ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանյան առաջատար հրատարակչությունները հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ 05/26/2020 11:19 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։ Նախաձեռնության նպատակն է համատեղ ուժերով պայքարել գրքերի անօրինական տարածումների դեմ՝ հանրությանը հեղինակային իրավունքի մասին իրազեկելու արշավի միջոցով։
Նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Դարակ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն» հրատարակչությունները։
Ձեռնարկն իր բնույթով աննախադեպ է, քանի որ առաջին անգամ հայաստանյան հրատարակչությունները միավորվում են՝ համատեղ ջանքերով իրականացնելու կրթադաստիարակչական կարևոր արշավ։
Հրատարակչությունների տարածած հայտարարության մեջ մասնավորապես ընդգծվում է, որ վերջին տարիներին հայաստանյան հրատարակչությունները բախվում են բավական լուրջ ու մտահոգիչ խնդրի:
«Հայաստանում ապրող բազում անձինք/ կազմակերպություններ, խախտելով «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը, տարածում են մեր հրատարակած գրքերի պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերը՝ խախտելով հրատարակիչների, ստեղծագործողների, թարգմանիչների, նկարազարդողների և շատ ու շատ այլ մարդկանց հեղինակային և հարակից իրավունքները: Անօրինական այս տարբերակները տարածվում են սոցիալական ցանցերի խմբերով, անձնական նամակներով, էլեկտրոնային փոստերով: Այս ընթացքում նույնիսկ ստեղծվել են էլեկտրոնային գրքերի տարածման կայքեր և ֆեյսբուքյան խմբեր:
Ընթերցողներից շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչ երկար ճանապարհ է անցնում գիրքը՝ մինչև իրենց ձեռքին հայտնվելը։ Ընթերցողներից շատերին հայտնի չէ, թե որքան աշխատանք են կատարում հրատարակիչները, որքան միջոցներ են ծախսում այս կամ այն գրքի հեղինակային իրավունքի ձեռքբերման, թարգմանության, խմբագրման, սրբագրման, ձևավորման ու հարակից աշխատանքների վրա: Որքան գումար է ծախսվում գրքերի տպագրության, մարքեթինգային և գովազդային արշավների վրա: Այս ամենը հրատարակիչներն անում են մեծ ջանքերի գնով՝ ընթերցողին հասցնելով բարձրակարգ արտադրանք»,-նշում է հայտարարության մեջ;
Խոսելով մտավոր սեփականության բնագավառում կատարվող օրինախախտումների մասին` հրատարակիչները հարկ են համարել նշել այն հանգամանքը, որ հասցված վնասները բազմակողմ են, դրանք վերաբերում են ոչ միայն հրատարակիչներին։ Հանդիսանալով իրենց հեղինակների ներկայացուցիչները` հրատարակիչներն ամեն կերպ իրենց հնարավությունների սահմաններում փորձում են պայքարել այդ արատավոր երևույթի դեմ, սակայն միայն մասնավոր հատվածի գործողությունները բավարար չեն։
«Մտավոր սեփականության՝ մասնավորապես՝ հեղինակային իրավունքների իրավախախտումների հետևանքով նվազում է հեղինակների՝ նոր գրքեր ստեղծելու մոտիվացիան, քանի որ, եթե չկա դրա սպառումը՝ հետևաբար բացակայում է նաև նոր ստեղծագործություններ ստեղծելու անհրաժեշտությունը։
Պատկերացրեք մի հասարակություն, որտեղ չեն գրվում նոր գրքեր, չեն թարգմանվում արտասահմանյան գրականության ամենապահանջված և սիրված նմուշները հայերենով․․․
Մյուս կողմից՝ իրավախտները չարաշահելով հայաստանյան հրատարակիչների բարձր հեղինակությունը, հաճախ համացանցում՝ ազատ հասանելիությամբ կամ վճարովի տարբերակով տեղադրում են մեր գրքերի կազմերով ֆայլեր, որոնք հնարավոր է՝ լինեն այլ թարգմանիչների աշխատանքներ (երբեմն կասկածելի բովանդակությամբ), ցածրորակ ֆոտոպատճենահանման պատճառով վնաս հասցնեն ընթերցողի տեսողությանը և բազում այլ խնդիրներ առաջացնեն, որոնց համար հրատարակիչը պատասխանատու չէ։ Ընդհանուր առմամբ՝ մտավոր սեփականության և մասնավորապես հեղինակային իրավունքների վերաբերյալ խնդիրը վերաճում է մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդրի, այն է՝ անբարեխիղճ մրցակցությունը»,-ընդգծվում է հայտարարության տեքստում։
Ոչ միայն հրատարակիչներին, այլև ամբողջ ոլորտին վնաս հասցնող ապօրինությունը շատ հաճախ արվում է նաև չգիտակցված, ուստի հրատարակիչներն այս հայտարարությամբ կոչ են անում չտարածել իրենց հրատարակած գրքերի պատճենված՝ սկանավորված, PDF տարբերակ դարձրած և անգամ լուսանկարած էջերը, քանի որ դրանով խախտվում են հրատարակիչների, ստեղծագործողների, թարգմանիչների, նկարազարդողների և շատ ու շատ այլ մարդկանց հեղինակային իրավունքները:
«Որպես շահագրգիր կողմեր՝ մենք ցանկանում ենք առավելագույնս զարգացնել և հզորացնել մեր երկրի տնտեսությունը, ամրացնել հեղինակ-հրատարակիչ-ընթերցող կապը և ապահովել փոխադարձ հարգանքը և վստահությունը վերոնշյալ երեք կողմերի միջև։ Եվ այդ համատեքստում մենք նախատեսում ենք իրականացնել իրազեկման արշավ, որի մասին քայլ առ քայլ կտեղեկացնենք բոլորիդ: Իսկ մինչև այդ, մյուս հրատարակչություններին, գրախանութներին, գրադարաններին, ՀԿ-ներին, գրական ակումբներին, ժամանակակից գրողներին, նկարազարդողներին, թարգմանիչներին և հատկապես գրքասերներին կոչ ենք անում միանալ այս հանրօգուտ շարժմանը՝ տարածելով մեր կողմից հրապարակվող տեղեկատվություններն ու պաշտոնական՝ #միսպանիրվաղվագիրքը հեշթեգը՝ այդպիսով ապահովելով էլ ավելի լայն իրազեկում»,-նշված է հայտարարության տեքստում։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել արշավի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84 հեռախոսահամարով
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
- 11/25/2024 12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը