ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
95 տոկոս քվե ստացած մարդու հետ պետք չէ նման լեզվով խոսել. Քաջարանի բնակիչ 05/25/2020 17:31 | ԼՐԱՀՈՍ
Քաջարանը հանգիստ քաղաք է, երբևիցե ոչ մի ցույցի չի մասնակցել։ Մարդիկ փոքրուց ցույց, երևի, հեռուստացույցով են տեսել միայն։ Բայց այսօր քաջարանցին հասկանում է, որ պետք է հարկ եղած դեպքում բարձրացնի իր բողոքի ձայնը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քաջարանի բնակիչ Հովհաննես Հարությունյանը, ով երեկվա բողոքի ակցիայի մասնակիցներից է։
Հիշեցնենք, որ երեկ Կապանում լարված իրավիճակ էր։ Մարդիկ հավաքվել էին ոստիկանության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Քաջարանի երեք բնակիչներին, որոնց ոստիկանները ձերբակալել էին վաղ առավոտյան։ Նրանք պնդում էին, որ տղաներին ձերբակալել են առանց ծանուցման և իրավական որևէ հիմքի։
Հովհաննես Հարությունյանը պատմեց՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ վաղ առավոտյան։ Քաջարանի երեք բնակիչները մեքենայով աշխատանքի էին գնում, երբ ոստիկանները նրանց բերման են ենթարկել. «Ինչպես միշտ ասֆալտին փռելով, շոուներով կազմակերպեցին, առանց ծանուցման, առանց որևէ բանի ուղղակի բերման ենթարկեցին։ Հետո մեկին բաց թողեցին՝ հիմնավորելով, որ սխալվել են, բայց նրան արդեն խոշտանգել էին»,-ասաց մեր զրուցակիցը։
Թե ինչ նախապատմություն ուներ դեպքը, քաղաքացին այդ մասին չխոսեց։ Անդրադառնալով Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, որտեղ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի անունը շոշափվում էր առևանգման, ծեծի ու թմրանյութի հետ կապված քրեական գործի հետ, Հովհաննես Հարությունյանն ասաց. «Համայնքապետը չի կարող նման քրեական գործերում լինի։ Նա լուրջ մարդ է և նման քրեական գործերով նրա անունը տալն անիմաստ է։ Այսօր այնպես է ստացվել, որ եթե իրենց նշանակածը չէ, կարելի է ամեն ինչ ասել ու փնովել»։
Հարցին՝ արդյոք քաղաքական ենթատեքստ է տեսնում այստեղ, Հովհաննես Հարությունյանն ասաց՝ որոշ «ականջներ» են երևում, որի մասին հետո կխոսի. «Ինձ համար շատ բան հասկանալի է, քանի որ որոշակի գործընթացներում մասնակից եմ եղել հեղափոխության և այլն, շատ մարդկանց եմ ճանաչում, ով ում բարեկամն է։ Որոշակի բաներ տեսնում եմ, առայժմ դրա մասին լռում եմ, կխոսեմ ավելի ուշ՝ պարզելուց հետո»։
Նշենք, որ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որ այս ձերբակալման հիմնական նպատակը հետագայում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունքներ կորզելն է։ Հովհաննես Հարությունյանը, սակայն, զերծ մնաց նման խոսակցություններին անդրադառնալուց։ Վերջինս ընդգծեց՝ համայնքապետին իրենք են ընտրել։ Նա 95 տոկոս ձայն է ստացել և պետք չէ այդ մարդու հետ նման լեզվով խոսել. «Քաղաքական իշխանություններին կհորդորեի նման քայլերի չգնալ։ Համայնքապետը երկու տարվա մեջ համայնքը կառուցեց, մինչև այսօր էլ սարքում է։ 2017 թվականից համայնքապետ է ու պետք է տեսնեք՝ ինչպես է բարեկարգել, ժողովուրդը ոնց են իրար հետ։ Եթե մեկը մի հատ վարդի քոլա դնում ինչ-որ մի տեղ, նկարում, ասում ա վայ էս թուփը տնկեցի, ինքն իրան գովազդումա։ Եթե էդ մարդն այդ գովազդը չի անում, նշանակում է ոչ մի բան չի անում հա՞։ Այսօրվա իրավիճակն այսպես եմ հասկանում»,-ասաց Հովհաննես Հարությունյանը՝ հավելելով, որ համայնքապետը ՀՔԾ պետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել և առայժմ կսպասեն իրադարձությունների զարգացման հետագա ընթացքին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից