ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանը կեղծել է հայտնաբերված թմրամիջոցի քանակը, դրդել՝ կեղծ ցուցմունք տալ՝ դրա ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ. փաստաբան (տեսանյութ) 05/25/2020 22:40 | Քրեական խրոնիկոն
Ոստիկանության համակարգի ծառայողների պաշտոնատար անձինք խախտում են իրավունքները, մինչդեռ՝ ենթադրաբար պետք է պայքարեն հանուն իրավունքի «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Գևորգյանը։
Տվյալ դեպքում փաստաբանի ներկայացրած՝ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների ենթադրյալ չարաշահման դեպքն արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող քրեական գործով։
Գոռ Գևորգյանը Մեծամոր քաղաքի բնակիչ Մուրադ Մուրադյանի պաշտպանն է, որը մեղադրվում է թմրանյութեր պահելու մեջ։ Պաշտպանի խոսքով՝ Մուրադյանն ընդունում է, որ օգտագործել և պահել է թմրանյութ, սակայն վստահեցնում է, որ ոստիկանության բաժնում անձնական խուզարկությամբ հայտնաբերված մարիխուանա տեսակի թմրանյութի ծավալը փոխվել է. արձանագրման գրամի և հետագա փորձաքննությամբ ստացված եզրակացության մեջ կա տարբերություն։
«Սովորաբար նման դեպք լինում է, երբ կշեռքների մեջ տարբերություն է լինում և փորձագետի կշեռքը պետք է ենթադրաբար ավելի ճշգրիտ լինի, քան ոստիկանության բաժնի կշեռքը»,- նշեց Գևորգյանը։ Սակայն կոնկրետ այս դեպքում, ըստ փաստաբանի, խոսքը գնում է դիտավորյալ կատարված կեղծիքի մասին, քանի որ թմրամիջոցի ծավալի փոփոխությունը զգալի է։
Նրա խոսքով՝ կեղծիքն ապացուցվում է նաեւ ոստիկանության բաժնում թմրամիջոցը կշռելու գործողության ձայնագրությամբ։
«Ձայնագրությամբ փաստվում է, որ խուզարկության արդյունքում հայտնաբերված թմրամիջոցի քանակը չի համապատասխանում արձանագրության մեջ նշված թվին։ Այսինքն՝ ձայնագրության մեջ լսվում է մի թիվ, որն իրականում արձանագրության մեջ այլ դրսևորում է ստանում»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ ոստիկանության ծառայողների գործողություններում առկա է կամ պաշտոնեական կեղծիքի հանցակազմ, կամ շատ ավելի ծանր հանցագործության։
Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Մուրադյանը ճանաչվել է որպես տուժող, իսկ ոստիկանության ծառայողներից երկուսին՝ օպերլիազորին և ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով, իսկ օպերլիազորը մեղադրվում է նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Փաստաբանի խոսքով՝ քննչական մարմնին է ներկայացվել նաև Մուրադյանի կողմից արված ձայնագրությունը, որտեղ նաև երևում է, թե ինչպես է ոստիկանության բաժնի օպերատիվ գծով տեղակալը ուղղորդում իր վստահորդին՝ կեղծ տվյալներ հայտնի ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ։ Մասնավորապես՝ ոստիկանության պաշտոնյան հորդորել է հայտնել, թե թմրանյութը ձեռք է բերել մոտիկ գյուղերից մեկի վարչական տարածքից, մինչդեռ՝ Մուրադյանը ոստիկանությունում հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով։
Փաստաբանը գտնում է, որ ոստիկանության ծառայողները նման քայլերի են դիմում ցուցանիշն ապահովելու համար։
«Ոստիկանության առջև ծառացած և համակարգային խնդիր է «ցուցանիշ» ասվածը։ Ցուցանիշը նախորդ տարվա իր բացահայտման թվին մոտ բացահայտումն է կամ դրանից ավել բացահայտումն է, որը խրախուսվում է»,- ասաց նա։
Այսինքն՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրի չբացահայտված դեպք չունենալու համար ուղղորդել են նշել, թե դաշտից է այն հավաքել։
Գևորգյանը նշեց, որ նախկինում եղել է ոստիկանության համակարգի մաս, սակայն երբևէ չի հավատացել, որ ոստիկանության ծառայողը կարող է կեղծիքի գնով կամ մեկ այլ ծանր հանցագործության գնով խաղա անձի ճակատագրի հետ ցուցանիշն ապահովելու համար։
«Մենք չենք հերքում, որ Մուրադ Մուրադյանի մոտ գտնվել է որոշակի քանակությամբ մարիխուանա տեսակի թմրանյութ, Մուրադ Մուրադյանն ինքն է հայտարարել, երբ բերման է ենթարկվել։ Բայց լավ գիտակցելով, որ հայտնաբերված թմրամիջոցի գրամը չի բավականացնի Մուրադյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, գնացել են այնպիսի քայլով, որ գրամն ավելանա և ապահովի քրեական պատասխանատվության համար նախատեսված գրամի չափը՝ 2.5 գրամը»,- ասաց Գևորգյանը։
Նշենք, որ քրեական հետապնդման համար նախատեսված չափը կազմում է 2.5 գրամը, իսկ դրանից նվազ թմրանյութը նախատեսում է վարչական պատասխանատվություն, ինչը փաստաբանի խոսքով՝ այլ ցուցանիշով է հաշվարկվում, իսկ քրեական պատասխանատվությունն՝ այլ։
«Գործ ունենք զուտ ցուցանիշի համար մղվող պայքարի հետ, որի արդյունքում տուժեց Մուրադ Մուրադյանը, նրա իրավունքները»,- ասաց նա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից