ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե վարակը շարունակվի նույն տեմպով տարածվել, օգոստոսի վերջին կունենանք 250 000 վարակակիր. Չալաբյան 05/22/2020 10:40 | Մեկնաբանություն
Երկու շաբաթ առաջ, երբ Կառավարությունը հայտարարեց կարանտինի մեղմացման մասին, ես գրել էի նրա մասին, որ համավարակի կտրուկ տարածումից խուսափելու համար, կարանտինի մեղմացումը պետք է զուգորդվի սանիտարա-հիգենիկ կոշտ միջոցառումներով՝ կանխելու վարակի փոխանցումը բոլոր այն վայրերում, որտեղ անխուսափելիորեն մարդկանց շփում է տեղի ունենում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը:
«Անցած երկու շաբաթների ընթացքում պարզ դարձավ, որ դա բավարար չի արվել, եւ Հայաստանում վարակի տարածումը սկսում է դուրս գալ վերահսկողությունից։ Երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարարեց, որ մայիսի 22-ից արդեն նախատեսվում է թեթեւ ախտանիշներով հիվանդներին չհոսպիտալացնել, քանի որ փաստացի, Հայաստանը մոտեցել է հիվանդանոցային մահճակալների իր սահմանին, եւ այն օգտագործվելու է միայն համեմատաբար ծանր հիվանդների համար։
Որպեսզի պատկերացնենք, թե ինչպես կարող է զարգանալ համավարակի տարածումը Հայաստանում, բավական է նայել ստորեւ բերված թվերին։ Սրանից մեկ ամիս առաջ, երբ Հայաստանում դեռ գործում էր կարանտինը, Հայաստանում եւ Ադրբեջանում վարակակիրների պաշտոնական թիվը մոտավորապես հավասար էր։ Վերջին մեկ ամսում սակայն, Հայաստանում այն քառապատկվել է, այն դեպքում, երբ Ադրբեջանում աճել է 2,5 անգամ։ Համենայն դեպս, բերված են նաեւ Վրաստանի թվերը, որպես հիշեցում, թե վարակի դեմ համակարգված պայքարն ինչ արդյունքներ կարող է տալ։ Նկատի ունենալով նաեւ, որ Ադրբեջանի բնակչությունը գերազանցում է մեր մոտ 3 անգամ, մեկ շնչի հաշվով մենք հիմա 5 անգամ ավելի շատ վարակակիր ունենք, քան Ադրբեջանում, եւ 10 անգամ ավելի շատ, քան Վրաստանում։ Այս թվերը արդեն փաստում են, որ առնվազն անցած ամիսների ընթացքում, վարակի տարածման դեմ պայքարը Հայաստանում Կառավարությունը փաստացի ձախողել է։
Սակայն սա դեռ ամենավատը չի, քանի որ մինչ այժմ, վարակակիրների թիվը տեղավորվել է առողջապահական համակարգի կարողությունների մեջ։ Սակայն եթե վարակը շարունակվի նույն տեմպով տարածվել, եւ երկու շաբաթը մեկ կրկնապատկվել (ինչպես մինչ այժմ), հունիսի վերջին մենք կարող ենք ունենալ մոտ 30 000 վարակակիր, իսկ օգոստոսի վերջին՝ արդեն 250 000, այսինքն մոտավորապես այնքան, որքան այսօր ունեն Իտալիան կամ Իսպանիան։ Պետք չի գիտնական լինել հասկանալու համար, որ սա կարող է բերել ոչ միայն առողջապահական համակարգի կոլապսին, այլեւ երկրի կոլապսին ընդհանրապես, քանի որ այն պայմաններում, երբ յուրաքանչյուր 10-րդ բնակիչը վարակված լինի, օրական տասնյակ եւ հարյուրավոր մահեր տեղի ունենան, երկրում ամեն ինչ կանգ կառնի։
Այսօր մենք գտնվում են դեռեւս այն կետում, երբ դա կարելի է կանխել, բայց դրա համար համավարակի օրական տարածումը մոտավորապես պետք է համապատասխանի առողջացողների թվին, այսինքն չգերազանցի օրը 200 մարդը, այդ դեպքում առողջապահական համակարգը կհասցնի մեկուսացնել եւ նորմալ բուժել նրանց։ Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ սանիտարա-հիգենիկ պայմանները կտրուկ խստացվեն, բոլոր գործատերերը խիստ պատասխանատվություն ստանձնեն ոչ միայն իրենց աշխատակիցների աշխատանքի պայմանների, այլեւ նրանց անվտանգ տեղափոխման համար, հանրային վայրերում խիստ պահպանվի սոցիալական դիստանցավորումը, իսկ կառավարությունն էլ ապահովի համատարած թեստավորում՝ վարակի վաղ հայտնաբերման, մեկուսացման եւ բուժման համար։ Եթե դա չի արվում հիմա, մենք ամեն օր մոտեցնելու ենք մեծ աղետը, եւ ի վերջո հայտնվենք հսկայական մարդկային կորուստների առաջ, ինչպես դա եղավ Իտալիայում, ԱՄՆ-ում, իսկ հիմա էլ ահագնացող տեմպերով տեղի է ունենում Բրազիլիայում, որը համավարակի դեմ պայքաորւմ թույլ է տվել նույն անփութությունը, ինչ Հայաստանը։
Հայաստանում համավարակի ներթափանցումից սկսած, ես պարբերաբար գրում եմ այս թեմայով, եւ հորդորում պայքարի կոշտ մեթոդներ օգտագործել։ Ցավոք, Կառավարության թույլ տված բազմաթիվ սխալները եւ հստակ ռազմավարութան բացակայությունը բերել են նրան, որ վիճակը օրստօրե վատանում է, եւ դրա համար այս Կառավարությունը պետք է ի վերջո պատասխան տա։ Մինչ այդ, ես հորդորում եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ պաշտպանեք ձեր եւ ձեր մերձավորների առողջությունը, պահանջեք ձեր գործատերերից աշխատանքի եւ տեղափոխման անվտանգ պայմաններ, վերակազմակերպեք ձեր կենցաղը այնպես, որպեսզի նվազագույնի հասցնեք ընտանիքից դուրս ֆիզիկական շփումը, եւ անիմաստ ռիսկերի մի դիմեք։ Բոլորիդ առողջություն եմ ցանկանում, Աստված պահապան ձեր ընտանիքներին»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից