ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ ոք չի երաշխավորում Փաշինյանին, որ հասարակությունը երկար կնստի - կսպասի, թե ինչպես է իր թիմը վայելում. Գագիկ Համբարյան 05/25/2020 22:15 | Քաղաքական
«Այն, որ իշխանությունները բազմաթիվ կոպիտ սխալներ են անում, դա փաստ է եւ այն, ինչ տեղի ունեցավ Գավառում, իսկ ընդամենը մեկ օր առաջ Կապանում, այդ սխալներից մեկն էր, որը բնականաբար հանգեցնում է դժգոհությունների»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով նախօրեին Սյունիքում ծավալված դեպքերին, երբ հասարակությունը արդարության պահանջով փողոց էր դուրս եկել:
Նախօրեին, հիշեցնենք, Կապանում քաղաքացիները ոստիկանության բաժնի առջեւ մինչեւ ուշ գիշեր բողոքի ակցիա էին իրականացնում՝ արդարության պահանջով: Իրավիճակը լարված էր: Կապանում նույն օրը բերման ենթարկված քաղաքացիների : Կապանի ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել Քաջարանի համայնքապետի չորս մերձավոր, որոնցից երեքը ձերբակալվել են։ Բերման ենթարկվածներից մեկը ավելի ուշ ազատ էր արձակվել: Պարզվել էր, որ Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը սխալմամբ է բերման ենթարկվել ոստիկանություն, նաև բռնության ենթարկվել։
Գագիկ Համբարյանի խոսքով, թեեւ խնդիրը լոկալ էր, բայց նման խնդիրները կաթիլ-կաթիլ լցնում են հասարակության համբերության բաժակը :
«Թեեւ Կապանում բողոքի ակցիան լոկալ բնույթի էր, սակայն Փաշինյանին ոչ ոք չի երաշխավորում , որ հասարակությունը երկար կնստի եւ կսպասի, թե ինչպես իր թիմը վայելում, իսկ ինքը, Փաշինյանի բառապաշարով ասած՝ թուլափայերով պետք է բավարարվի: Ոչ ոք չի երաշխավորում Փաշինյանին, որ լոկալ խնդիրների չլուծումն ու իր կառավարության բազմաթիվ բացթողումները ի վերջո հանգեցնելու են մասշտաբային պայթյունի»,-կարծում է քաղաքագետը՝ չբացառելով, որ տարբեր պատճառներով՝ արդարության պահանջից մինչեւ սոցիալական խնդիրներ, հասարակության տարբեր շերտերի շրջանում լարումներ կլինեն:
«Այն, որ իշխանությունների կոպիտ սխալների պատճառով իրավիճակը երկրում մերթընդմերթ լարվում է, դա փաստ է եւ դա, իհարկե, ավելացնում է հասարակության համբերության բաժակը»-ասաց քաղաքագետը՝ հավելելով. «Երեկ տեղի ունեցածը իշխանության կոպիտ սխալն էր, երբ իրենք մինչեւ վերջ հանրությանը չէին բացատրում, թե, նախ ինչի համար են ձերբակալվել այդ անձինք եւ երկրորդ՝ ի՞նչ է նշանակում ոստիկանությունում խոշտանգել մարդկանց: Մի բան, որ շատ վաղուց հասարակությունը մոռացել էր, վերջին տարիներին ես չեմ հիշում, որ որեւէ մեկին տանեն ոստիկանություն ու ծեծի ենթարկեն: Այդ մշակույթը վաղուց մոռացվել էր, բայց մենք տեսնում ենք, որ Սիսիանի ոստիկանապետն է մի ծեր մարդու ծեծում , Կապանում Քաջարանից բերման ենթարկված երիտասարդներին են ծեծում: Սա իհարկե, չի կարող հասարակության մոտ դժոհություն չառաջացնել»:
Քաղաքագետը շեշտում է՝ իշխանությանը ոչ միայն չի հաջողվում տեղական մակարդակով լուծել խնդիրները տեղերում , այլեւ իր գործողություններով գլոբալ խնդիրներ է ստեղծում: Մասնավորապես, ձախողելով կորոնավիրուսի դեմ պայքարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ