ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այլընտրանքային նախագծեր խումբ». Քաղաքական կամակորության հետևանքը 05/25/2020 18:26 | ԼՐԱՀՈՍ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր տարածած հոդվածում գրում է.
«Վիրուսի տարածման դինամիկան և հիվանդանոցային ու ռեանիմացիոն հնարավորությունների սպառումը խոսում են ծայրահեղ ծանր իրավիճակի մասին (նախարար Թորոսյանի հայտարարությամբ՝ ընդամենը 32 ազատ տեղ մայիսի 24-ի դրությամբ)։
Վարչապետ Փաշինյանի կոչը՝ դիմակներ կրելու, դիմակների կրման պայմանների խստացումը չափազանց ուշացած քայլ է և ստեղծված իրավիճակի վրա չի կարող ունենալ էական ազդեցություն։ Իշխանությունները տապալել են համավարակի դեմ պայքարը գրեթե բոլոր մակարդակներում։
Իշխանությունները ողջ ընթացքում ցուցադրաբար անտեսեցին բոլոր մասնագետների, կազմակերպչական և հակաճգնաժամային աշխատանքի մեծ փորձ ունեցող մարդկանց առաջարկները, խորհուրդները, զգուշացումները։ Իշխանություններին բազմիցս, հրապարակավ և նաև հնարավոր բոլոր խողովակներով զգուշացվել է, որ.
- Հայաստանում մտցված կարանտինը կրում է ձևական բնույթ և այս վիճակով չի տալու արդյունք,
- Տեստավորումների քանակը շատ փոքր է, թույլ չի տալիս օբյեկտիվ պատկեր ստանալ և կառավարել իրավիճակը,
- Մայիսի 4-ից սահմանափակումների վերացմանը երկիրը գնում է բոլորովին անպատրաստ վիճակում,
- Մայիսի 18-ից նոր թուլացումները է՛լ ավելի են վատացնելու իրավիճակը,
- Բարձրաստիճան պաշտոնյաների ոչ հստակ, հաճախ՝ իրար հակասող, իրարամերժ հայտարարությունները և մեկնաբանությունները հասարակության մեջ աղավաղված պատկերացումների տեղիք են տալիս,
- Իշխանության վերնախավի կողմից բոլոր հակամահաճարակային կանոնների ցուցադրական անտեսումը հասարակության մոտ թուլացնում է զգոնությունը, անլրջացնում վտանգի զգացումը։
Հանրային պահվածքի մեջ նկատելի են որոշ դրվագներ, որոնք ուղղակիորեն կապված են մի կողմից իշխանության ընկալման և քայլերի հետ, մյուս կողմից՝ խոսում են քաղաքացու ցածր իրավագիտակցության մասին։
ա/ Կա մարդկանց խումբ, որը դիմակ չի կրում, չի պահպանում կարևորագույն նորմերը՝ դա ներկայացնելով որպես իր բողոքը գործող իշխանության դեմ (ես իրենց ասելով դիմակ չպիտի դնեմ, և այլն)
բ/ Տարբեր լրատվամիջոցների և սոցցանցային ակտիվ օգտատերերի կողմից դեռևս զգալի են դավադրապաշտական մոտեցումները, թե «վիրուս չկա», «մեզ ուզում են խաբել» և այլն։ Մարդիկ չեն գիտակցում, որ ամեն տարածվող կեղծ լուրը իրական մարդկային կյանքեր է արժենում։
գ/ Իշխանության, մասնավորապես՝ Փաշինյանի հեղինակությունը չի բավականացնում՝ հանրությանը կոչեր և ուղերձներ տեղ հասցնելու համար
դ/ Նույնիսկ այս պայմաններում կան մարդիկ/ուժեր, որոնք փորձում են հանրային վարկանիշ ձեռք բերել պոպուլիստական կոչերով և քայլերով, և դա վերաբերում է նաև ոչ իշխանական ուժերին։
ե/ Զանգվածներին դուր գալու, վարկանիշ ձեռք բերելու նպատակով հնչում են կոչեր՝ չեղարկել տուգանքները, սահմանափակումները և այլն։ Այսպիսով անլրջացվում է հանրային վերահսկողության ողջ համակարգը, քանի որ տուգանքները, ցավոք, երբեմն միակ աշխատող գործոնն են՝ սահմափակումները պահելու, հակահամավարակային պայքարի արդյունավետության համար։
զ/ Երկրում, ցավալիորեն, չկան անառարկելի, լուրջ հեղինակություն վայելող դեմքեր, որոնց խոսքը լայն զանգվածների համար կշիռ կունենար և կօգներ այս պայքարում։ Նախկինում հեղինակություն հանդիսացող տարբեր դեմքեր վերջին տարիներին հետևողականորեն վարկաբեկվել են, նորերը չեն ձևավորվել։
Այս ողջ հանրային կոլապսի ֆոնի վրա բնականորեն հասունացել է առողջապահական համակարգի կոլապսը, որն օրերի հարց է։ Սա մենք արձանագրում ենք մեծ ցավով, առանց չարախնդության որևէ հատիկի, քանի որ սա մեր ընդհանուր երկրի, մեզ բոլորիս առնչվող լրջագույն խնդիր է։
Հիմա ունենք այսօրվա վիճակը, երբ արվող տեստերի քանակը նույնիսկ այս պահին չափազանց փոքր է և, աճելու փոխարեն, նվազում է։ Բուժաշխատողները, բժշկական համակարգը գտնվում են ծայրահեղ բարդ, լարված վիճակում։
Մարդկանց առողջությունը և կյանքը չեն կարող լինել քաղաքական կամ անհատական քմահաճույքի առարկա։
Մենք շարունակում ենք մնալ այն համոզմանը, որ ճիշտ չէ պարետատանը դնել լրացուցիչ հանրային, բարոյական ճնշմումների տակ։ Էքստրեմալ վիճակներում աշխատող կառույցը չի կարելի դնել է՛լ ավելի դժվար վիճակում։
Մենք բոլորս պետք է մտածենք լուծումների մասին։
Մինչ քաղաքական անխուսափելի լուծումները՝ նոր կառավարություն, նոր մարդիկ, նոր թիմեր, նոր գործելաոճ, հրատապ է դառնում դառնում միջազգային օգնության դիմելու հարցը։
Հայաստանին հրատապ պետք են համավարակի դեմ պայքարի կազմակերպման մասնագետներ, բժիշկներ, բուժսարքավորումներ, դեղորայք։
Այս պահին իրատեսական է թվում Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Վրաստանից օգնության խնդրանքը։ Կա միջազգային հաջողված փորձ՝ ՌԴ-ն մեծապես օգնել է Իտալիային, Սերբիային, ԱՄՆ-ին։
Չինաստանը նույնպես օգնել է եվրոպական և այլ երկրների, նույնը՝ ԱՄՆ-ը։ Վրաստանը կարող է օգտակար լինել պայքարի կազմակերպման իր հաջողված փորձով։
Հայաստանը մտել է նոր փուլ, որից դուրս գալու համար պահանջվում է օպերատիվ և գրագետ աշխատանք, մեծ ջանքեր և պատասխանատվություն՝ բոլորի կողմից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից