ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Խաչատրյանին հարկադրաբար հիվանդանոցից դուրս գրելու ոդիսականը. Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել 05/23/2020 18:48 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր ներկայացրել է ՊԵԿ նախկին նախագահ, «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժում ստացող Գագիկ Խաչատրյանին մայիսի 22-ին հարկադրաբար ՔԿՀ տեղափոխելու ոդիսականը։
Նրա փոխանցմամբ՝ ի սկզբանե ներկայացվել էր, թե Գագիկ Խաչատրյանը տեղափոխվում է այլ վայրում բուժումը շարունակելու համար, ինչի իրավասությունը քրեակատարողական ծառայությունն ունի, բայց հետագայում պարզվել է, որ խոսքն իրականում գնում է խուց տեղափոխելու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ երբ այս փաստը պարզ դարձավ, բժիշկներն անհանգստացան. «Երբ բժիշկները հասկացան, որ հիվանդության բուժումն ընդհատվում է և չի տեղափոխվում բուժման, խնդիր ծագեց և հարց բարձրացվեց՝ արդյոք դուք պահանջում եք, որ դուրս գրենք։ Այդ ժամանակ ինչ-որ անհասկանալի իրադարձություններ սկսեցին տեղի ունենալ, քրեակատարողական բժշկության կենտրոնի նույն բժիշկն անհետացավ, որից հետո «Աստղիկ» ԲԿ գրավոր հարցում կատարեցի ու պատասխան ստացա, որ Գագիկ Խաչատրյանի դուրս գրման հարցը պարզելու համար, իրենք հարցում են ուղարկել ԱՆ քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ին, որպեսզի այնտեղից ստանան պատասխան՝ դուրս գրվի, թե ոչ և միայն դրանից հետո հարցը կարող է որոշվել։ Նաև նշվեց, որ ժամը 18։36-ի դրությամբ Գագիկ Խաչատրյանը դուրս գրված չէ ու պետական մարմիններից նման կարգադրություն և նախաձեռնություն չկա։ 3-ից 4 ժամ այս խնդիրն ենք բարձրաձայնել և որևէ աշխատակից այդպես էլ նեղություն չքաշեց, որ ճշտի՝ արդյոք այդ պահին դուրս գրված է, թե ոչ ու նախընտրեցին այլ տարբերակ»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Վերջինս նշեց՝ պետական պաշտոնյաներն այնքան շահագրգռված են այս գործով, որ իրենք տեղի ունեցող անօրինականությունների մասով խնդիր են բարձրաձայնում, որին պետք է հաջորդեր Արդարադատության նախարարության պաշտոնատար անձանց այն արձագանքը, որ կստուգվեն այդ փաստերը. «Բայց ինչ ասվեց, միանգամից ժամերի ընթացքում նշվեց, որ բոլորը շահագրգիռ են այստեղ ու իրենք որևէ խնդիր չունեն ու այդ որոշումն էլ կայացրել է հիվանդանոցը։ Հիմա՝ հարց, եթե հիվանդանոցն է այդ որոշումը կայացրել, ինչու է այդ գրության մեջ գրված, որ ՊՈԱԿ-ի որոշման հիման վրա է դուրս գրվում»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ հարց են բարձրացրել նաև այն մասին, թե ով պետք է պատասխանատվություն կրի հետագայում այս որոշման համար։ Երեմ Սարգսյանը նկատեց՝ պատահական չէ, որ հիմա փորձ է արվում խնդիրը բարդել այլ մարդկանց վրա։
«Գագիկ Խաչատրյանի անձնական բժշկական գործին ծանոթանալու ընթացքում պարզեցի, որ դրանում առկա է փաստաթուղթ, որ Քրեակատարողական հիմնարկ ՊՈԱԿ-ի տնօրենը գրություն է ուղարկում բժշկական կենտրոնին և առաջարկում է սեղմ ժամկետում քննարկել Գագիկ Խաչատրյանի ստացիոնար բուժումը դադարեցնելու և նրան ՔԿՀ տեղափոխելու հարցը, որը մենք դիտարկեցինք որպես ճնշում քաղաքացիական հիվանդանոցի վրա։ Համապատասխան գրությամբ ՊՈԱԿ-ի տնօրենին պահանջեցինք զերծ մնալ նման ճնշումներից։ Եվ այստեղ պատահական չէ, երբ Արդարադատության նախարարությունն ասում է ժամը 16։00-ին դուրս է գրվել, իրենք իմացել են ու եկել են տեղափոխեն, վստահեցնում եմ, որ քրեակատարողական ծառայությունն այդ մեծ անձնակազմով այնտեղ էր գտնվում ժամը 16։00-ից և չէին կարող նախապես կանխազգալ, որ Գագիկ Խաչատրյանը կարող է դուրս գրվի։ Կա՛մ ով պարտադրել է Գագիկ Խաչատրյանին տեղափոխել ինքն է պատասխանատու, կա՛մ այն բժիշկը, որը դուրս է գրել այն պատճառով, որ չեն տեղափոխելու այլ վայրում բուժում կատարելու»,-նշեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից