ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճգնաժամը ինչ-որ ձեւով կհաղթահարվի, եթե Նիկոլ Փաշինյանի անձը մի կողմ դնենք. Ստեփան Դանիելյան 05/23/2020 16:38 | Քաղաքական
«Վրաստանի հետ համեմատությունը ՀՀ իշխանությունները շատ ծանր են տանում, որովհետեւ համեմատության դեպքում մենք տեսնում ենք, թե ինչ ահռելի տարբերություն կա, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Վրաստանը իր բոլոր հարեւանների հետ ունի բաց սահմաններ, ունի մեծ տուրիզմ։ Որեւէ արդարացում ՀՀ իշխանությունները չունեն, ուստի փորձում են ինչ-ինչ բացատրություններ գտնել հասարակության համար, եւ այդ բացատրություններից մեկն էլ թվերը կասկածի տակ դնելն է, ինչը, բնականաբար, Վրաստանի հետ դիվանագիտական խնդիրներ է առաջացնում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Հիշեցնենք, Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «ոչ դիվանագիտական» է որակել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությունը, թե Վրաստանի հակահամաճարակային համակարգն ավելի թույլ է, իսկ Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների ու մահացության դեպքերի ցածր թիվը թեստերի վատ որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ է պայմանավորված։ Գամկրելիձեն խոստովանել է, որ այս հայտարարություններն իրեն զարմացրել են: «Անձամբ գիտեմ Արսեն Թորոսյանին։ Զարմանում եմ, որ նման հայտարարություն է արվել։ Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր մեծ պատմություն։ Զարմանալի է նրանից լսել նման ոչ դիվանագիտական հայտարարություններ»,-հայտարարել է նա:
«Սա Հայաստանի իշխանության ոչ պրոֆեսիոնալության դրսեւորումն է եւ ինչ էլ անեն, արդարացում գտնել չեն կարող»,-նշում է քաղաքագետը, հավելելով, որ չնայած նրան, որ Վրաստանում հասկանում են՝ այս հայտարարությունն ուղղված է հայ հասարակությանը, բայց այն կարող է հարցեր առաջացնել նաեւ իրենց հասարակության շրջանում, այն դեպքում, երբ Վրաստանի իշխանությունները շատ լավ են աշխատել:
Ուշագրավ է, որ սա առաջին դեպքը չէ, երբ պաշտոնական Երեւանից հնչող հայտարարությունները նմանատիպ արձագանք են գտնում հարեւան երկրում: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր սկանդալի առիթ դարձել: Փաշինյանը, հիշեցնենք, Ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, թե Հայաստանը մեկ շնչի ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 2019-ին առաջ է անցել Վրաստանից իսկ 2020-ին կանցնի նաեւ Ադրբեջանին: Սրան արձագանքել էր Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան ՝ նշելով, որ դա սխալ գնահատական է, քանի որ նրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդաբանական հարցեր:
Ստեփան Դանիելյանն ասում է՝ Վրաստանի իշխանությունները հասկանում են, թե ինչ վիճակում է ՀՀ կառավարությունը, որը արդարացումների համար ելքեր է փնտրում, բայց , ըստ քաղաքագետի, իրենց համար տհաճ է, որ այդ արդարացումները իրենց հաշվին են արվում:
«Բավականին մեղմ են պատասխանել՝ հիշեցնելով որ երկու պետությունները ունեն եղբայրական դարավոր հարաբերություններ, ամեն դեպքում սա տհաճ է եւ տհաճ է բոլորի համար: Ես չեմ կարծում, որ այդ արդարացումները կազդեն հանրային կարծիքի վրա, որովհետեւ այս վիճակն ավելի է խորանում եւ արդեն ոչ միայն քաղաքական դաշտում, այլեւ հանրության մեջ է քննարկվում , որ կառավարության փոփոխություն պետք է լինի»:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, Ստեփան Դանիելյանը շեշտում է՝ պատասխանատվությունը կառավարությանն է եւ եթե սխալները շատ ծանր են լինում, լուծումը մեկն է՝ կառավարությունը վայր է դնում լիազորությունները:
«Գնալով այդ հարցը շատ ավելի լուրջ պետք է քննարկվի: Սա իրենք մոտ լուրջ անհանգստություն է առաջացնում, առավել եւս, որ իրենք բազմաթիվ հակաօրինական գործողություններ են կատարել, Սահմանադրություն եւ օրենքներ են խախտել, ինչը շատ վատ է այն առումով, որ կառավարությունը չի կարող հանգիստ գնալ, փորձելու է մինչեւ վերջ մնալ, իսկ երբ Սահմանադրություն եւ օրենքներ են խախտվում, երկրում սկսում են ապակայունացնող իրավիճակներ, որովհետեւ կառավարությունը գիտի, որ պատասխանատվության է ենթարկվելու եւ մինչեւ վերջ փորձելու է կառչած մնալ իր իշխանությունից, ինչը երկրի համար ցնցումներ է առաջացնում : Այդ առումով շատ վատ վիճակ է»,-ասաց Ստեփան Դանիելյանը՝ հավելելով, որ հենց այդ ամենի գիտակցությունն էլ բերում է վերը քննարկված չհաշվարկված գնահատականներին, որը նաեւ դիվանագիտական խնդիրներ է առաջացնում հարեւան երկրների հետ:
Ըստ քաղաքագետի, այս պահին Հայաստանը նոր խորհրդարանական ընտրությունների գնալու պատրաստ չէ. «Գուցե աշնան վերջին զարգացումներ լինեն ե մենք դրան գնանք, բայց քաղաքական դաշտը քայքայված է եւ , բացի այդ, համավարակի, տնտեսության հետ կապված ծանր վիճակն է, Ադրբեջանի հետ հարաբերություններն են: Այս ամենի պատճառով կտրուկ քայլեր անելը վտանգավոր է, ուստի լուծումը գնում է դեռեւս այս խորհրդարանի շրջանակում, թեեւ խորհրդարանում եւս ճգնաժամ գոյություն ունի, որովհետեւ ֆրակցիաներից մեկը չի մասնակցում աշխատանքներին, խորհրդարանը չի ներկայացնում երկրում առկա քաղաքական ներկապնակը , խորհրդարանի անդամների մեծ մասը պատահական մարդիկ են, որոնք, երբ խոսում են ուղղակի ծիծաղ են առաջացնում, շատերը բառի ուղիղ իմաստով անգրագետ են: Դա նույնպես ճգնաժամի աղբյուր է, սակայն այդ ճգնաժամը ինչ-որ ձեւով կհաղթահարվի, եթե Նիկոլ Փաշինյանի անձը մի կողմ դնենք»:
Ճշտող հարցին, արդյո՞ք ասվածից կարելի է ենթադրել, որ այդուհանդերձ, խորհրդարանում կարող է պրոցես սկսվել, Ստեփան Դանիելյանն ասաց. «Կարող է թե չի կարող չգիտեմ, բայց պետք է »,մեզ հետ զրույցում եզրափակեց Ստեփան Դանիելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը