ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե մեզ մոտ ներքին տուրիզմի առաջարկն ավելի լավը չլինի, զգալի շուկա կկորցնենք. Մեխակ Ապրեսյան 05/22/2020 16:44 | ԼՐԱՀՈՍ
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն աստիճանաբար ձևավորում են ներքին տուրիզմի հետ կապված իրենց առաջարկները։ Միևնույն ժամանակ փորձում են հասկանալ՝ միջազգային զբոսաշրջության վերականգնման հետ կապված ինչ զարգացումներ կլինեն, որպեսզի համապատասխանաբար պլանավորեն իրենց գործունեությունը։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է՝ ներքին տուրիզմի նկատմամբ պահանջարկ կլինի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում փորձագետն ասաց՝ ակնհայտ է, որ զբոսաշրջության վերականգնումը սկսվելու է ներքին զբոսաշրջությունից, որից հետո հերթական քայլը լինելու է արդեն ամբողջ զբոսաշրջության, ինչպես նաև միջազգային զբոսաշրջության վերականգնումը.
«Մասնավորն իր առաջարկներն է ձևավորում այսօրվա շուկայի իրավիճակին ու պահանջարկին համապատասխան, բայց այստեղ շատ կարևոր է նաև համապատասխան պետական քաղաքականությունը։ Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ բարձրացրեցի նաև համապատասխան հարկային քաղաքականություն վարելու հարցը։ Հարկաբյուջետային քաղաքականության լավ օրինակ է սոցիալական փաթեթը, երբ պետությունը սոցիալական փաթեթի շրջանակում կազմակերպում է հանրային ծառայողների հանգիստը։
Սոցիալական խնդիր լուծելուց բացի, այս փաթեթների առկայությունը խթանում են նաև ներքին զբոսաշրջությունը։ Սա հզոր գործիք է, որը պահանջարկ է ստեղծում Հայաստանի ու Արցախի հանգստի ծառայությունների նկատմամբ, և ինչու մասնավորը նույնպես չի կարող սոցփաթեթներ տրամադրել իր աշխատակիցներին։ Այստեղ կա խոչընդոտ։ Եթե մասնավոր գործատուն իր միջոցներով աշխատակցին տրամադրի հանգստի ապահովում, դա հարկային տեսանկյունից ծախս չի դիտարկվում։ Ստացվում է՝ իր միջոցներով այդպիսի ծախս է կատարում, աշխատակցին հանգստանալու հնարավորություն է տալիս, բայց նաև հարկվում է դրա համար։
Բայց, ըստ էության, ծախս է կատարվում։ Եթե հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարենք և սահմանենք, որ օրինակ տարվա մեջ մեկ անգամ մեկ աշխատողի հաշվարկով 200 հազար դրամի սահմաններում ծախս կճանաչենք գործատուի կողմից իր աշխատողին Հայաստանի ու Արցախի տարածքում հանգստի ապահովումը, ապա սա նույնպես էականորեն կխթանի ներքին զբոսաշրջության զարգացմանը: Ֆիզիկական անձանց դեպքում նույնպես սա կարող է գործել։ Այսինքն եթե որևէ մեկը որոշի իր միջոցներով տարվա մեջ մեկ անգամ հանգստանալ Հայաստանի և Արցախի տարածքում, ապա մինչև 200 հազարի սահմաններում իր եկամտահարկը հաշվարկելիս դա նվազեցվող եկամուտ կդիտարկվի»,-ասաց Մեխակ Ապրեսյանը՝ նկատելով, որ հատկապես հիմա, երբ շատ երկրներ պատրաստվում են բացել սահմանները և ակնհայտորեն ամեն ինչ անելու են իրենց երկրներ հնարավորինս շատ զբոսաշրջիկներ ներգրավել, այդ թվում նաև Հայաստանից։ Այս պայմաններում ոլորտի հայաստանյան ներկայացուցիչները պետք է կարողանան մրցունակ առաջարկներ անել, որպեսզի ոլորտն արագ վերականգնվի. «Եթե մեզ մոտ առաջարկն ավելի լավը չլինի, զգալի շուկա կկորցնենք։ Վստահ եմ մեր մասնավոր հատվածի ողջամտության և բիզնես հոտառության վրա, ինչպես նաև պետության գիտակցության վրա։ Հուսով եմ, որ սոցիալական փաթեթների առաջարկը կընդունվի, ինչի շնորհիվ կմեծացնենք ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը»,-ասաց փորձագետը։
Հարցին՝ համաճարակի պայմաններում ինչպե՞ս է ձևավորվում այդ առաջարկը և ինչ փոփոխություններ է այն կրելու, Մեխակ Ապրեսյանն ասաց, որ այժմ բոլորը մշակում են այն միջոցառումները, որոնք անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր են. «Տնտեսվարողների կողմից մեկ առաջարկ էլ եղավ։ Քննարկվում է համապատասխան հավաստագիր տրամադրել այն օբյեկտներին, որոնք կպահպանեն սահմանված չափանիշները և միջոցառումների համակարգը։ Այդ միջոցառումները մշակվում են, բայց դրանք էապես չեն տարբերվելու համավարակին նախորդած ժամանակահատվածում եղած կանոններին, որովհետև բոլոր իրեն հարգող հյուրանոցային տնտեսության օբյեկտներն առանց կորոնավիրուս էլ միշտ ախտահանել են հյուրանոցային համարները։ Պարզապես այժմ պետք է ավելի զգոն, հետևողական լինել։ Պետք են նաև որոշակի լրացուցիչ միջոցառումներ, կլինեն դրանք ալկոգելեր, ախտահանիչ միջոցներ կամ հաճախ օգտագործվող և հպումների ենթակա մասերն ավելի հաճախակի ախտահանել»,-նշեց փորձագետը։
Հարցին՝ կա՞ն ոլորտի ներկայացուցիչներ, որոնք որոշել են դադարեցնել իրենց գործունեությունը, Մեխակ Ապրեսյանը դժվարացավ պատասխանել։ Ոլորտում չկա վարչական ռեգիստր. «Հույս ունենք, որ սեղմ ժամկետում լուծում կստանա այն։ Մինչև կորոնավիրուսն էլ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի մրցակցային միջավայրը վտանգված էր։ Ոլորտում գործունեության որոշ տեսակներ անպայման պետք է լիցենզավորվեն, ինչը ոչ միայն կնպաստի մրցակցային միջավայրի պահպանմանը, այլև կնպաստի հստակ վարչական ռեգիստր ունենալուն։ Եթե դա ունենայինք, այսօր ճգնաժամային կառավարումն ավելի արդյունավետ կլիներ և կիմանայինք, թե հստակ քանի զբոսաշրջային օպերատոր, քանի գործակալ, հյուրանոցային տնտեսության օբյեկտ փակվեցին և քանիսն են շարունակում գոյատևել։ Համենայնդեպս այնքանը, որքանը կարող ենք տեսնել, դեռ գործունեությունը դադարեցված, փակված չկա։ Բոլորը դեռ ատամներով փորձում են պահպանել իրենց գործունեությունը, բիզնեսը,մ աշխատատեղերը, բայց սա երկար շարունակվել չի կարող։ Օր առաջ սպասում ենք անհրաժեշտ պետական աջակցության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները սպասում են, որ կընդունվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարին ներկայացրած առաջարկությունները և զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կընդունվի հատուկ այս ոլորտի համար առանձին ծրագիր։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ