ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովհաննես Իգիթյանի և ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի բանավեճը 05/23/2020 15:22 | Մեկնաբանություն
ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Եգոր ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի և ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի բանավեճին՝ «Пограничная ZONA» հաղորդման ընթացքում։
«Սկսենք նրանից, որ հաղորդավարը նշեց, որ «այդքան էլ չի հասկանում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները Արցախի հարցով», և պարոն Իգիթյանը այդպես էլ չկարողացավ բացատրել վարչապետի մոտեցումը Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման հարցում՝ մի քանի անգամ կրկնելով մանտրա դարձած «լուծումը պիտի ընդունելի լինի բոլոր կողմերի համար» նախադասությունը։ Ասեմ, որ ես болеть էի անում Իգիթյանին, որովհետև նա ներկայացնում էր իմ երկիրը, բայց ցավոք՝ սա դեռ միայն սկիզբն էր։
Հետո Իգիթյանը ասեց, որ էական չի քննարկվող փաստաթուղթը կլինի փուլային, թե փաթեթային. այն գործիք է արցախցիների անվտանգության ապահովման համար։ Հիշեցնեմ, որ փուլային լուծման տարբերակը հայկական կողմի համար միշտ անընդունելի է եղել։
Դրանից հետո հայկական կողմի ներկայացուցիչը ասում է, որ «2016 թվականի ռազմական գործողություններից հետո որպես այդպիսին բանակցություններ չեն եղել» և վկայակոչում Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովները, սակայն հենց այդ հանդիպումների ժամանակ են ընդունվել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողական մեխանիզմների և Կասպերշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման հայտարարությունները։ Եվս մեկ անգամ արձանագրենք, որ ադրբեջանական կողմին հաջողվեց փաստացի չեղարկել այդ պայմանավորվածությունները և անցնել իրենց երազած “substantial negotiations” -ին («բուն» բանակցություններին՝ անտեսելով հրադադարի ռեժիմի խախտման մեղավորներին պարզելու մեխանիզմների կիրառումը)»,- գրել է Հ. Մամիջանյանը:
Նրա խոսաքով, սվաղելու համար հայկական կողմի «մենք չենք բանակցում» զառանցանքը՝ պարոն Իգիթյանը օգտագործել է “детальные переговоры” եզրույթը և ասել, որ այս պահին դրանք չկան.
«Հետաքրքիր է, թե ի՞նչ նկատի ունի պարոն Իգիթյանը «մանրուք» ասելով։
Իգիթյանը որևէ կերպ չի հակադարձում Մուսաբեկովի «600.000 ադրբեջանցի փախստականների» վտանգավոր ստին։
Հայազգի պատգամավորը բառ անգամ չի ասում Մուսաբեկովի մեջբերած «Չիրագովի հայցի» վերաբերյալ։ Տպավորություն է ձևավորվում, որ Իգիթյանը չի տիրապետում կա՛մ հակափաստարկներին, կա՛մ առհասարակ այդ դատական հայցի պատմության մանրամասներին»։
Հ. Մամիջանյանը շեշտել է՝ երբ ադրբեջանցի պատգամավորը Մոնթեին անվանել է «մարդասպան և ահաբեկիչ» և զուգահեռներ տարել Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպայի հետ՝ Իգիթյանը պատասխանել է “я не знаю Вы сейчас о чем говорите” ու վերջ։
«Դե իհարկե, այն քաղաքական թիմի ներկայացուցիչը, որի ֆեյքապետ-քարոզիչները Նիկոլ Փաշինյան-Մոնթե զուգահեռներ էին տանում, այսպես պիտի պաշտպանի մեր ազգային հերոսին։
Որևէ կերպ չի հերքվում ադրբեջանցի պատգամավորի այն պնդումը, թե հայ-ադրբեջանական սահմանից իրենք հեռացրել են զորքերը և այնտեղ կան միայն սահմանապահ ուժեր։ Իգիթյանը չհարցրեց ադրբեջանցի պատգամավորին, թե այդ դեպքում ի՞նչ դիվերսիոն ներթափանցման փորձ էր տեղի ունեցել, օրինակ, այս տարվա մարտի վերջին։ Հիշեցնեմ, որ ադրբեջանցիների կրակից այդ օրերին վիրավորվել էր դպրոցահասակ երեխա։
Իգիթյանը ևս չհերքեց Լավրովի հայտարարությունները, որոնք հիշատակեց ադրբեջանցի պատգամավորը, չնայած որ այս տարվա ապրիլի վերջին իշխանական ընտանեկան ՀԺ-ին տված հարցազրույցում փրփուրը բերանին հերքումներ էր տալիս։ Արդեն չեմ էլ զարմանում, որ իմքայլական պատգամավորները ներքին լսարանին մի բան են հրամցնում, իսկ միջազգային հարթակներում՝տրամագծորեն այլ բան։ Այսպիսով փաստենք, որ փուլային լուծման փաստի մասին հայտարարել են/չեն հերքել երկու համանախագահ երկիր եւ ադրբեջանական կողմը։
Իգիթյանը բացարձակ անտեղյակ էր, որ 1994 թվականի կրակի դադարեցման փաստաթուղթը կնքվել է հեռահար եղանակով, և չկարողացավ փաստարկի իր պնդումը։ (Հայտնի և ուշագրավ պատմություն է, թե ինչպես է կնքվել հրադադարը)
Առհասարակ, ամբողջ հաղորդման ընթացքում պարոն Իգիթյանը հիմնականում խոսում էր խաղաղության և համակեցության նախապատրաստման հայտնի թեզի տրամաբանության մեջ։
Հավանաբար այս գրառմանս պարոն Իգիթյանը, չունենալով բովանդակային հակադարձման որևէ տարբերակ, հղում կանի իր սիրելի թեմային, թե ինքը միջազգային հարաբերություններով զբաղվում է մոտ այնքան ժամանակ, որքան ես ապրում եմ (30 տարի), բայց իրական խնդիրն այն է, որ եթե այս իշխանությունները հանրային քննարկումների ժամանակ են իրենց այսպես պահում, ապա կարող ենք պատկերացնել, թե ինչ է կատարվում փակ դռների ետևում։ Եթե սա է մեր խորհրդարանական դիվանագիտության «լավ կադր»-ը, ապա կարող ենք մոռանալ այս դիվանագիտական խողովակի արդյունավետության մասին։ Չնայած՝ զարմանալու բան չկա. Իգիթյանը ցույց տվեց մոտ նույն արդյունավետությունը, ինչ իր քաղաքական առաջնորդը «Մյունխենյան կիսաբաց լուսամուտներ» talk-show-ի ընթացքում։ Հասկացեք վերջապես, որ ձեր խայտառակվելը արդեն շուրջ երկու տարի մեր բոլորիս խայտառակվելն է ենթադրում։ Հաղորդման հղումը՝ մեկնաբանություններում։
ՀԳ
Օրերս, պարոն Իգիթյանը անդրադարձել էր իմ համեստ անձին։ Ես որոշել էի մանրամասն անդրադառնալ իրեն՝ նշելով, թե՛ իր «օտարահաճո» քվեարկությունները ԵԽԽՎ-ում, թե՛ տալով այն պատգամավորի անունը, ով ժամանակին իր համար միջնորդել էր, բայց կարծում եմ, որ հանրությանն ավելի հետաքրքիր կլինի այս գրառումը»,- եզրափակել է Հ. Մամիջանյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից