ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Գրիգորյանը դիմել է վարչական դատարան 05/25/2020 14:52 | Դատական ռեպորտաժներ
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության։
Հայցադիմումով Գրիգորյանը պահանջում է պարտավորեցնել նախարարությանը՝ հրավիրել բժշկական հանձնաժողով՝ ֆրանսիական բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու և համապատասխան եզրակացություն տալու համար։
«Փաստինֆո»-ն դատալեքս համակարգից տեղեկացավ, որ հայցադիմումը դատարան մուտք է եղել մայիսի 22-ին և նույն օրը մակագրվել դատավոր Արգիշտի Ղազարյանին։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները բազմիցս ահազանգել են, որ Մանվել Գրիգրորյանը չի կարող բժշկական օգնություն ստանալ ՀՀ-ում։ Պաշտպան Լևոն Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում դեռևս ապրիլի 11-ին ասել էր, որ միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ խնդրելով, որ դատարանը դիմի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ կապված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ:
«Այնքանով, որքանով, որ բժիշկներն ահազանգել են, որ այլևս հնարավոր չէ Գրիգորյանի բուժումը ՀՀ-ում, ընդամենը կոնսերվացնում են վերջինիս հիվանդությունները, պաշտպանական կողմը դիմեց Առողջապահության նախարարին, որպեսզի նա, հիմք ընդունելով բժշկական էպիկրիզները, փաստաթղթերը, տա համապատասխան որոշում կամ եզրակացություն, որպեսզի Գրիգորյանը տեղափոխվի արտերկիր: Իսկ, եթե փաստաթղթերը բավարար չեն, ապա հրավիրի նոր կոնսիլիում: ԱՆ-ն գրություն ուղարկեց, որ, քանի որ գործը գտնվում է դատարանում, դիմեք դատարան: ԱՆ գործողությունը, որ անգամ գերիների նկատմամբ նման բան չեն անում, հրաժարվեց առողջապահական գործողություններ իրականացնելուց՝ պատճառաբանելով, որ գործը գտնվում է դատարանում:
Դիմեցինք դատարանին՝ իրազեկելով, որ ԱՆ-ն նման անօրինություն է թույլ տվել և խնդրեցինք վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի միջամտություն ցուցաբերի և իր որոշմամբ պարտադրի ԱՆ-ին, որպեսզի վերջինս առողջապահական գործառույթն իրականացնի: Դատարանը հերթական անօրինական գործողությունն իրականացրեց և գտավ, որ այստեղ նա անելիք չունի»,- ասել էր պաշտպանը՝ նշելով, որ դատարանը պաշտպանական կողմին միջնորդությունը մերժելու մասին որոշում չի ներկայացրել, այլ՝ բանավոր կերպով ասել է, որ նա այդտեղ անելիք չունի::
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ