ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսուհետ ԱԺ պետք է գնանք հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստված՝ չբացառելով «պադեզդներում» հաշվեհարդարն ու ասֆալտին փռելը. Գորգիսյան 05/23/2020 15:18 | Քաղաքական
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ քննարկում է խորհրդարանական դահլիճ վերադառնալու հարցը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն արձանագրեց, որ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի ելույթի միջոցով վստահեցրին, որ տեղի ունեցածը կրկնվելու է, ուստի ԼՀԿ-ն պետք է հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստ լինի։
«Նիկոլ Փաշինյանին իր ելույթով լեգիտիմիզացրեց ու արդարացրեց այլակարծության նկատմամբ բռնությունն ԱԺ-ում։ Իհարկե, արձագանքը մեր սպասածը չէր, բայց քաղաքական կոնկրետ մոտեցում կար, որն իրենց թիմի ղեկավարի լեզվով և բերանով ասվել է»,-ասաց խմբակցության քարտուղարը։
Նա շեշտեց, որ խմբակցությունը պետք է քննարկի, թե ինչպես են վերադառնալու ԱԺ դահլիճ, այն դեպքում, որ իրենց ցանկացած քննադատական ելույթին կարող են հետևել շշերի հարվածները, բռունցքները և այլն։
«Մենք այդ ամենին հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստված պետք է գնանք այսուհետ, նաև չբացառելով «պադեզդներում» հաշվեհարդարն ու ասֆալտին փռելը»,-նշեց Գորգիսյանը։
Հարցին, փաստորեն արդեն մտավախություն ունեք, որ խորհրդարանից դուրս էլ հնարավոր է ձեր հանդեպ բռնություններ լինեն, նա պատասխանեց. «Մենք նման մտավախություն չունենք, բայց վարչապետի կոչից հետո ուղղակի պետք է զգուշավոր լինել»։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ-ում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որը դադարել էր նրանց գործընկերների միջամտությունից հետո: Տեղի ունեցածին իր գնահատականն էր տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ասել, որ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի ու նրանց խորհրդարանական սպասարկումների կողմից։
Նա ընդգծել էր՝ տեղի ունեցածն այլ կերպ, քան քստմնելի սադրանք անվանել հնարավոր չէ. «Բայց ես նաև դատապարտում եմ այն, որ մենք տրվում ենք սադրանքների, իմ եղբորը, իմ ընկերոջը ես դատապարտում եմ, որովհետև մենք իրավունք չունենք տրվել սադրանքների։ Մեզ անընդհատ, ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են դարձնել իրենց «պադեզդներում ծեծողներ», նրանք մեզ ուզում են հավասարեցնել «քիլերներին», ուզում են մեզ շեղել մեր արժեքների, ուզում են մեզ հանել հավասարակշռությունից, և այո, այսօր Հայաստանում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի ու նրանց խորհրդարանական սպասարկումների կողմից»։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ