Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Փաշինյանի հրաժարականը ժամ առ ժամ հասունացող խնդիր է, նա ուղղակի պետք է հեռանա, չհեռանա՝ հեռացնելու ենք. Միհրան Հակոբյան 05/22/2020   19:02  |  ԼՐԱՀՈՍ

«Արսեն Թորոսյանի հայտարարությունը պարզ վկայությունն է այն բանի, որ ՀՀ կառավարությունը եւ հատկապես առողջապահության նախարարն իրենց պարտականությունները ուղղակի ձախողել են եւ երկիրը կանգնեցրել են խայտառակ կատաստրոֆայի առաջ: Սա աղետ է, եթե արդեն առողջապահության նախարարը, այսինքն , կորոնավիրուսի դեմ թիվ մեկ պայքարողներից մեկը խոսում է այն մասին, որ կարող է մենք ընտրողական մոտեցում ունենանք՝ով ապրի, ով չապրի, վկայում է, որ ուղղակի տապալել են եւ երկիրն ու ժողովրդին աղետի առաջ են կանգնեցրել: Այլ մեկնաբանություն չկա»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը

Հիշեցնենք, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե հնարավոր է կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման անցում լինի։ Հանրային խորհրդի անդամների հարցերին պատասխանելով Թորոսյանը հայտարարել է. ««Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք որ շանս ունեն փրկվելու և հակառակը։ Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերը դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, նոր մահճակալներ ենք ներառում և այլն»։

Միհրան Հակոբյանը համոզված է՝ բացի քաղաքական պատասխանատվությունից, դրվելու է նաեւ իրավական պատասխանատվության հարցը, որովհետեւ խոսքը երկրի վարչապետի ու առողջապահության նախարարի մասին է, որոնք ծաղրել են կորոնավիրուսն ու նրա դեմ պայքարի կոչերը, մարդկանց ապակողմնորոշել են , ինչի հետեւանքով այսօրվա դրությամբ 74 մահ կա: «Այդ մահերի համար պատասխանատվություն անխուսափելիորեն լինելու է, վաղը չի լինի, մյուս օրը կլինի, բայց այդ ամենը անհետեւանք անցնել չի կարող, մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Մենք 74 հայրենակից ենք կորցրել՝ երկրի իշխանությունների՝ ի դեմս վարչապետի, առողջապահության նախարարի, պարետի հանցավոր անգործության, հանցավոր անփութության եւ խայտառակ գործելակերպի հետեւանքով»,-շեշտեց Միհրան Հակոբյանը:

Նկատենք, երբ ամբողջ աշխարհը ԱՀԿ-ի կոչով կորոնավիրուսի տարածումը կանխելուն էր լծված, Հայաստանը պատրաստվում էր Սահմանադրական հանրաքվեին, իսկ իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, քարոզարշավ էր իրականացնում այն պարագայում, երբ երկրում արդեն կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքեր կային: Վարչապետ Փաշինյանը հեգնում էր կորոնավիրուսը՝ հայտարարելով, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա», առաջարկում էր «պինցետով հանել, օղու մեջ վարակազերծել», իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ոչ միայն դիմակ կրելու անհրաժեշտություն չէր տեսնում, երբ երկրում բժշկական դիմակների դեֆիցիտ կար, այլեւ հայտարարում էր, որ «կորոնավիրուսը վտանգավոր վարակ չէ», հետեւաբար հատուկ միջոցառումների անհրաժեշտություն չկա:

Միհրան Հակոբյանն ասում է՝ Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ վարչապետ լինելու հետեւանք է եւ այսօր օրհասական է վերջինիս հեռացման հարցը:

«Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյան վարչապետով ուղղակի կանգնած է աղետի առաջ, օր առաջ, ժամ առաջ ՆԻկոլ Փաշինյանը պետք է լքի վարչապետի պաշտոնը, եթե իշխող քաղաքական ուժը՝ «Իմ քայլը» դաշինքը չկարողացավ իր մեջ ուժ գտնել եւ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետության ապագա ունենալու շանսի չազատվեց Նիկոլ Փաշինյան վարչապետից, ապա ես ՀՀ տեսանելի ապագան շատ վատ գույներով եմ տեսնում: Փաշինյանի հրաժարականը ժամ առ ժամ հասունացող խնդիր է, նա ուղղակի պետք է հեռանա, չհեռանա՝ հեռացնելու ենք, լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն ինքը եւս հասկանա պահի լրջությունը, իր մեջ ընդունի, որ ձախողվել է, տապալվել է, մարդկանց կյանքները չի կարողացել փրկել, ավելին, իր կառավարության անգործության հետեւանքով մատերի արանքով է նայվել այս համաճարակին, դրա տնտեսական ու առողջապահական հետեւանքներին, ինչի արդյունքում մենք այսօր ունենք 74 մահ եւ ունենք սովի շեմին կանգնած ժողովուրդ»:

Միհրան Հակոբյանը չի բացառում , որ Հայաստանում ստեղծված անհանգստացնող իրավիճակից կարող է օգտվել նաեւ հակառակորդը: «Երբ երկրի առողջապահական, սոցիալական ու տնտեսական համակարգերը, այսինքն, զինված ուժերի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության թիկունքը կազմաքանդվում է, կազմալուծվում է եւ հանցավոր անգործության ու անփութության հետեւանքով հասցվում է աղետալի վիճակի, Հայաստանի թշնամիները , բնականաբար, կարող են օգտվել այդ առիթից եւ ստանալ այն, ինչ վերջին 20-25 տարիներին երազել են, բայց չեն կարողացել ստանալ: Նրանք քնած չեն եւ հիմա այս ապաշնորհ իշխանությունն է հայտնվել ՀՀ իշխանության ղեկին, ինչը ուղղակի նվեր է նաեւ ՀՀ թշնամիներին»,-եզրափակեց Միհրան Հակոբյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:08 26/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱրամ Սարգսյանը հիմա կանգնած է «փուլային տարբերակ» բանակցող ժողվարչապետի կողքին, շատ պինդ է կանգնած. Միհրան Հակոբյան
23:35 20/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի ռեժիմը դիակ է թե քաղաքական, և թե բարոյական առումով. Միհրան Հակոբյան
22:45 16/04/2020  |  ԼՐԱՀՈՍՕրենքը վերաբերելու է բոլոր նրանց, ովքեր պատրաստ չեն աջհամբույրներ պարգևել ժողվարչապետին ու մուծվել նրա հիմնադրամներին. Միհրան Հակոբյան
14:09 15/04/2020  |  ՄեկնաբանությունԱյլասերվածների իշխանությունից այլ բան սպասել չէր կարելի. Միհրան Հակոբյան
21:34 04/04/2020  |  ՄեկնաբանությունՆամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ. Միհրան Հակոբյան
22:33 03/04/2020  |  ԼՐԱՀՈՍՊարոն Թանկյան, Դուք մեծ սխալ եք գործել. Միհրան Հակովյան
18:32 02/04/2020  |  ԿորոնավիրուսՓողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ. Միհրան Հակոբյան
19:40 31/03/2020  |  ՄեկնաբանությունՏեսնես Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ուզի մի տղամարդ տղա Երևանի քաղաքապետ ունենար. Միհրան Հակոբյան
14:46 09/03/2020  |  ՄեկնաբանությունՈւղղակի ցավալի է, որ պողոսների վարչապետը բան ու գործը թողած նման քրեական գործեր է հրահրում.Միհրան Հակոբյան
12:55 09/03/2020  |  ԼՐԱՀՈՍՄիհրան Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության՝ վկայի կարգավիճակով

Արխիվ

[]