ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբևէ 150, 160 դրամով դիմակ ձեռք չեմ բերել. Նաիրա Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին հորդորեց ավելի օպերատիվ աշխատել 05/25/2020 14:05 | ԼՐԱՀՈՍ
Այսօր սա սոցիալական այն կարևորագույն խնդիրն է, որ Ձեր աշխատանքը մի քիչ ավելի օպերատիվ պետք է լինի։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին։
«Այսօր կենտրոնում մտել եմ առնվազն 12 դեղատուն և անկեղծ ասած, միգուցե իմ բախտը չի բերում, բայց 150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում չեմ տեսել։ 210, 220, եղել է տեղ անգամ 230։ Եթե մենք հաշվում ենք, որ մեկ ընտանիքում կա նվազագույնը 4 անձ, և նրանք առնվազն օրվա մեջ գոնե երկու անգամ պետք է դիմակ փոխեն, այլապես այն դառնալու է առողջության համար խիստ վտանգավոր, եթե ճմռթած, կեղտոտ դիմակը պարբերաբար դիմեն։ Ամսական ընտանիքի յուրաքանչյուր անդամ վճարելու է 20 հազար դրամ։ Հիմա այդ վիճակագրությունը Ձեզ չպե՞տք է ստիպի մի քիչ ավելի օպերատիվ լինել Ձեր քայլերում, գործողություններում և չասել՝ դե գիտեք երկարածավալ աշխատանք է, հլը մենք պետք է շարունակենք մոնիթորինգը։ Էդ չգիտե՞ք՝ ովքեր են էդ դիմակներ ներկրողները»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ 20 դրամով էլ էին գերշահույթ ստանում, հիմա 220 դրամով էլ ստանում են արդեն սուպեր գերշահույթ։
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, արձագանքելով պատգամավորին, ասաց, որ ՀՀ-ում դիմակի գինը 220 դրամն է և կարող են շատ բան իմանալ, բայց դրանք պետք է փաստաթղթավորել. «Որ ասում եք օպերատիվ աշխատանք կատարեք։ Որ լիազորությունը մեր իրականացնենք, որը չենք կատարել։ Օրինակ տեսել ենք 200 դրամով են ծախում դիմակը, պետք է պահանջենք ներմուծման փաստաթղթեր, որ տեսնենք՝ ինչքան է, տեսնենք ում է ծախել, ումից՝ ձեռք բերել, որ մարժան տեսնենք ինչքան է։ Համեմատենք նախորդ ժամանակահատվածի մարժայի հետ, արդյունքում կարողանանք պատասխանատվության ենթարկել։ Եթե օպերատիվ աշխատանք ենթադրվում է, որ զանգեմ ներմուծողներին ասեմ՝ դիմակի գինը 60 դրամի իջեցրեք, թե չէ Ձեզ պատասխանատվության կենթարկեմ, դա կարա լինի, բայց դա կարող է որակվել իմ պաշտոնական լիազորությունների սահմանազանցում»,-ասաց Գեղամ Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ