ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ծառայել եմ ու շարունակելու եմ ծառայել». Նարինե Աղբալյանը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ուղերձ է հղել 05/22/2020 18:02 | ԼՐԱՀՈՍ
Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած Նարինե Աղբալյանը ուսումնական տարվա և իր պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ուղերձով դիմել է հանրությանը:
Ստորեւ ներկայացնում ենք ուղերձը.
«Սիրելի ուսուցիչներ եւ աշակերտներ, դասախոսներ եւ ուսանողներ, սիրելի գործընկերներ։
Ավարտվում է 2019-2020 ուսումնական տարին։ Ավարտվում է՝ բոլորիս համար անսովոր պայմաններում։ Նոր կորանավիրուսի համավարակը որպես աննախադեպ փորձություն ծառացավ բոլորիս առջեւ՝ ստիպելով փնտրել ու գտնել ելք՝ ուսուցման գործընթացը չընդհատելու՝ մեր երեխաներին անուսում չթողնելու համար։ Փառք ու պատիվ մեր ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին, ուսանողներին ու դասախոսներին, որ կարողացան համատեղ ջանքերով շատ արագ անցում կատարել հեռավար ուսուցման՝ չունենալով համապատասխան փորձ եւ բավարար միջոցներ։ Նորից ու նորից բոլորին հայտնում եմ խորին երախտագիտությունս։
Ստեղծված իրավիճակը լուրջ մարտահրավեր էր նաեւ կրթության ոլորտի պատասխանատուներիս համար։ Վստահեցնում եմ, որ նախարարության կողմից արվել է հնարավորը՝ հեռավար ուսուցման գործընթացը ուղղորդելու, ծագած խնդիրներին իրավիճակային լուծումներ տալու համար։
Զրկված լինելով արտաքին որեւէ օգնությունից, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է հեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերել շուրջ 100 դպրոցների, ինչպես նաեւ 3 տասնյակից ավել գյուղերի, Ստեփանակերտ ու Շուշի քաղաքների բազմանդամ շուրջ 300 ընտանիքների համար։ Այս հարցում մեզ աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արցախի Հանրապետության կառավարությանը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակին, «Ապագա սերունդների հիմնադրամ»-ին, «Վալլեքս բարեգործական հիմնադրամ»-ին, «Հայրենիք» հիմնադրամին, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը, անհատապես՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդիներին՝ Հայկ եւ Վարդան Սարգսյաններին եւ բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել արցախցի երեխաներին՝ անձամբ նախաձեռնելով եւ նվիրելով տեխնիկական միջոցներ։ Հուսով եմ՝այդ օգնությունը լինելու է շարունակական եւ հասնելու է բոլոր կարիքավորներին։
Կանխատեսելով համավարակի պատճառով սպասվող զարգացումները՝ Նախարարությունը նախաձեռնել է Արցախում հեռավար ուսուցման գործընթացի ուսումնասիրություն՝ այդ նպատակով հարցում իրականացնելով ուսուցիչների եւ դպրոցների տնօրենների շրջանում։
Հարցման արդյունքները հիմք են ծառայել մեզ համար՝ ստեղծված իրավիճակում ոչ դյուրին որոշումներ կայացնելու։ Դրանով էր պայմանավորված մեր որոշումը՝ հաշվառել եւ գնահատել հեռավար ուսուցման արդյունքները։ Չեղարկվեցին դպրոցներում ավարտական եւ փոխադրական քննությունները։ Փոխարենը, բոլորս միասին հանձնեցինք ամենակարեւոր քննություններից մեկը՝ արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու եւ գործելու քննությունը։ Վստահ եմ, որ նոր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որ ձեռք բերեցինք վերջին երեք ամիսներին, օգնելու են յուրաքանչյուրիս՝ մեր հետագա կյանքի ճանապարհին։
Սիրելի շրջանավարտներ,
Գիտեմ, որ երկար եք սպասել Վերջին զանգի արարողությանը, յուրահատուկ ջերմեռանդությամբ ու հույզերով նախապատրաստվել տոնելու այդ չկրկնվող օրը։ Ափսոսում եմ, որ ձեր այդ երազանքը կիսատ մնաց։ Միաժամանակ, վստահեցնում եմ, որ առջեւում անսահման հորիզոնն է, աշխարհը՝ իր անսահման հնարավորություններով։
Սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն եւ տոնելու ու ուրախանալու բազում առիթներ ու հնարավորություններ ձեր կյանքում։ Եղեք նպատակասլաց, աշխատասեր ու հետեւողական ՝ ձեր երազանքներին հասնելու համար։
Ձեզնից շատերը շարունակելու են ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, որոշում է ընդունվել՝ բուհերում ընդունելություն կատարել մեկ քննությամբ։ Դա ոմանց համար լրացուցիչ հնարավորություն է, ոմանց համար՝ նոր խնդիր։ Շատերը, այս որոշմամբ պայմանավորված, հնարավոր է՝ վերանայեն իրենց ընտրած մասնագիտությունը։
Խորհուրդս է ձեզ՝ չընկնել հեշտ արդյունքի հետեւից՝ զոհաբերելով երազանքը․ ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս առաջնորդվեք սրտի′ թելադրանքով, որպեսզի ապագա աշխատանքը ձեզ համար լինի ոչ թե պարզապես զբաղմունք կամ պարտավորություն, այլ՝ կոչո′ւմ։
Սիրելի′ հայրենակիցներ
Ուսումնական տարվա ավարտը համընկել է մեր երկրում իշխանափոխության հետ։ Համավարակի բարդ պայմաններում, ձեզ հետ միասին պատվով հաղթահարեցինք եւս մեկ փորձություն՝ Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների կազմակերպումը, որի արդյունքում մեր երկրում ընտրվեց նոր Նախագահ եւ ձեւավորվեց նոր խորհրդարան։
Սահմանադրությանը համապատասխան, ընթացքի մեջ է նոր կառավարության ձեւավորման գործընթացը։ Դրանով պայմանավորված ավարտվում է նաեւ իմ՝ որպես Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնավարման ժամկետը։ Պաշտոնը թողնելուց առաջ, ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ հայրենիքին ծառայելու ինձ ընձեռած հնարավորության, վստահության եւ քաղաքական ու պետական գործչի իմ կայացմանը մեծապես նպաստելու համար։ Պատիվ եմ ունեցել Բակո Սահակյանի քաղաքական թիմում 11 տարի ղեկավարել Արցախի Հանրապետության կարեւորագույն ոլորտներ, 2009-2017-ին աշխատելով որպես Մշակույթի եւ երիտասարդության հարցերի, 2017-2020-ին որպես Կրթության, գիտության եւ սպորտի նախարար։
Նախարարի պաշտոնը թողնելուց առաջ խորին երախտագիտությունս եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին, յուրաքանչյուրին, ում հետ այս տարիներին մտահղացել ու կյանքի ենք կոչել բազում գաղափարներ, նախաձեռնել ու իրագործել տասնյակ հետաքրքիր ծրագրեր։
Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով բոլոր այս տարիներին կանգնած է եղել իմ կողքին, սատարել ու օգնել է այս պատվաբեր առաքելության մեջ։ Վստահեցնում եմ բոլորիդ՝ ծառայել եմ ու, անկախ իմ կարգավիճակից, շարունակելու եմ ծառայել Հայրենիքիս՝ Նվիրումով եւ Պատասխանատվությամբ։
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին եւ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին, խորհրդարանի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ՝ նոր պաշտոնները ստանձնելու կապակցությամբ։
Այս ոչ դյուրին ժամանակաշրջանում շատ բարդ խնդիրներ ու մարտահրավերներ են ծառացած նոր իշխանությունների առջեւ։
Վստահ եմ, որ տարիների փորձը, իմաստությունը եւ ժողովրդի անվերապահ աջակցությունն օգնելու են Արցախի նոր ղեկավարներին՝ մեր հայրենիքի շահերը անշեղորեն պաշտպանելու, Արցախ երկիրն էլ ավելի հզորացնելու եւ միասնական հայրենիք կերտելու ճանապարհին։
Շնորհավորում եմ Լուսինե Ղարախանյանին, ով կստանձնի Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնը։ Վստահ եմ, որ կրթության համակարգում աշխատանքի իր բազմամյա փորձն ու մարդկային որակները կնպաստեն Արցախում կրթության հիմնախնդիրների լուծմանը եւ ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։
Իմ պատրաստակամությունն եմ հայտնում անհրաժեշտության դեպքում կիսվելու իմ փորձով ու գիտելիքներով։
Առողջություն եւ հաջողություն եմ մաղթում բոլորին։
Մեր երկրին՝ խաղաղություն, զորություն եւ նորանոր հաղթանակներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ