարում՝ խուսափելով իշխանությունների հետ բանակցությունների գնալուց: Քաղաքացիական անհնազանդության նպատակն է հասարակական կարծիքը սևեռել առկա խնդիրների վրա և իշխանության աքիլլեսյան գարշապարի վրա անընդմեջ սեղմելով հասնել իշխանության պաշտոնանկության: Առաջին անգամ քաղաքացիական անհնազանդություն  տերմինը կիրառել է Հենրի Թորոն (1849) Ռալֆ Էմերսոնը: Այն ընկած է կրոնաբարոյական հոսանքի՝ տոլստոյականության հիմքում։ Ոչ բռնի պայքարը առաջին անգամ  քաղաքական նշանակություն է ստացել Մահաթմա Գանդիի շնորհիվ, որը նա  գործնականորեն  կիրառել է Հարավային Աֆրիկայում, հետագայում՝  նաև Հնդկաստանում: Փաստենք,  որ  Հնդկաստանը բրիտանական գաղութարարությունից  ազատագրելու պայքարը  Գանդին  ևս մեկնարկել էր  երկար քայլարշավով,  որի ընթացքում նա ամենուրեք դիմում էր իրեն հանդիպող  ժողովրդին և յուրաքանչյուր օր ավելի ու ավելի շատ մարդ միացնում իր երթին։ 2018-ի գարնանը  Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ականատես ու մասնակիցը դարձան  Մահաթմա Գանդիի ոչ բռնի պայքարի մոդելով՝ սատյագրահա տեխնոլոգիաների  հաջող կիրառմամբ  կյանքի կոչված ոչ բռնի, թավշյա հեղափոխության իրականացմանը: Հետևաբար,  Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը զուտ քաղաքական տեսանկյունից վերլուծելով  յուրատիպ  հարգանքի տուրք կարելի է համարել՝ թավշյա հեղափոխություն իրականացնողների և ջատագովների անունից՝ Գանդիի հոբելյանական  150-ամյակի առիթով:

 Ովքե՞ր են Գանդիի ջատագովները

Վերջին դրվագը, որ մնում  է պարզաբանել  Գանդիի արձանի տեղադրման այս ողջ պատմության մեջ,  հետևյալն է՝ ովքե՞ր են Գանդիի ջատագովները, ինչպե՞ս են  նրանք փորձում իրականացնել իրենց այս գաղափարը և ինչո՞ւ կամ հանուն ինչի՞  Հայաստանի Հանրապետության սրտում պետք է կանգնեցվի  հայատյաց հնդիկ քաղաքական գործչի   արձանը: Պարզվում է գանդիականության, Գանդիի գաղափարների, նրա ուսմունքների տարածման նպատակով Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2015 թվականից ստեղծվել և  պաշտոնապես գործում է «Գանդի Հայաստան» հիմնադրամը, որն ուղղված է  ոչ միայն  Մահաթմա Գանդիի կյանքի ու գործունեության մասին տեղեկատվության տարածմանը, այլև այդ գործունեության արդիականությունը հաստատող գործընթացներին: Գանդիի «ոչ բռնությանը» փիլիսոփայական մոտեցումը խորը ազդեցություն է ունեցել ինչպես ազգային և միջազգային շարժումների կողմնակիցների և առաջնորդների հոգեբանության, գործելակերպի, այնպես էլ մարդկանց աշխարհայացքի ու մտածելակերպի վրա:

Տեղեկացնենք, որ «Գանդի Հայաստան» հիմնադրամի  հայկական մասնաճյուղի ներկայացուցիչը  Արսեն Խառատյանն է:  Իր հարցազրույցներից մեկում, խոսելով «Արդարության և խաղաղության հետքերով» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասին, որն այս օրերին անցկացվում է Հայաստանում  և նպատակ ունի խաղաղության քարոզով  ոտքով քայլելով անցնել  տասը պետություն, Արսեն Խառատյանն ուշագրավ բացահայտումներ է անում:

Ըստ «Գանդի Հայաստան» հիմնադրամի  հայկական մասնաճյուղի ներկայացուցչի՝ Գանդիի 150-ամյակին սկիզբ առած մարդկությանը համախմբելու նպատակով կազմակերպված գլոբալ քայլերթը նախաձեռնվել է դեռևս երկու տարի առաջ. «Մինչհեղափոխական շրջանում գծում էինք այն ուղին, որով քայլերթը պիտի տեղի ունենար, հատկապես՝ Հայաստանում. ովքեր էին մեր գործընկերները, ում հետ էինք աշխատելու: Այն ժամանակից էլ մեր գործընկերներից էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի հետ մեր գործընկերները մինչ հեղափոխությունը հանդիպել էին։ Ե՛վ քայլարշավը, և՛ ոչ բռնի մեթոդները, որպես դրական փոփոխությունների հասնելու մեթոդ, քննարկվել էր։ Բայց կարելի է ասել՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ. մինչ քայլարշավի Հայաստան հասնելը հեղափոխություն ունեցանք»,- պատմում է Արսեն Խառատյանը:

Աշխարհին խաղաղություն քարոզող  «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հայաստանյան այցը  հատուկ առաքելություն են համարում: Ասում են, որ զբոսաշրջիկներ չեն, բայց քայլերթով հայաստանյան հարավային դարպասներից՝ Մեղրիից հասնելու են մինչև Տավուշ, մտնելու են գյուղեր և ավաններ,  ճանապարհին հանդիպած մարդկանց իրենց պատկերացրած  արդարություն և խաղաղություն քարոզն են անելու:  Քայլարշավի մասնակիցներին Հայաստանում ուղեկցում է «Գանդի Հայաստան» հիմնադրամի  հայկական մասնաճյուղի ներկայացուցիչ Արսեն Խառատյանը, Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամից սնվող  ՀԿ-ների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր,  «Հոդված 3» ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանը և ուրիշներ: Խաղաղության քարոզիչներն արդեն հասցրել են ԱԺ-ին նվիրել  իրենց հոգևոր հոր՝ Մահաթմա Գանդիի կիսանդրին, իսկ Հայաստանում նախատեսում են մնալ  այնքան, մինչև կմասնակցեն  Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Այսպիսով, ուրվագծվում է նաև  Գանդիի արձանը Հայաստանում տեսնելու ջատագովների նեղ շրջանակը, որ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունն է, ՀՀ Արտաքին  գործերի նախարարությունը,  խաղաղության անհասկանալի՝  «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ինտերնացիոնալ կազմը, նրանց ուղեկցող և վերջերս թուրքերին ներելու ակտիվ կոչերով հանդես եկող  Արսեն Խառատյանը, նրա  գործընկեր հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի մերձավոր շահառուների ցանկը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ավագանու անդամ հանդիսացող դուստրը և, հավանաբար, սրանց մերձակա շրջապատի անդամները նույնպես:

Ի վերջո կտեղադրվի՞ Մահաթմա Գանդիի արձանը Երևանում,  թե ոչ, կամ թե ի՞նչ ճակատագիր կունենա այդ արձանը  տեղադրվելուց  հետո,  ցույց կտա ժամանակը:

Մնում է հասկանալ և պարզել վերջինը՝  ինչպե՞ս կամ ի՞նչ պատճառաբանությամբ մենք իրավունք կունենանք այսուհետ  մերժելու,  ասենք՝ Գանայի կամ Ուզբեկստանի, Ֆրանսիայի կամ Ուգանդայի, Ռուսաստանի կամ Մեքսիկայի ազգային հերոսների, քաղաքական կամ պատմական այս կամ այն անձի արձանի տեղադրումը մեր Հանրապետության տարածքում, եթե հանկարծ, Աստված չանի,   այդպիսի  խնդրանքով որոշեն  հանդես գալ այդ երկրների դեսպանատները և այդ խնդրանքները որպես առաջարկ ձեռները բռնած  Երևանի ավագանի մտնեն  մեր  նախարարությունները…

Հեղինակ՝ ՆՎԱՐԴ  ՄԱՆՎԵԼՅԱՆ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:31 15/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանյան լիճը մաքրվում է
14:25 12/05/2020  |  ԼՐԱՀՈՍԳործարկվել են «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով նոր լուսացույցներ
18:59 05/05/2020  |  ԼՐԱՀՈՍ«Քաղաքացուն մոտ կանգնած կառույցը համայնքն է». կներդրվի Երևանի սոցիալական պաշտպանության նոր համակարգ
13:44 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանի ևս 4 փողոցներում գործարկվել են «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով լուսացույցներ
13:39 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով նոր լուսացույցներ կգործարկվեն
15:46 27/04/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանի ավագանու հերթական նիստը կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում
11:13 27/04/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչ ծաղիկներ են տնկվելու Երևանում
00:37 14/04/2020  |  ԿորոնավիրուսՌիո Դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանին «հագցրել» են բժշկական խալաթ՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին. Globo
13:23 28/03/2020  |  ԿորոնավիրուսԵրևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողները հարկադիր պարապուրդում եղած ժամանակ կվճարվեն
17:49 26/03/2020  |  ՄեկնաբանությունԵրեւանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ հերթում հեռավորություն պահելու համար

Արխիվ

[]