ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխարհը փոխվել է, և կրթական մեթոդները ևս պետք է փոխվեն. նախագահ Արմեն Սարգսյանը կրթական համակարգի փոխությունը համարում է համավարակի դասերից մեկը 05/22/2020 17:53 | ԼՐԱՀՈՍ
«Եթե ուզում ենք փոխել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, հասարակական կարգը՝ պետք է նախ և առաջ մտածենք, թե որտեղից սկսենք։ Պետք է սկսել կրթական համակարգից»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով արագ փոփոխվող և նոր մարտահրավերներով աշխարհում կրթության դերի մասին և կրթական համակարգի փոխությունը համարելով համավարակից քաղած դասերից մեկը։
«Աշխարհը փոխվել է, և կրթական մեթոդները ևս պետք է փոխվեն՝ սկսած էլեկտրոնային մեթոդներից, մարդկանց ուղղակի ներգրավվելով պրակտիկ աշխատանքի մեջ,-ընդգծել է նախագահը։ -Եթե ես երազում եմ, որ N տարի հետո Հայաստանի Հանրապետությունը դառնա աշխարհի առաջադեմ երկրներից մեկն արհեստական բանականության ոլորտում, ապա ես ունեմ մի քանի խնդիր։ Ես չեմ կարող Հայաստանում պարզ ստարտափներ զարգացնել, եթե չունեմ համապատասխան միջավայր, աջակցություն։ Հայաստանում ստարտափներն ունեն աջակցություն, սակայն դա բավարար չէ: Որպեսզի ստարտափները դառնան ընկերություններ, անպայման պետք է վենչուրային ֆինանսավորում լինի և միջավայր, այսինքն՝ մեծ ընկերությունների ներկայություն, որը Հայաստանում չկա»։
Խոսելով նախագահական ATOM նախաձեռնության մասին, նախագահը նշել է, որ խնդիր է դրված Հայաստանում ստեղծել համատեղ ձեռնարկություններ։ «Նպատակն է աշխարհի մեծագույն ընկերություններին, համալսարաններին բերել Հայաստան և ստեղծել մի միջավայր, որտեղ մենք ոչ թե անիվը նորից ենք հայտնաբերում, այլ աշխատում ենք մեծագույնների հետ, սովորում նրանցից։ Ընկերությունները մոտավորապես 18-նն են, և դրան դեռևս ավելացված չեն մի քանի ուրիշ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության համալսարանները և կենտրոնները, որոնց հետ նախնական խոսել եմ և, հույս ունեմ, որ իրենց և մի քանի ուրիշ երկրների հետ կպայմանավորվենք, -գաղափարը պարզաբանել է նախագահը: -Ցանկանում ենք ստեղծել մի վայր, որտեղ մարդիկ զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ կամ ՏՏ ոլորտի բարձրագույն որակի զարգացմամբ, որովհետև մենք մեջտեղում չենք կարող լինել։ Մենք փոքր ենք և վերևում լինելու ունակություն ունենք։ Դրա համար պետք է լավագույնների հետ շփվենք»։
Նախագահը նշել է, որ որոշ ընկերությունների հետ արդեն պայմանագիր է ստորագրվել, որոշների հետ պայմանավորվածություն կա, մյուսների հետ քննարկումներ են։ «Այդ բոլոր ընկերություններին առաջին հերթին հետաքրքրում է կրթական համակարգը։ Եթե ես Հայաստանում ուզում եմ կառուցել բարձր որակի ՏՏ ոլորտ կամ արհեստական բանականության, կենսաբանության, որևէ ցանկացած ոլորտ, ապա պետք է երկու ձեռքով աջակցեմ, որ մեր կրթական համակարգն ունենա համապատասխան մակարդակ և յուրաքանչյուր տարի ստեղծի այն մասնագետներին, որոնք ունեն բարձր որակ և պատրաստ են աշխատանքի անցնելու։ Հակառակ դեպքում ամեն մի ընկերություն ուսանողին երկրորդ կուրսից կվերցնի իր մոտ, կսկսի ինքը կրթել և ինչ-որ պահից կհասնի ինչ-որ սահմանի, որից հետո չի կարողանա աճել,-ասել է նախագահը։ -Երբ անցյալ տարի Սիլիկոնյան հովիտ իմ այցելության ժամանակ խոսում էի հայկական հայտնի ընկերությունների մասին ամերիկյան ընկերությունների հետ, որոնք Հայաստանում մեծ ներկայություն ունեն, նրանք բոլորը մտածում են, որ եթե այս երկրում չեն կարողանալու անհրաժեշտ քանակությամբ երիտասարդ մասնագետներ ձեռք բերել, որոնք կլինեն ընկերության ապագան, ուրեմն այս ոլորտում չեն կարողանալու առաջ գնալ, ուրեմն կրթական համակարգը ոչ միայն ՏՏ ոլորտում, այլ բոլոր ոլորտներում թիվ մեկ խնդիրն է մեզ համար»։
Հարցազրույցում նախագահն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու իր գաղափարին՝ նշելով, որ այն մի քանի նպատակ ունի։ «Նախ և առաջ, ունենք հուշահամալիր, որը շատ ազդեցիկ է, բլրի գագաթին, այնտեղից Արարատն է երևում, բայց ինչ-որ տեղ ավարտվում է։ Դեպի ցած նայող հատվածում այգի չէ, մացառուտներ, անտառ է, որտեղ ժամանակին ծառեր են տնկել, բայց այդպես էլ այգի չի դարձել,-նշել է նախագահը: -Այգին կառուցված է լինելու մի քանի շերտերից, որոնցից մեկը Արևմտյան Հայաստանի մեր տարածքներն են, մյուսը՝ մեր աշխարհասփյուռ կենտրոնները, ասենք՝ Մոսկվա, Նոր Նախիջևան, Մարսել, Լոս Անջելես, Բեյրութ և այլն, իսկ երրորդը՝ մենք, ովքեր այստեղ ենք ապրում, Երևանի պետական համալսարան, Գյումրի, Արցախ։ Արցախցիները, գյումրեցիները, համալսարանի ուսանողները կգան իրենց ծառերին տիրություն անեն։ Խոսքը միասնական գործ անելու մասին է. մի բան, որ այսօր շատ էական է։ Դա կարևոր է բոլորի, նաև՝ մեր հասարակության համար։ Խոսքը նաև հանդուրժողականության մասին է, խոսելու և լսելու ունակության մասին»։
Նախագահը կարևորել է նաև այգու ստեղծման գաղափարի համախմբող նշանակությունը. «Երբ խոսում ենք Եղեռնի, ազգային այգու մասին, թե դու ինչ քաղաքական մտքեր, գաղափարներ ունես կամ, նույնիսկ, ինչ հոգևոր արժեքներ ունես, դառնում են երկրորդական, որովհետև մեզ բոլորիս պետք է միավորի այն գաղափարը, որ միասին ստեղծում ենք մի բան, որն ուղղված է ոչ միայն պատմությանը, հիշատակին, որը ոչ միայն պահանջատիրական է, տեղի ունեցածի մասին բարձրաձայնելու մասին է, այլ նաև ուղղված է ապագան»։
Նախագահի խոսքով՝ Եղեռնից 105 տարի հետո ժամանակն է նշելու, որ մեր ազգին ոչնչացնելու ծրագիր կար, որը չհաջողվեց. «Կային մարդիկ, որոնք պայքարեցին, կենդանի մնացած մեր հայրենակիցներն անցան դժոխքի միջով՝ առանց հայրենիք, առանց անձնագիր, առանց դրամ, կորցրած իրենց ընտանիքի անդամներին, բայց գոյատևեցին աշխարհի տարբեր երկրներում՝ Սիրիայից մինչև Միացյալ Նահանգներ և Ռուսաստան։ Սա ինչ-որ իմաստով հայկական հոգու և ոգու հաղթանակ է»։
Նա էական է համարել նաև «Հայ պարկ»-ի նախաձեռնության բնապահպանական բաղադրիչը՝ նշելով, որ մայրաքաղաքը նաև այգու, կանաչ տարածքի անհրաժեշտություն ունի։ «Կորոնավիրուսն ապացուցեց, որ Երևանում համարյա չկան կամ շատ քիչ են այգիները, որտեղ մենք կարող ենք զբոսնել։ Մեծ այգու կարիք ունենք, բայց եղած անտառին, մացառուտին պետք է շատ ուշադիր վերաբերվենք։
Ծրագրով ես դեռևս 2012 թվականին եմ զբաղվել, վարձել եմ Եվրոպայի ամենահայտնի այգիների դիզայներներից մեկին՝ լորդ Ռենդլ Սիդլիին,-պատմել է Հանրապետության նախագահը։ -Գաղափարը հետևյալն է. յուրաքանչյուր ծառ և թուփ պետք է գրանցվի։ Վեհափառի հետ մենք ճիշտ նույն ձևով վարվեցինք Մայր Աթոռի հարևանությամբ գտնվող Էջմիածնի քաղաքային այգու հետ։ Վեհարանը վերցրեց այդ այգին, և ես անձամբ պարտավորվեցի ֆինանսավորել, որ այդ այգին վերակառուցվի։ Գիտե՞ք՝ առաջինն ինչ արեցինք։ Ստեղծեցինք այգու քարտեզ, և յուրաքանչյուր թուփ, ծառ գրանցված է, նշված է ծառի անվանումը, թե քանի տարեկան է, ինչպիսի առողջական վիճակ ունի։ Ծառերը և թփերը չպետք է կտրվեն, այսինքն, նոր այգին պետք է կառուցվի վերականգնելով, ուժեղացնելով հինը։ Ճիշտ նույն սկզբունքով պետք է վերաբերվենք նաև «Հայ պարկին», եղած ծառերից ու թփերից ոչ մեկին չպետք է ձեռք տալ»։
Այգու գաղափարը հնչեցնելուց հետո նախագահի աշխատակազմը բազմաթիվ արձագանքներ է ստացել ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի տարբեր կազմակերպությունենրից, անհատներից:
Նախագահը խոսել է նաև մեկ այլ՝ Գյումրիում մեծ մտածող, փիլիսոփա, ծնունդով գյումրեցի Գյուրջիևի անվան այգի ստեղծելու նախաձեռնության մասին: Նա տեղեկացրել է, որ Հանրապետության վարչապետին և կառավարությանն առաջարկ է ուղարկվել՝ որպես նախագահական նախաձեռնություն, ըստ որի՝ Հաղթանակի այգու շրջակայքում, որտեղ կա երկու հին շենք և մեծ տարածք, Գյուրջիևի անվան հետ կապված այգի ստեղծել, ոչ թե տուն-թանգարան։ Ծրագրով առաջարկվում է նաև այդտեղ կառուցել համերգասրահ, գրադարան և հյուրընկալել ոչ միայն Գյուրջիևի հետ կապված անհատներին, այլև՝ ցանկացած այլ մշակույթային միջոցառում. «Սա առաջարկ է։ Եթե այն ընդունվի, ապա, ինչպես «Հայ պարկի» դեպքում, համապատասխան հիմնադրամ կստեղծվի, և ես իմ ներդրումը կանեմ և՛ նյութական, և՛ ժամանակի իմաստով, պատրաստ կլինեմ ուրիշների հետ միասին այդ երկու ծրագրերն իրականացնել»։
Պատասխանելով հարցին, թե ինչու է հատկապես ընտրվել Գյուրջիևը նախագահ Սարգսյանը նկատել է, որ Գյուրջիևը համաշխարհային ճանաչում ունի, աշխարհում շատ են նրա կենսափիլիսոփայության հետևորդները, հիմնականում՝ մտավորականներ տարբեր երկրներից, հարյուրավոր, հազարավոր մարդիկ Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում։ «Նրանք Գյուրջիևին վերաբերվում են շատ զգացական, և եթե հնարավոր լինի նրանց գրավել դեպի Գյումրի, նախ և առաջ տնտեսական կապերի, տուրիզմի առումով...Խոսքը հազարավոր մարդկանց մասին է, որոնք կգնան Գյումրի միայն նրա համար, որ այդ քաղաքն իրենց սիրելի Գյուրջիևի ծննդավայրն է,-նշել է նա։ -Ինչ-որ իմաստով քաղաքը պահում է Գյուրջիևի փիլիսոփայության էլեմենտները, որովհետև Գյուրջիևը վերցրել է աշխարհի, տարածաշրջանի տարբեր մշակույթներից, երգերից, պարերից, փիլիսոփայությունից և ստեղծել այսպես կոչված կյանքի փիլիսոփայության խառնարան, որի մեջ կան նաև երգեր, որոնց մի մասը, եթե ուշադիր լսեք, հայկական են։ Գյումրու հոտն ու համը հազարավոր մարդկանց կբերի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից