ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի հրաժարականը ժամ առ ժամ հասունացող խնդիր է, նա ուղղակի պետք է հեռանա, չհեռանա՝ հեռացնելու ենք. Միհրան Հակոբյան 05/22/2020 19:02 | ԼՐԱՀՈՍ
«Արսեն Թորոսյանի հայտարարությունը պարզ վկայությունն է այն բանի, որ ՀՀ կառավարությունը եւ հատկապես առողջապահության նախարարն իրենց պարտականությունները ուղղակի ձախողել են եւ երկիրը կանգնեցրել են խայտառակ կատաստրոֆայի առաջ: Սա աղետ է, եթե արդեն առողջապահության նախարարը, այսինքն , կորոնավիրուսի դեմ թիվ մեկ պայքարողներից մեկը խոսում է այն մասին, որ կարող է մենք ընտրողական մոտեցում ունենանք՝ով ապրի, ով չապրի, վկայում է, որ ուղղակի տապալել են եւ երկիրն ու ժողովրդին աղետի առաջ են կանգնեցրել: Այլ մեկնաբանություն չկա»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը
Հիշեցնենք, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե հնարավոր է կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման անցում լինի։ Հանրային խորհրդի անդամների հարցերին պատասխանելով Թորոսյանը հայտարարել է. ««Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք որ շանս ունեն փրկվելու և հակառակը։ Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերը դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, նոր մահճակալներ ենք ներառում և այլն»։
Միհրան Հակոբյանը համոզված է՝ բացի քաղաքական պատասխանատվությունից, դրվելու է նաեւ իրավական պատասխանատվության հարցը, որովհետեւ խոսքը երկրի վարչապետի ու առողջապահության նախարարի մասին է, որոնք ծաղրել են կորոնավիրուսն ու նրա դեմ պայքարի կոչերը, մարդկանց ապակողմնորոշել են , ինչի հետեւանքով այսօրվա դրությամբ 74 մահ կա: «Այդ մահերի համար պատասխանատվություն անխուսափելիորեն լինելու է, վաղը չի լինի, մյուս օրը կլինի, բայց այդ ամենը անհետեւանք անցնել չի կարող, մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Մենք 74 հայրենակից ենք կորցրել՝ երկրի իշխանությունների՝ ի դեմս վարչապետի, առողջապահության նախարարի, պարետի հանցավոր անգործության, հանցավոր անփութության եւ խայտառակ գործելակերպի հետեւանքով»,-շեշտեց Միհրան Հակոբյանը:
Նկատենք, երբ ամբողջ աշխարհը ԱՀԿ-ի կոչով կորոնավիրուսի տարածումը կանխելուն էր լծված, Հայաստանը պատրաստվում էր Սահմանադրական հանրաքվեին, իսկ իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, քարոզարշավ էր իրականացնում այն պարագայում, երբ երկրում արդեն կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքեր կային: Վարչապետ Փաշինյանը հեգնում էր կորոնավիրուսը՝ հայտարարելով, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա», առաջարկում էր «պինցետով հանել, օղու մեջ վարակազերծել», իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ոչ միայն դիմակ կրելու անհրաժեշտություն չէր տեսնում, երբ երկրում բժշկական դիմակների դեֆիցիտ կար, այլեւ հայտարարում էր, որ «կորոնավիրուսը վտանգավոր վարակ չէ», հետեւաբար հատուկ միջոցառումների անհրաժեշտություն չկա:
Միհրան Հակոբյանն ասում է՝ Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ վարչապետ լինելու հետեւանք է եւ այսօր օրհասական է վերջինիս հեռացման հարցը:
«Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյան վարչապետով ուղղակի կանգնած է աղետի առաջ, օր առաջ, ժամ առաջ ՆԻկոլ Փաշինյանը պետք է լքի վարչապետի պաշտոնը, եթե իշխող քաղաքական ուժը՝ «Իմ քայլը» դաշինքը չկարողացավ իր մեջ ուժ գտնել եւ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետության ապագա ունենալու շանսի չազատվեց Նիկոլ Փաշինյան վարչապետից, ապա ես ՀՀ տեսանելի ապագան շատ վատ գույներով եմ տեսնում: Փաշինյանի հրաժարականը ժամ առ ժամ հասունացող խնդիր է, նա ուղղակի պետք է հեռանա, չհեռանա՝ հեռացնելու ենք, լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն ինքը եւս հասկանա պահի լրջությունը, իր մեջ ընդունի, որ ձախողվել է, տապալվել է, մարդկանց կյանքները չի կարողացել փրկել, ավելին, իր կառավարության անգործության հետեւանքով մատերի արանքով է նայվել այս համաճարակին, դրա տնտեսական ու առողջապահական հետեւանքներին, ինչի արդյունքում մենք այսօր ունենք 74 մահ եւ ունենք սովի շեմին կանգնած ժողովուրդ»:
Միհրան Հակոբյանը չի բացառում , որ Հայաստանում ստեղծված անհանգստացնող իրավիճակից կարող է օգտվել նաեւ հակառակորդը: «Երբ երկրի առողջապահական, սոցիալական ու տնտեսական համակարգերը, այսինքն, զինված ուժերի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության թիկունքը կազմաքանդվում է, կազմալուծվում է եւ հանցավոր անգործության ու անփութության հետեւանքով հասցվում է աղետալի վիճակի, Հայաստանի թշնամիները , բնականաբար, կարող են օգտվել այդ առիթից եւ ստանալ այն, ինչ վերջին 20-25 տարիներին երազել են, բայց չեն կարողացել ստանալ: Նրանք քնած չեն եւ հիմա այս ապաշնորհ իշխանությունն է հայտնվել ՀՀ իշխանության ղեկին, ինչը ուղղակի նվեր է նաեւ ՀՀ թշնամիներին»,-եզրափակեց Միհրան Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից