ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր կառավարությունում չկան մարդիկ, որոնք կկարողանան լուծել գազի թնջուկը. Արմեն Մանվելյան 05/26/2020 22:13 | ԼՐԱՀՈՍ
«Դա էներգետիկ դիվանագիտության փայլուն ցուցիչ է: Այդ քայլն ավելի շատ ուղղված էր Ադրբեջանին ՝ ցույց տալու, որ ծայրահեղ դեպքում իրենք կգնան ռուսների հետ համաձայնության, իսկ Ռուսաստանը մշտապես ցանկացել է վրացական շուկայում տեղ ունենալ, ոչ այնքան տնտեսական, որքան իրենց քաղաքական շահերից ելնելով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ եւ անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը ՝ անդրադառնալով «Գազպրոմ» ընկերության հետ Վրաստանի ձեռք բերած համաձայնությանը, ինչի մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Հիշեցնենք, Թուրնավան տեղեկացրել էր, որ ռուսական ընկերության հետ նոր պայմանները նախատեսում են սակագնի նվազում եւ խոսքը շուրջ 15% նվազման մասին է:
Արմեն Մանվելյանի խոսքով, այստեղ Ռուսաստանի կողմից, մասնավորապես, Հայաստանին ուղղված քաղաքական մեսիջ չկա: Ըստ փորձագետի, Ռուսաստանը դրա կարիքը պարզապես չունի: Փորձագետը բացատրում է՝ Սահակաշվիլու ժամանակներից սկսած, երբ ՌԴ-ն գազի գինը Վրաստանի համար բարձրացրեց ՝ հասցնելով մոտ 254 դոլարի, Վրաստանը հրաժարվեց գազ գնել ՌԴ-ից ու մոտավորապես 215-220 դոլարով այն սկսեց գնել Ադրբեջանից, բայց քանի որ Վրաստանի նոր իշխանությունները հակված են աշխատել ՌԴ-ի հետ եւ ցանկանում են, որ Ադրբեջանը համաշխարհային էներգետիկ շուկային համահունչ գազի գնի իջեցման գնա բանակցություններ են սկսել ռուսների հետ եւ սկսել են գնել ոչ մեծ ծավալի էժան գազ:
«Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, այստեղ հարկավոր է, որ ավելի խորքային մոտեցումներով լուրջ մարդիկ հայտնվեն, որոնք կկարողանան հասկանալ գազի շուրջ հայ-ռուսական հարաբերությունների թնջուկը եւ ռազմավարություն կմշակեն: Ցավոք, այսօրվա կառավարությունում նման մարդիկ չկան եւ մի փաստ էլ արձանագրենք, որ գազի գինն այն թեման է, որը չի կարող նախարարների մակարդակով լուծվի, դա պետք է լուծվի ՀՀ վարչապետ-ՌԴ նախագահ մակարդակով, ոչ թե մեկ հեռախոսազանգով, որը փորձում են անել, այլ երկարատեւ քաղաքականության մշակման միջոցով»,-ընդգծեց Արմեն Մանվելյանը:
Փորձագետի խոսքով, այսօր Հայաստանի քաղաքականությունն անհասկանալի է, Հայաստանն ուզում է էժան գազ, բայց էներգետիկ քաղաքականություն մշակել չի կարողանում, ինչը ձախողման մասին է խոսում , որովհետեւ ռուսական «Գազմպրոմ»-ը, ըստ մասնագետի ունի այդ ռեսուրսը. «Հայաստանը փոքր ծավալի գազ է սպառում ՝ տարեկան 2 միլիարդ, որը այն գինը չէ, որ չկարողանան էժանացնել, բայց ես կրկնում են, այստեղ քաղաքական բաղկացուցիչը շատ մեծ է եւ գոնե պետք է գաղափար ունենալ, թե ինչ բան է էներգետիկ քաղաքականությունը, մինչդեռ մենք հիմա անգամ էներգետիկայի նախարարություն չունենք»:
Փորձագետը շեշտում է՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը կախված չէ ԵԱՏՄ պայմանագրից, այն վերաբերում է գազի ընդհանուր շուկային, որը նշանակում է, որ անդամ երկրների համար այն գրեթե նույնը պետք է լինի, բայց մասնագետի խոսքով, հիմա ԵԱՏՄ-ն դրան պատրաստ չէ: «Այս պահին գազի գինը չի որոշվում ԵԱՏՄ շրջանակներում, գազի գինը կախված է Կրեմլի հետ հարաբերությունների որակից, եթե քաղաքական հարաբերությունները նորմալ են եւ դրա մեջ Հայաստանը կարողանում է նաեւ կողմերի համար որոշակի ռազմավարական հեռանկարներ դնել, ապա սակագնի փոփոխման մասին կարող ենք խոսել, որովհետեւ գազի գինը այն ցուցիչն է, որը ցույց է տալիս քաղաքական հարաբերություններ որակը, իսկ այն փաստը, որ գինը վերջին շրջանում միայն բարձրանում է, խոսում է այն մասին, որ այդ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ կարգին է», -եզրափակում է փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ