Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Եթե մեզ մոտ ներքին տուրիզմի առաջարկն ավելի լավը չլինի, զգալի շուկա կկորցնենք. Մեխակ Ապրեսյան 05/22/2020   16:44  |  ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն աստիճանաբար ձևավորում են ներքին տուրիզմի հետ կապված իրենց առաջարկները։ Միևնույն ժամանակ փորձում են հասկանալ՝ միջազգային զբոսաշրջության վերականգնման հետ կապված ինչ զարգացումներ կլինեն, որպեսզի համապատասխանաբար պլանավորեն իրենց գործունեությունը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է՝ ներքին տուրիզմի նկատմամբ պահանջարկ կլինի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում փորձագետն ասաց՝ ակնհայտ է, որ զբոսաշրջության վերականգնումը սկսվելու է ներքին զբոսաշրջությունից, որից հետո հերթական քայլը լինելու է արդեն ամբողջ զբոսաշրջության, ինչպես նաև միջազգային զբոսաշրջության վերականգնումը.

«Մասնավորն իր առաջարկներն է ձևավորում այսօրվա շուկայի իրավիճակին ու պահանջարկին համապատասխան, բայց այստեղ շատ կարևոր է նաև համապատասխան պետական քաղաքականությունը։ Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ բարձրացրեցի նաև համապատասխան հարկային քաղաքականություն վարելու հարցը։ Հարկաբյուջետային քաղաքականության լավ օրինակ է սոցիալական փաթեթը, երբ պետությունը սոցիալական փաթեթի շրջանակում կազմակերպում է հանրային ծառայողների հանգիստը։

Սոցիալական խնդիր լուծելուց բացի, այս փաթեթների առկայությունը խթանում են նաև ներքին զբոսաշրջությունը։ Սա հզոր գործիք է, որը պահանջարկ է ստեղծում Հայաստանի ու Արցախի հանգստի ծառայությունների նկատմամբ, և ինչու մասնավորը նույնպես չի կարող սոցփաթեթներ տրամադրել իր աշխատակիցներին։ Այստեղ կա խոչընդոտ։ Եթե մասնավոր գործատուն իր միջոցներով աշխատակցին տրամադրի հանգստի ապահովում, դա հարկային տեսանկյունից ծախս չի դիտարկվում։ Ստացվում է՝ իր միջոցներով այդպիսի ծախս է կատարում, աշխատակցին հանգստանալու հնարավորություն է տալիս, բայց նաև հարկվում է դրա համար։

Բայց, ըստ էության, ծախս է կատարվում։ Եթե հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարենք և սահմանենք, որ օրինակ տարվա մեջ մեկ անգամ մեկ աշխատողի հաշվարկով 200 հազար դրամի սահմաններում ծախս կճանաչենք գործատուի կողմից իր աշխատողին Հայաստանի ու Արցախի տարածքում հանգստի ապահովումը, ապա սա նույնպես էականորեն կխթանի ներքին զբոսաշրջության զարգացմանը: Ֆիզիկական անձանց դեպքում նույնպես սա կարող է գործել։ Այսինքն եթե որևէ մեկը որոշի իր միջոցներով տարվա մեջ մեկ անգամ հանգստանալ Հայաստանի և Արցախի տարածքում, ապա մինչև 200 հազարի սահմաններում իր եկամտահարկը հաշվարկելիս դա նվազեցվող եկամուտ կդիտարկվի»,-ասաց Մեխակ Ապրեսյանը՝ նկատելով, որ հատկապես հիմա, երբ շատ երկրներ պատրաստվում են բացել սահմանները և ակնհայտորեն ամեն ինչ անելու են իրենց երկրներ հնարավորինս շատ զբոսաշրջիկներ ներգրավել, այդ թվում նաև Հայաստանից։ Այս պայմաններում ոլորտի հայաստանյան ներկայացուցիչները պետք է կարողանան մրցունակ առաջարկներ անել, որպեսզի ոլորտն արագ վերականգնվի. «Եթե մեզ մոտ առաջարկն ավելի լավը չլինի, զգալի շուկա կկորցնենք։ Վստահ եմ մեր մասնավոր հատվածի ողջամտության և բիզնես հոտառության վրա, ինչպես նաև պետության գիտակցության վրա։ Հուսով եմ, որ սոցիալական փաթեթների առաջարկը կընդունվի, ինչի շնորհիվ կմեծացնենք ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը»,-ասաց փորձագետը։

Հարցին՝ համաճարակի պայմաններում ինչպե՞ս է ձևավորվում այդ առաջարկը և ինչ փոփոխություններ է այն կրելու, Մեխակ Ապրեսյանն ասաց, որ այժմ բոլորը մշակում են այն միջոցառումները, որոնք անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր են. «Տնտեսվարողների կողմից մեկ առաջարկ էլ եղավ։ Քննարկվում է համապատասխան հավաստագիր տրամադրել այն օբյեկտներին, որոնք կպահպանեն սահմանված չափանիշները և միջոցառումների համակարգը։ Այդ միջոցառումները մշակվում են, բայց դրանք էապես չեն տարբերվելու համավարակին նախորդած ժամանակահատվածում եղած կանոններին, որովհետև բոլոր իրեն հարգող հյուրանոցային տնտեսության օբյեկտներն առանց կորոնավիրուս էլ միշտ ախտահանել են հյուրանոցային համարները։ Պարզապես այժմ պետք է ավելի զգոն, հետևողական լինել։ Պետք են նաև որոշակի լրացուցիչ միջոցառումներ, կլինեն դրանք ալկոգելեր, ախտահանիչ միջոցներ կամ հաճախ օգտագործվող և հպումների ենթակա մասերն ավելի հաճախակի ախտահանել»,-նշեց փորձագետը։

Հարցին՝ կա՞ն ոլորտի ներկայացուցիչներ, որոնք որոշել են դադարեցնել իրենց գործունեությունը, Մեխակ Ապրեսյանը դժվարացավ պատասխանել։ Ոլորտում չկա վարչական ռեգիստր. «Հույս ունենք, որ սեղմ ժամկետում լուծում կստանա այն։ Մինչև կորոնավիրուսն էլ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի մրցակցային միջավայրը վտանգված էր։ Ոլորտում գործունեության որոշ տեսակներ անպայման պետք է լիցենզավորվեն, ինչը ոչ միայն կնպաստի մրցակցային միջավայրի պահպանմանը, այլև կնպաստի հստակ վարչական ռեգիստր ունենալուն։ Եթե դա ունենայինք, այսօր ճգնաժամային կառավարումն ավելի արդյունավետ կլիներ և կիմանայինք, թե հստակ քանի զբոսաշրջային օպերատոր, քանի գործակալ, հյուրանոցային տնտեսության օբյեկտ փակվեցին և քանիսն են շարունակում գոյատևել։ Համենայնդեպս այնքանը, որքանը կարող ենք տեսնել, դեռ գործունեությունը դադարեցված, փակված չկա։ Բոլորը դեռ ատամներով փորձում են պահպանել իրենց գործունեությունը, բիզնեսը,մ աշխատատեղերը, բայց սա երկար շարունակվել չի կարող։ Օր առաջ սպասում ենք անհրաժեշտ պետական աջակցության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները սպասում են, որ կընդունվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարին ներկայացրած առաջարկությունները և զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կընդունվի հատուկ այս ոլորտի համար առանձին ծրագիր։

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]