Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կոռուպցիայի դեմ պայքարը եղել է իմ օրոք։ 7 ամիս է, ինչ ԱԱԾ տնօրեն չեմ, ո՞ւր են բացահայտումները. Վանեցյան 05/23/2020   15:45  |  ԼՐԱՀՈՍ

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր    Վանեցյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ ստորեւ։  

«- Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասաց, որ Դուք 2019-ին Հռոմում հանդիպել եք իրեն, գործարք եք առաջարկել։ Եղե՞լ է նման բան։

Խոստանում եմ այդ հարցին անդրադառնալ առաջիկայում եւ մանրակրկիտ։ Հաշվի առնելով, որ ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ,  իրավունք չունեմ հրապարակելու նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություն, ուստի այս պահին զերծ կմնամ մեկնաբանությունից։ Կարող եմ մի բան ասել․ թե՛ իրավական, թե՛ առավել եւս բարոյական տեսանկյունից գործել եմ բացառապես իմ պաշտոնեական լիազորությունների շրջանակներում։ Մնացած բոլոր հարցերին կպատասխանի քննությունը։ Հարուցված գործով որեւէ կարգավիճակ չունեմ, հարցաքննվել եմ որպես վկա։

Ձեր՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնավարման ընթացքում քաղաքական կամ անօրինական հրահանգներ ստացե՞լ եք վերադասի կողմից։

Առհասարակ, ճիշտ չեմ համարում բարձրաձայնել ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ գործունեությունը։ Դա կոռեկտությունից դուրս է, եւ ես, օգտվելով առիթից, եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ երբեւիցե չեմ խոսելու այն ժամանակահատվածի մասին, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն։ Առանց այդ էլ, կարող եմ ասել, որպես ԱԱԾ ղեկավար, բացառիկ ղեկավարներից եմ եղել, որ գործել է հրապարակային, իհարկե՝ թույլատրելիի սահմաններում։

Հանրությանը պարզ չեղավ, թե որ պահից առաջացան Ձեր հակասությունները իշխանության հետ, ինչու թողեցիք պաշտոնը։

Ինձ հնարավոր չէ ինչ-որ բան պարտադրել։ Ես հստակ իմացել եմ իմ լիազորությունների սահմանը եւ մշտապես գործել եմ դրանց շրջանակներում։ Թե ինչն էր հրաժարականի պատճառը, կարծում եմ՝ հրաժարականին հաջորդած 7 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից արդեն շատ մարդկանց պարզ է դարձել, թե որն էր պատճառը։ Եթե ուշադիր ընթերցել եք իմ հրաժարականի տեքստը, որում ասում եմ՝ թող իմ հրաժարականը լինի կանգառի սթափեցնող քայլը, դա մեկնաբանվեց շատ տարբեր տեսանկյուններից։ Բայց ես ասել եմ՝ այս իշխանության մեջ վերջին մարդը չեմ եւ իմ հրաժարականով ցանկանում եմ սթափեցնել իշխանություններին, որպեսզի նրանք ուղղվեն եւ երկիրը տանեն զարգացման ճիշտ ուղով։ Իսկ այն, ինչ կատարվում եւ կատարվել է, ուղղակի անթույլատրելի է, դա ուղիղ հարված է մեր պետության հիմնասյուներին։

Ձեր հրաժարականը «կանգառի սթափեցնող» ազդանշան դարձա՞վ։

Ցավոք սրտի, չեմ նկատել փոփոխություններ, եւ դա է հիմնական պատճառներից մեկը, որ այսօր քաղաքականության մեջ եմ։

Մամուլը գրեց, որ «Հայրենիք» հիմնադրամի շուրջ համախմբվում են ԱԱԾ եւ ուժային կառույցների պաշտոնաթող սպաներ։ Արդյոք դա՞ է այն կորիզը, որ հավաքվելու է Ձեր քաղաքական ուժում։ Ի՞նչ սկզբունքով եք մարդկանց հրավիրում կուսակցություն։

Ոչ, դա հիմնական կորիզը չէ։ Մեր շուրջը համախմբվում են տարբեր ոլորտների, մասնագիտությունների մարդիկ, այդ թվում՝ նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Բայց ասել, թե դա է մեր նորաստեղծ քաղաքական ուժի հիմնական կորիզը, այդպես չէ։ Մենք ունենք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, որոնց փորձն ու վաստակը շատ կարեւորում եմ եւ ուրախ կլինեմ նրանց տեսնել մեր շարքերում։ Ինչ վերաբերում է, թե ինչ սկզբունքով ենք հրավիրում, ապա սկզբունքները երկուսն են՝ մարդկային հատկանիշները եւ պրոֆեսիոնալիզմը։ Իհարկե, շատ բարդ է գտնել լավ մարդ, որն իր ոլորտում բարձր որակի մասնագետ է, բայց, հավատացեք՝ այդպիսիները կան։

Տեղեկություն տարածվեց, որ ձեւավորվում է Արթուր Վանեցյան- Տիգրան Ավինյան տանդեմ, դա այդպե՞ս է։

Թրենդի մեջ պատասխանեմ՝ չեմ պատասխանի այդ հարցին։

Որպես ԱԱԾ նախկին տնօրեն՝ ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ։

Ցանկացած մարդ, առավել եւս՝ բարձրաստիճան պետական պաշտոնյա, պետք է իմանա իր խոսքի արժեքը։ Ցավոք, մենք չենք տեսնում, որ գործող վարչապետը գիտի իր խոսքի արժեքը։ Դա անլուրջ եւ անհավասարակշիռ հայտարարություն էր, որը միջազգային հանրության եւ մեր քաղաքացիների շրջանում տարակուսելու առիթ տվեց։

Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի վրա կա՞ն արտաքին ճնշումներ՝ նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյանից կան հիասթափվածներ, քանի որ նա հրաժարվեց վեթինգի գաղափարից եւ այլ ծրագրերից։

Ես հարցի ձեւակերպման հետ համաձայն չեմ։ Կարող եմ ասել, որ այս իշխանություններն իրենց հայտարարած ցանկացած բարեփոխում կամ գործ չեն կարողանում հասցնել տրամաբանական ավարտին։ Դա խոսում է նրանց ապիկարության մասին, նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին։ Դուք մատնանշեցիք վեթինգը, ես կարող եմ ասել, որ վեթինգ չանելու հիմնական պատճառն այն է, որ նրանք ուղղակի չեն կարողանում անել դա, որովհետեւ ապաշնորհ են եւ անգրագետ։ Հավատացեք ինձ, իրենց ոչ մի բան չի խանգարում, պետք է ուղղակի փոփոխություն անելու կամք եւ փոփոխությունը կյանքի կոչելու ունակություն։ Նրանք չեն կարողանում որեւէ ոլորտում անել խորքային բարեփոխումներ, չեն կարողանում որեւէ ոլորտ նորմալ կառավարել։ Պետական կառավարման ամբողջ համակարգն այսօր քաոսի մեջ է։

Դուք ասացիք, որ ընդդիմադիր քաղաքական ուժ եք ստեղծում, հասկանալի է, որ սկզբում լինելու եք արտախորհրդարանական ընդդիմություն, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմություն-իշխանություն այսօրվա փոխհարաբերությունները։ Արդյոք Դուք պատրա՞ստ եք խաղի նման կանոններով խաղալ։

Մենք որեւէ դեպքում չենք հարմարվելու այսօրվա իշխանությունների կողմից թելադրվող կանոններին, որոնք ուղղակի շատ ցածր որակի են։ ՀՀ-ում այսօր քաղաքական բանավեճն իջեցվել է շրիշակից ցածր մակարդակի, եւ դրա միակ պատասխանատուն իշխանությունն է։ Նրանք են թելադրում, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական դիսկուրսը։ Անհասկանալի ելույթները, տարօրինակ պահվածքը, ոչ ադեկվատ խոսքերը եւ այլ անթույլատրելի արարքները բերել են այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է մեր քաղաքական դաշտում։ Իհարկե, խորհրդարանական ընդդիմությունն իր գործունեության ընթացքում փորձում է չիջնել այդ մակարդակին, բայց իշխանություններն ամեն ինչ անում են, որ դիսկուրսն իջնի շատ ցածր մակարդակի, որովհետեւ իրենք մանիպուլյատիվ դաշտում շատ ուժեղ են, գրեթե պրոֆեսիոնալ են։ Այս համատեքստում ես կուզեի մի բան ասել․ քաղաքական տերմինաբանության մեջ «Պողոսի» կերպարը դրվեց շրջանառության մեջ իշխանությունների կողմից։ «Պողոսի» հավաքական կերպարը հավասարեցվեց անգրագետ, որեւէ բան չհասկացող մի մարդու, որն ապրում է Հայաստանում եւ առանց հասկանալու սատարում է գործող իշխանություններին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իրենց փրկել է «նախկիններից»։ Ես համոզված եմ, որ առաջիկայում մարդիկ կհասկանան այս թեզը եւ դուրս կգան էյֆորիկ վիճակից։ Արդեն դուրս են գալիս։

Ինչպե՞ս եք պատրաստվում իշխանությանը բերել կառուցողական դաշտ։ Դուք առաջարկ եք անում, առողջապահության նախարարը հեգնում է, Դուք հայտարարություն եք անում, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ գնացեք «Հայկո-Մկո» նայեք, այնտեղ պատասխանը կգտնեք։ Քաղաքական բանավեճ հնարավո՞ր է։

Իրենք փորձում են ամեն բան անլրջացնել։

Բայց դա ազդեցիկ է։

Ազդեցիկ է մինչեւ այն պահը, երբ կհայտնվի մի քաղաքական ուժ, որը կկարողանա խոսել եւ բացատրել մարդկանց, որ այս ամենը կեղծ օրակարգ է եւ արվում է բացառապես իշխանությունը պահելու, մարդկանց մոլորեցնելու նպատակով։

Դուք առաջարկ եք արել՝ հումանիտար աղետից խուսափելու համար հակաճգնաժամային կառավարություն ձեւավորել։ Ի՞նչ է դա, ո՞վ պետք է ղեկավարի։

Երկրում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ գործող իշխանությունները, իրականում, չեն կարողանում կառավարել, երկիրը քաոսային վիճակում է։ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե «ապակենտրոն պայքար ենք սկսում կորոնավիրուսի դեմ», պարզ լեզվով նշանակում է՝ «ժողովուրդ ջան, մենք ձախողվեցինք, հիմա ամեն ինչի պատասխանատուն դուք եք»։ Համավարակը լակմուսի թուղթ էր՝ եղավ համավարակ, եւ մենք հասկացանք, որ երկրում չկան պրոֆեսիոնալներ, չկա համախմբվածություն, տիրում են ատելությունը եւ բաժանարար գծերը, որն ուղղակի անթույլատրելի է։ Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարությանը, ապա կարծում եմ՝ Հայաստանում կան շատ անհատներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արհեստավարժ են, հայրենասեր են եւ որոնք առանց պարգեւավճարների կարող են ծառայել իրենց հայրենիքին ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը։ Հավատացեք, առաջիկայում այս պահանջը կդառնա օրակարգային, եւ մենք կխոսենք կոնկրետ գործողությունների մասին։

Իշխանությունները Ձեզ անընդհատ կապում են նախկինների հետ, ինչպե՞ս եք ապացուցելու, որ կապ չունեք։

Շատ ծիծաղելի է ինձ կպցնել «նախկինների» հետ։ Ես հեղափոխությունից հետո, երբ ստանձնեցի ԱԱԾ տնօրենի պաշտոնը, նախկինների դեմ պայքարի գլխավոր սիմվոլն էի։ Արել եմ ամեն ինչ, որ հրապարակներում քաղաքացիներին տրված  խոստումներն ի կատար ածվեն։ Այն 48 միլիարդ դրամի մասին, որ կառավարությունը բարձրաձայնում է, որ կոպեկ առ կոպեկ վերադարձվել է պետբյուջե, արվել է բացառապես իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում։

«Նախկին» բառն ինձ դուր չի գալիս, եկեք այդ տերմինից հրաժարվենք։ Բայց այն մարդիկ, որոնք ինձ փորձում են կապել «նախկինների» հետ, անճարությունից են դա անում եւ մանիպուլյատիվ գործիքակազմն օգտագործելով՝ փորձում են հանրությանը ցույց տալ, թե ես նախկին եմ կամ ուղղորդվում եմ նախկինների կողմից։ Այսպես կոչված «նախկինների»՝ իշխանության հետ գալու դեպքում իրենց թիվ 1 թիրախն ու թշնամին լինելու եմ ես, որովհետեւ ես եմ բոլորին քրեական հետապնդման ենթարկել, ես եմ նրանց գողացած փողերը հետ վերադարձրել պետական բյուջե եւ ես հպարտ եմ իմ կատարած աշխատանքով։ Որովհետեւ ինչի համար ժողովուրդն ընդվզել է, այդ խոստումների ամենաէֆեկտիվ մասը ես եմ արել։ Կոռուպցիայի դեմ պայքարը եղել է իմ օրոք։ 7 ամիս է, ինչ ԱԱԾ տնօրեն չեմ, ո՞ւր են բացահայտումները։ Բայց շատ կարեւոր հանգամանք կա․ եթե ուզում ենք, որ հետագայում կոռուպցիա չլինի, պետք է լինեն ինստիտուցիոնալ որոշումներ, որոնք կբացառեն կոռուպցիան։ Մենք տեսանք՝ նոր իշխանությունների մեջ բազմաթիվ մարդիկ մեղադրվեցին կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեջ, այսինքն՝ խոսքն այն մասին է, որ չեն արվում խորքային բարեփոխումներ, եւ կոռուպցիայի դեմ պայքարը տարվում է զուտ լայվ մտնելու եւ ինչ-որ բան ասելու շրջանակներում։ Կոռուպցիայի դեմ պայքար մեզանում այսօր չի տարվում։ Ես սա ցավով եմ ասում։ Բայց իրողություն է։

Հնարավո՞ր է այլ ուժերի՝ «նախկին», հետ համագործակցություն։

Ասել եմ, որ կտրականապես մերժում եմ բոլոր բաժանումները, «նախկիններ», «ներկաներ»։ Քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Պետք է լինի լայն կոնսոլիդացիա։ Նույն ՀՀԿ-ում եւ մյուս բոլոր քաղաքական ուժերում կան բարձր մասնագիտական հատկանիշներ ունեցող անձինք, որոնց գիտելիքները պետք է ծառայեցնել մեր հայրենիքին։ Այդ կեղծ օրակարգը, որ բերվել է քաղաքական դաշտ, պետք է մոռանալ, ջնջել եւ մարդկանց գնահատել զուտ իրենց հատկանիշներով։ Եթե մարդը հանցագործ չէ, եթե շատ սեւ պատմությունների մեջ խառնված չէ եւ ուղղակի եղել է ինչ-որ մի կուսակցության անդամ, չի կարելի միայն այդ պատճառով այդ մարդուն մերժել։ Բոլոր կարող ուժերը պետք է համախմբվեն հանուն մեր հայրենիքի եւ պետության»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:53 23/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Վանեցյան. Վեթինգ չանելու պատճառն իշխանության ապաշնորհ և անգրագետ լինելն է
10:22 23/05/2020  |  ՄամուլԳործող իշխանությունները չեն կարողանում կառավարել երկիրը, երկիրը քաոսային վիճակում է․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
16:31 22/05/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական կարգի ցանկացած խախտում ինձ համար անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Hraparak.am
14:06 21/05/2020  |  ՄեկնաբանությունԱռողջապահության նախարարի Ձեր թեկնածուն՝ Վստրեչի Ապեր, Փուչիկ Կարեն. Թորոսյան
11:08 21/05/2020  |  ՄեկնաբանությունԱղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն. Վանեցյան
09:32 19/05/2020  |  ՄամուլՈւժային կառույցներից դուրս եկողները հավաքվում են Արթուր Վանեցյանի կողքին. «Հրապարակ»
14:12 16/05/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը՝ Վանեցյանի միջոցով Միքայել Մինասյանի գործարք առաջարկելու հայտարարության մասին
21:12 13/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎանեցյանի գրառումները նյարդայնացնում են իշխանությանը. Քաղտեխնոլոգ
11:40 08/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Վանեցյանը շնորհավորել է եռատոնի կապակցությամբ
10:53 08/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵս հիմնովին մերժում եմ հեղափոխականների-հակահեղափոխականների, հների-նորերի, սեւերի-սպիտակների բաժանումները

Արխիվ

[]