Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   23:03 ՊՆ-ն հերքում է տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   21:24 Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում 01/26/2025   20:57 «Փյունիկը» լրջորեն պատրաստվում է առաջնության երկրորդ հատվածին 01/26/2025   20:38 Պատերազմական գոտում զոհվել է ուկրաինացի կինոպրոդյուսեր Ստանիսլավ Պրիտուլան 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/26/2025   20:11 Մոսկվայից Սոչի թռչող ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում 01/26/2025   19:57 Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է. ՀՅԴ-ն՝ Փաշինյանին 01/26/2025   19:42 Գոհունակությամբ եմ արձանագրում Ավստրալիայի հետ առկա փոխշահավետ համագործակցությունը. վարչապետ 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   19:00 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կաթողիկոսը կատարել է Հանրապետական մաղթանք 01/26/2025   18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր 01/26/2025   18:40 Համոզված եմ՝ մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   18:01 Կոլումբիան փակում է երկինքն ԱՄՆ-ից թռիչքների համար 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/26/2025   16:56 Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի տարածումից 01/26/2025   16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   16:05 Մբապեն իր առաջին հեթ-տրիկն է ձևակերպել «Ռեալի»-ի կազմում և կրկնել Ռոնալդոյի նվաճումը 01/26/2025   15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   15:32 Փաշինյանը սկսել է խաղեր տալ ԵՄ-ի հետ և կարող է ոչնչացնել Հայաստանը. Լուկաշենկո 01/26/2025   15:23 Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, մեկ լուծում կա. Գեղամյան 01/26/2025   15:04 Խաղաղ Դոնի փողոցում ու հարակից հասցեներում գազ չկա. որն է պատճառը 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/26/2025   14:36 ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրում է հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ 01/26/2025   14:07 Ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով նվազելու է 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները 01/26/2025   12:59 Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել դաշտում․ կա վիրավոր. shamshyan.com 01/26/2025   12:15 ԿՀՎ-ն հակված է այն մտքին, որ COVID-19 համավարակը սկսվել է Ուհանի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի պատճատով. NYT 01/26/2025   12:01 Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, ինչ-որ տեղ` անհասկանալի. փաստաբան 01/26/2025   11:38 Իժևսկի և Կազանի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 01/26/2025   11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com 01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/25/2025   10:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ը

Դատավորների նկատմամբ ազդեցության մեխանիզմները 05/25/2020   14:01  |  Վերլուծություններ

Իշխանությունները հրապարակային հրաժարվեցին վեթինգի և բարեփոխման այլ տարբերակներից, դրա փոխարեն գնացին «ընտրյալ դատավորների» սեփական թիմ ունենալու վտանգավոր ճանապարհով։ Մշակվել է դատավորների վերահսկման գործուն մեխանիզմների համակարգ, որը ձևավորվել է ազդեցության մի շարք եղանակներով՝

1. «Ընտրյալ դատավորների» ծառայողական առաջխաղացումը։ Այս մեխանիզմի առաջին դրսևորումը, որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Արթուր Մկրտչյանի ընտրությունն էր։ Վերջինս հայտնի է Հաց բերողի գործով. նա էր, որ չփոխեց ծայրահեղ ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդու խափանման միջոցը, ինչը հանգեցրեց նրա մահվանը, իսկ հեղափոխությունից հետո նա դարձավ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

Հնչեղ դատավարությունների գործերով իր կալանքների մասին որոշումներով աչքի ընկած հերթական դատավորը՝ Արտուշ Գաբրիելյանը առաջիկայում ևս կունենա առաջընթաց, մասնավորապես` նա կնշանակվի Արմավիր մարզի դատարանի նախագահ: Կարծում ենք բացատրության կարիք չկա, թե ինչու հենց նա ու հատկապես ինչպիսի ծառայությունների դիմաց։

2. Դատավորների նկատմամբ ազդեցության լծակներից է ԲԴԽ-ն և կառույցի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Սա հին համակարգ է և աշխատում է ավելի շատ իներցիայով։ ԲԴԽ նախագահը եղել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է գտնվում Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի հետ, ունի ազդեցության մեծ շրջանակ։ Ակտիվ ազդեցության հետ մեկտեղ ԲԴԽ-ն դրսևորում է նաև անգործություն՝ դատավորների հանդեպ բացահայտ ճնշումների պարագայում։ Դատավորների մասին Փաշինյանի մի քանի անգամ կրկնվող «վնգստացող» արտահայտությունը, դատավորների նկատմամբ սպառնալիքները կառույցի կողմից համառությամբ անտեսվում են։ Անտեսվեց նաև Դանիբեկյանի ինքնամեկուսացման պատճառով մարտի 1–ի գործի ձգձգումը, արդար դատաքննության իրավունքի խախտումը, հենց ԲԴԽ կողմից անհետաձգելի համարվող հարցերի քննության կարգի խախտումը։ ԲԴԽ լուռ համաձայնությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվեց քրեական հետապնդում՝ ինչը Քոչարյանի գործով իշխանություններին չբավարարող որոշման հետևանքն էր։

3. Վերահսկողության մյուս մեխանիզմն իրականացվում է դատական դեպարտամենտի միջոցով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ դատավորներ մինչ դատավոր դառնալը, տարբեր պաշտոններ են զբաղեցրել դեպարտամենտում, դեպարտամենտի ղեկավարությունը նրանց նկատմամբ պահպանել է ազդեցության լծակներ։ Նորք- Ավան վարչական շրջանի դատավոր Վահե Միսակյանը, ով արդեն աչքի է ընկել իր որոշումներով, մինչև դատավոր նշանակվելը 2011-2017թթ տարբեր պաշտոններ է զբաղեցրել դատական դեպարտամենտում։ Ի դեպ, Միսակյանը Ավան տեղափոխվեց Գյումրիից, և նրան միանգամից տրվեց Սերժ Սարգսյանի գործը։ Մարզերից «տրանսֆերների» պրակտիկան համարվում է հաջողված փորձ և շատ հրապուրիչ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, դատական դեպարտամենտի կողմից այդ ֆունկցիայի իրականացման ապահովման համար դեպարտամենտի ղեկավարության և առանձին աշխատակիցների դեմ հարուցված են և պահվում են քրեական գործեր։

4. Ազդեցության մյուս մեխանիզմն իրականացվում է դատավորների ազգականների միջոցով՝

ա/ազգականներ, որոնք աշխատում են պետական կառավարման համակարգում և գտնվում են անմիջական կախվածության մեջ իշխանություններից։ «Ընտրյալ դատավորներից» Արմեն Դանիելյանի կինը և կնոջ եղբայրն աշխատում են Պետեկամուտների կոմիտեում, Նելլի Բաղդասարյանի ամուսինն աշխատում է Դատախազությունում։

բ/ դատավորների ազգականներ, որոնք սերտ հարաբերությունների մեջ են գտնվում իշխող քաղաքական թիմի կամ իշխող քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի հետ։ Դատելով լրատվամիջոցների հրապարակումներից՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի տղան, ով հանդիսանում է «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն, իսկ դատարանների մուտքերը շրջափակելու մասին հայտարարության ժամանակ ֆեյսբուքյան էջում տեղադրել էր բոլոր դատարանների հասցեները, որպեսզի շրջափակողները փնտրելու վրա ժամանակ չծախսեն, սերտ հարաբերությունների մեջ է ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի հետ։ Վերջինիս հետ սերտ հարաբերությունների մեջ է վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի՝ Լուսինե Աբգարյանի եղբայրը։ Այս հիմքերով դատավորներին ինքնաբացարկի միջորդություններ էր ներկայացրել Քոչարյանի պաշտպանական թիմը։ Ի դեպ վերը թվարկված Վերաքննիչ դատարանի երեք դատավորները անցել են իշխանությունների կողմից մարտի 1-ի գործով նախատեսված հավատարմության փորձությունը՝ Արմեն Դանիելյանը Քոչարյանի հանդեպ կրկին կիրառել է կալանք՝ առաջին ատյանի դատարանի կալանքը փոխելու մասին որոշումից հետո, Լուսինե Աբգարյանը մերժել է Աննա Դանիբեկյանի կողմից կայացված խափանման միջոցի որոշման դեմ բերված բողոքը, Մհեր Արղամանյանը ընդհանրապես առանց քննության է թողել Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը, գտնելով, որ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Այս դատավորները գնահատման սանդղակում դասվում են ամենացածր վարկանիշ ունեցողների շարքին։ Մհեր Արղամանյանը հայտնի է «Մատաղիսի գործով» դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը և 2012թ. ընդդիմադիր ՀԱԿ չորս ակտիվիստների ազատազրկման դատավճիռն անփոփոխ թողնելու որոշումներով։ 23 տարվա դատավորի փորձ ունեցող Արղամանյանի տղան սոցցանցային գրառման մեջ նշել էր, որ դատարանները երբևէ անկախ չեն եղել, իսկ դատավորների 90%֊ը եղել են հրաման կատարողներ։

5. Աշխատում է նաև դատավորների ինքնավերահսկողության մեխանիզմը, երբ երբեմն նույնիսկ օբյեկտիվ և բարձր հեղինակություն ունեցող դատավորները ստիպված ընդունում են օրենքին և արդարադատությանը հակասող որոշումներ՝ հնարավոր բացասական հետևանքներից և ավելորդ գլխացավանքից ազատվելու համար։ Դրա համար կա բավարար մթնոլորտ՝ մյուս դատավորների նկատմամբ բացահայտ ճնշումներ, կարգապահական վարույթներ, քրեական գործեր։ Ըստ էության այդպես վարվեց վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ով իրեն մակագրված մարտի 1-ի գործով ինքնաբացարկ հայտնեց, մեղադրող կողմի անհեթեթ միջնորդության հիման վրա, թեև նրան դժվար է համարել իշխանությունների ընտրյալ դատավոր։ Մարտի 1-ի գործով մեղադրող կողմի բացարկի միջնորդության հիմքում դատավորի անաչառության վերաբերյալ կասկածն էր՝ պայմանավորված ֆեյսբուքյան ինչ-որ օգտատիրոջ գրառմամբ և դրա դեմ ԱԱԾ-ին ուղղված Պապոյանի դիմումով։ Դատավոր Պապոյանը հասկանալի պատճառներով բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը։ Ի դեպ, մինչ վերջերս, մինչև իշխանությունների «ընտրյալ դատավորների» թիմ ձևավորելը, իշխանությունները հույսը դնում էին հատկապես այս մեխանիզմի վրա։

Շատերի մոտ կարող է նշված մեխանիզմների՝ տեսություն, թե իրականություն լինելու վերաբերյալ հարցեր ծագել։ Պարզապես անհրաժեշտ է վերհիշել մի քանի թարմ փաստեր ազգային և միջազգային ժամանակակից պատմությունից։ Հիշենք Քոչարյանի գործով հայտնի գաղտնալսումները, որոնցով դեռ պետք է անցկացվի ամբողջական և օբյեկտիվ քննություն, ոչ այնքան որևէ մեկին պատժելու, որքան երևույթին գնահատական տալու և հետագայում կրկնվելու հնարավորությունը բացառելու համար։ Հիշենք նաև Ուկրաինայում Զելենսկու ընտրությունից հետո մի շարք դատավորների հայտարարությունները՝ նախագահ Պորոշենկոյի վարչակազմի կողմից ճնշումների ենթարկվելու մասին։ Նույնը տեղի ունեցավ նաև Վրաստանում Սահակաշվիլիի իշխանությունից հետո։ Վստահ ենք Հայաստանում քաղաքական իշխանությունների փոփոխությունից հետո, մենք նույնպես վկա ենք լինելու բազմաթիվ նմանատիպ հայտարարությունների ոչ միայն դատավորների, այլև դատախազների և քննիչների կողմից։

Որպես դատարանների կանխակալության և ոչ օբյեկտիվության մասին մեր ենթադրությունների հիմնավորում կարող է լինել քրեական գործերի առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի քննության ընթացքում գործերը «խիստ պատահաբար» մեր կողմից մատնանշած դատավորների վարույթում հայտնվելու հանգամանքը՝ ամենաթարմ օրինակը Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը կրկին Արմեն Դանիելյանին մակագրելու փաստն է։

Այս թեման բազմակողմանի մշտադիտարկման կարիք ունի։ Մենք մանրամասնորեն հետևելու ենք բոլոր աղմակահարույց քրեական գործերի և դատավարությունների ընթացքին։

Դիմում ենք փաստաբաններին և իրավապաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ մեզ ուղղել քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունները՝ առանց մանրամասների բացահայտման, որպեսզի չխախտվի քննության գաղտնիությունը։ Մեզ բավարար կլինի միայն տեղեկություններ այն մասին, թե ում դեմ է հարուցված քրեական գործը, ինչ հոդվածով կամ հոդվածներով, իշխանության ընտրյալ դատավորներից ով է նշանակված առաջին և հետագա ատյաններում։ Խոսքը հատկապես վերաբերում է այն գործերին, որոնց քննությունը ընթանում է փակ և դատալեքսի համակարգում տեղեկությունները բացակայում են։ Դա հնարավորություն կտա ամբողջությամբ գնահատել դատական իշխանության վրա ազդեցության իրական մասշտաբները։

«Իմ Ձայնը» նախագիծ

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]