ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն է այն «սոսինձը», որը միասնական է պահում ապագաղափարական սկզբունքներով միավորված «Իմ քայլը» խմբակցությունը. Նրա հրաժարականից հետո համակարգը կոլապսի առաջ կկանգնի. քաղտեխնոլոգ 05/25/2020 12:32 | Քաղաքական
Կառավարության փոփոխության հրամայականի մասին ընդդիմադիր ուժերի հայտարարությունները կարող են նոր քաղաքական գործընթացների հանգեցնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նշենք, որ հակաճգնաժամային կառավարության ձեւավորման անհրաժեշտության մասին վերջին շրջանում առավել հաճախակի են խոսում Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ տվյալ պարագայում երկու գործիչների հայտարարություններն ուղղակի համընկել են և դրանցում որևէ միտում չկա։
«Քաղաքական ուժերը նպատակահարմար են գտնում իրենց գործունեության մասին հայտնել այն ժամանակ, երբ հայտնում են, ուստի տրամաբանական չէ Միքայել Մինասյանին և Արթուր Վանեցյանին կապել միմյանց հետ ու ասել, որ համագործակցված են աշխատում։ Մենք ծանոթ ենք ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությանը Միքայել Մինասյանի մասին և այս պահին որևէ փաստ չկա, որպեսզի ասենք, որ Վանեցյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում»,-ասաց քաղտեխնոլոգն ու շեշտեց, որ ԱԱԾ նախկին տնօրենն ընդհանրապես մերժել է նախկինների հետ կապն ու այժմ գաղտնիք չէ, որ իշխող քաղաքական ուժն ամեն կերպ փորձում է նրան նույնականացնել նախկինների այդ թվում Միքայել Մինասյանի հետ։
Շարունակելով խոսքը, Բադալյանն ասաց, որ Միքայել Մինասյանը ասոցացվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ոչ միայն նրա փեսան լինելու պատճառով, այլև Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում բավականին բարձր պաշտոն զբաղեցնելու համար. «Ուստի Միքայել Մինասյանը նույնպես պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչը մերժվեց 2018թ-ի ապրիլ-մայիս ամիսներին»։
Քաղտեխնոլոգը չբացառեց, որ ընդդիմադիր ուժերի կողմից արվող այս հայտարարությունները կարող են քաղաքական դաշտում նոր գործընթացների հանգեցնել։
«Այսօր Հայաստանում ոչինչ չի բացառվում, քանի որ այս վատթարացող իրավիճակը տեսանելի է ոչ միայն փորձագետների, ընդդիմադիր ուժերի, այլև իշխող քաղաքական ուժի համար, և նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք նույնպես կցանկանային քաղաքական գործընթացներին մասնակցել և չկրել ստեղծված իրավիճակի պատասխանտվությունը»,-ասաց Բադալյանն ու շեշտեց, որ Ամերիկա չի հայտնաբերվում, երբ նշվում է, որ այս կառավարությունը պետք է հրաժաական տա, քանի որ աշխատանքի արդյունքները պարզ են և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության մեջ։
Հարցին, ինչու են քաղաքական ուժերը շեշտադրումը դնում հենց վարչապետի հրաժարականի և ոչ թե ամբողջ քաղաքական իշխանության փոփոխության անհրաժեշտության վրա, մեր զրուցակիցը պատասխանեց համեմատությամբ, որ որքան Փաշինյանը բարձր վարկանիշ ունի, այնքան «սոսինձն» ավելի ամուր է ու կարողանում է միասնական պահել ապաքաղաքական, ապագաղափարական սկզբունքներով միավորված «Իմ քայլը» խմբակցությունը. «Այս խմբակցությունում մարդիկ են, որոնք իրար հետ ընդհանրապես առնչություն չունեն։ Կան խմբեր, որոնք ունեն ընդհանրություններ, բայց կա մի մեծ ճահիճ՝ մոտ 50-60 հոգի, որոնք այնտեղ են, որովհետև իրականում Նիկոլ Փաշինյանը գրիչով գրել է նրանց անուն, ազգանունը։ Երբ անձնիշխան համակարգից անձին հեռացնում ես այդ համակարգն ամբողջովին փլուզվում է, քանի որ այն սպասարկում է մեկ մարդու շահերը։ Երբ այդ մեկ մարդը չկա, համակարգը կանգնում է կոլապսի առաջ ու փնտրում նոր տերեր։ Այս պատճառով է հիմնական թիրախը վարչապետը»։
Ամփոփելով խոսքը՝ Բադալյանն արձանագրեց, որ 2018թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայստանում ձևավորվեց քաղաքական նոր համակարգ, իսկ մինչ այդ ձևավորված համակարգը քրեաօլիգարխիկ էր, որովհետև պետական կառավարման համակարգն ու ամեն բան սպասարկում էր քրեաօլիգարխիայի շահերը։
«2018թ-ից հետո այդ կոնտեքստում հեղափոխություն տեղի ունեցավ, քրեաօլիգարխիան իր տեղը զիջեց մեկ մարդու, և հիմա այդ ամբողջ ապարատը, իհարկե, բացառությամբ՝ ՍԴ-ի, որոշ ինստիտուտների, եկեղեցու և որոշ լրատվամիջոցների, անձնիշխան համակարգ է, այսինքն այդ ամբողջ համակարգը սպասարկում է մեկ անձի իշխանությանը, այդ մեկ անձն է ամեն ինչ որոշում, իսկ մյուսները ոչինչ չեն որոշում ու իրենցից ոչինչ չեն ներկայացնում, տեսակետներ չեն ունենում և ծափահարում են միայն կոնկրետ մեկ մարդու»,-ընդգծեց քաղտեխնոլոգը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից