ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաց նամակ Փաշինյանին. Պահանջում ենք շտապ արձագանքել բարձրացրած հարցերին 05/25/2020 17:07 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակ է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ ներկայացրել է խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ ներկայացրել։
ՀԿ տարածած բաց նամակում ասված է.
«Հարգելի պրն Վարչապետ,
Ս․թ․ մայիսի 21-ին ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Տիգրան Խաչատրյանի հրավերով Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան, ինչպես նաև տուրիզմի մյուս ոլորտները ներկայացնող այլ միավորումները մասնակցեցին Նախարարի հետ քննարկմանը, որտեղ ՀՀ Կառավարության կողմից ներկայացվեց հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունքների վիճակագրությունը, իսկ ոլորտի ներկայացուցիչները բարձրացրեցին առկա խնդիրները և առաջարկեցին համապատասխան լուծումներ։
Կարող ենք ստույգ արձանագրել, որ հանդիպման բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ մինչ օրս կատարված միջոցառումների համախումբը բավարար չէ ոլորտի խնդիրները լուծելու համար, որոնցից գլխավորներն են․
- Աշխատատեղերի պահպանում առանց աշխատավարձային ֆոնդի մեծ կրճատումների
- Վարկային պարտավորությունների շարունակական կատարում
- Առաջացող հարկային պարտավորությունների պատշաճ կատարում։
Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան արդեն երեք ամիս շարունակ փորձում է ՀՀ Կառավարության ուշադրությունը սևեռել այս խնդիրների հիմնարար լուծումներ տալու անհրաժեշտությանը։
Ցավոք, այս անգամ էլ հանդիպման ավարտին Նախարարից տեղեկացանք, որ մեր բարձրացրած հարցերը և մեր առաջարկած լուծումները կքննարկվեն մոտակա երեք շաբաթվա ընթացքում։
Արդեն իսկ սնանկության եզրին հասած ոլորտի խնդիրներին ՀՀ Կառավարության այսքան դանդաղ և, մեր կարծիքով, ոչ համաչափ արձագանքը համարում ենք անընդունելի։
Պահանջում ենք շտապ արձագանքել մեր բարձրացրած հարցերին և իրագործել մեր կողմից առաջարկված լուծումները, քանզի համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրների գերակշիռ մեծամասնությունում, այդ թվում մեր հարևան երկրներում, հենց այս լուծումների հանրագումարն է կիրառվել և ապահովել տեսանելի արդյունքներ։
Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան հորդորում է իրականացնել հետևյալ միջոցառումները․
- Ազատել զբոսաշրջային ոլորտում գործող ընկերություններին (հյուրանոցներին, հյուրատներին, տրանսպորտային ընկերություններին, տուրիստական գործակալություններին և այլոց) բոլոր հարկային պարտավորություններից և պարտադիր վճարներից, որոնք առաջացել են և կառաջանան 2020թ․ մարտի 1-ից մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում,
- 2020թ․ մարտ և ապրիլ ամիսների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար,
- 2021թ․ մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և ապահովելով արագ վերականգնում և ոլորտի հետագա աճի հնարավորություն,
- 2020թ․-ի մայիսից սկսած վճարել սույն ընկերություններում պահպանված աշխատատեղերի աշխատավարձի առնվազն 50%-ը մինչև ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ներառյալ,
- 2020թ․-ի մայիսից սկսած վճարել սույն ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների ամսական տոկոսավճարների առնվազն 50%-ը մինչև ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ներառյալ։
2021թ․ մայիսի 1-ից կմեկնարկի հաջորդ տարվա զբոսաշրջային սեզոնը, և մենք հուսով ենք, որ մինչ այդ Հայաստանը կհաղթահարի Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը, աշխարհի մյուս երկրները կբացեն Հայաստանի հետ իրենց սահմանները, և մեր ոլորտը այդ պահից սկսած կվերադառնա իր բնականոն գործունեությանը։
Խնդրում ենք Ձեր հանձնարարականը՝ մեր դիմումին հրատապ արձագանքելու և ծառացած խնդիրներին, հաշվի առնելով մեր առաջարկները, սեղմ ժամկետներում լուծումներ տալու համար։ Այլապես մենք ոչ միայն անդառնալի կկորցնենք ոլորտի ձեռքբերումները, այլ նույնիսկ համաճարակի ավարտից հետո Հայաստանի տնտեսության համար գերակա այս ոլորտը ի վիճակի չի լինի ապահովել երկրի տնտեսական աճի իր կարևոր մասնաբաժինը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից