ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԱԿ-ը մեկնարկում է գլոբալ նախաձեռնություն՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար 05/22/2020 14:44 | Կորոնավիրուս
Այսօր Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) մեկնարկում է «Հավաստի» (‘Verified’) նախաձեռնությունը, որի նպատակն է` պայքարել ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ աճող ապատեղեկատվության դեմ՝ մեծացնելով վստահելի և ճշգրիտ տեղեկատվության ծավալը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ վիրտուալ տարածքը հեղեղվի ոչ ճշմարտացի, վախ և ատելություն պարունակող տեղեկատվությամբ», - նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարելիս: «Ապատեղեկատվությունը տարածվում է առցանց, հաղորդագրական հավելվածներով և անմիջական շփման ժամանակ: Ապատեղեկատվությունը տարածողները կիրառում են դրանք ստեղծելու և տարածելու հմուտ մեթոդներ: Դրան հակազդելու համար` գիտնականներն ու ՄԱԿ-ի նման հաստատությունները պետք է մարդկանց հասցնեն ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն»:
«Հավաստի» նախաձեռնությունը, որը գլխավորում է ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցությունների բաժինը, տեղեկատվություն կտրամադրի երեք հիմնական թեմաների շուրջ՝
գիտություն` կյանքեր փրկելու համար
համերաշխություն՝ տեղական և համաշխարհային համագործակցությունը խթանելու համար
լուծումներ՝ համավարակից տուժած բնակչությանը աջակցելու համար
Նախաձեռնությունը խթանելու է նաև վերականգնմանն ուղղված այն փաթեթները, որոնց նպատակն է՝ վերացնել կլիմայական ճգնաժամի և աղքատության, անհավասարության ու սովի խորքային պատճառները:
Նախաձեռնությունը կոչ է անում աշխարհի բոլոր մարդկանց դառնալ «տեղեկատվության կամավորներ»՝ տարածելու վստահելի նյութեր՝ իրենց ընտանիքներն ու համայնքները անվտանգ պահելու համար: Կամավորները, որպես թվային հարթակների առաջնային աձագանքողներ, կստանան հավաստի տեղեկատվություն՝ օպտիմիզացված սոցիալական հարթակներով տարածելու համար։ Դրանք կպարունակեն պարզ, համոզիչ հաղորդագրություններ, որոնք ուղղակիորեն կպայքարեն ապատեղեկատվության դեմ կամ կլրացնեն տեղեկատվական բացը:
ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցությունների բաժինը համագործակցելու է ՄԱԿ-ի գործակալությունների, ՄԱԿ-ի գրասենյակների, հեղինակավոր անձնանց, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և մեդիա ոլորտում գործող կազմակերպությունների հետ՝ վստահելի, ճշգրիտ տեղեկատվություն տարածելու համար, ինչպես նաև՝ սոցիալական ցանցերի հետ՝ ատելություն և վնասակար բովանդակություն պարունակող տեղեկատվությունն արմատախիլ անելու համար:
«Շատ երկրներում թվային ալիքներով շրջանառվող ապատեղեկատվությունը խոչընդոտում է հանրային առողջությանն ուղղված արձագանքը և անհանգստություն սերմանում: Ջանքեր են գործադրվում օգտագործելու ճգնաժամը՝ նատիվիզմ քարոզելու կամ փոքրամասնություններին թիրախավորելու համար։ Այս իրավիճակը վատթարանում է, երբ հասարակություններում աճում է լարվածությունը և զգացնել են տալիս ճգնաժամի տնտեսական և սոցիալական հետևանքները», - նշել է ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա Ֆլեմինգը (Melissa Fleming), - ««Հավաստի» նախաձեռնությունը պայքարելու է նաև այս միտման դեմ՝ տարածելով հուսադրող տեղեկատվություն, որը ողջունում է տեղական մարդասիրական գործունեությունը, փախստականների և միգրանտների կողմից արվող ներդրումը և հիմք է հանդիսանում գլոբալ համագործակցության համար»:
Նախաձեռնությունը իրականացվել է աշխարհի առաջատար, սոցիալական մոբիլիզացման ոլորտում հայտնի կազմակերպություններից մեկի՝ «Purpose»-ի հետ համագործակցությամբ: Այն նաև աջակցում են IKEA հիմնադրամն ու «Luminate»-ը:
IKEA հիմնադրամի ծրագրերի գլխավոր ղեկավար Պատրիսիա Ատկինսոնը (Patricia Atkinson) նշել է. «ՔՈՎԻԴ-19 ճգնաժամը աննախադեպ համաշխարհային առողջապահական ճգնաժամ է: IKEA հիմնադրամը հպարտությամբ աջակցում է «Հավաստի» նախաձեռնությանը, որի նպատակն է համոզվել, որ յուրաքանչյուրին հասանելի են վստահելի տեղեկատվություն և խորհուրդներ՝ անհրաժեշտ իրենց ընտանիքներին ու սիրելիներին անվտանգ պահելու համար»:
«Luminate»-ի տնօրեն Նիշանտ Լալվանին (Nishant Lalwani) իր հերթին ավելացրել է. «ՔՈՎԻԴ-19-ը ընդգծում է, որ ճշգրիտ, վստահելի տեղեկատվության հասանելիությունը կարող է կարևոր լինել վախի և դիմացկունության, պառակտման և միասնության և նույնիսկ՝ կյանքի ու մահվան ընտրության գործում։
Մենք հպարտ ենք, որ աջակցում ենք «Հավաստի» նախաձեռնությանը և կորոնավիրուսային վարակի «ինֆոդեմիայի» դեմ ուղղված վերջինիս աշխատանքին՝ տարածելով վստահելի, գիտահեն տեղեկատվություն՝ աշխարհում մարդկանց և համայնքներին պաշտպանելու համար»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից