Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ». նախագահ Արմեն Սարգսյան 05/22/2020   13:26  |  ԼՐԱՀՈՍ

«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին կատարել բոլոր պարտականությունները, լինել կարգապահ, մտածել պատասխանատվության մասին, հարազատների, ծնողների, նրանց մասին, ովքեր հիվանդ են կամ թույլ առողջություն ունեն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ինչ վերաբերում է արդեն իսկ կատարված քայլերին, նախագահն ասել է, որ միշտ էլ կհասցնենք գնահատել , թե աշխարհը, մեր կառավարությունը, մեզանից յուրաքանչյուրն ինչ արեց, ինչպես արեց: «Բայց, կարծում եմ, շատ էական է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն այսօր նաև մտածի, թե ինչպես կարող է օգտակար լինել,- նշել է նախագահ Սարգսյանը:- Եվ այդ իմաստով Հանրապետության նախագահի աշխատակազմն իր փոքր ներդրումը փորձում է բերել այս գործին: Նախ և առաջ, առաջին օրվանից սկսած ես պարբերաբար, համարյա ամեն օր կապի մեջ եմ տարբեր և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ նախագահների, և՛ առողջապահության նախարարների կամ գիտական կենտրոնների հետ, որոնք զբաղվում են այս հարցերով: Մի քանի նպատակով. նախ և առաջ, հասկանալու այս վիրուսի տեսակը, և ինչպես են տարբեր երկրներ պայքարում դրա դեմ, սովորել, թե որտեղ են սխալներ արվել: Այս բոլոր տեղեկությունները փոխանցում էի մեր համապատասխան մարմիններին՝ առողջապահության նախարարին, տալով իմ խորհուրդները և այն, ինչ սովորել եմ:

Միաժամանակ, խոսելով տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչ-որ ձևով իրենց աջակցությունն էի խնդրում, որովհետև մենք, մանավանդ առաջին ամիսներին, մեծ կարիք ունեինք պաշտպանական գործիքների՝ սկսած դիմակներից, ձեռնոցներից»:

Որպես արագ և օգտակար արձագանքի օրինակ՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարը մի ամբողջ օդանավ է ուղարկել, որի բերած բեռի մեջ, օրինակ, միայն 500 հազար հատ բազմակի օգտագործման ձեռնոցներ էին: «Կամ՝ ՀՀ կառավարությունը Չինաստանից գնել էր որոշակի քանակությամբ դեղորայք, միաժամանակ, Չինաստանի նախագահը մեր անձնական շփման արդյունքում մեծ քանակությամբ նվերներ ուղարկեց՝ բժշկական պարագաներ,-ասել է Հանրապետության նախագահը:- Եվ հիմա նվերների մի մասը՝ սկսած մի քանի տասնյակ հազար դիմակներից, նախագահի աշխատակազմը պետք է բաժանի, օրինակ, ծերանոցներին, կամ այնտեղ, որտեղ դրա կարիքը կա»:

Օրերս նախագահ Սարգսյանը հեռավար զրույց էր ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ, որի ընկերությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ և որոշակի հաջողությունների է հասել: Նախագահն ասել է, որ ինքն ամեն օր հետևում է կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող համաշխարհային գործընթացներին, այդ թվում՝ հնարավոր պատվաստանյութի և բուժամիջոցի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին և տեղեկատվությանը, մանավանդ եթե դրանք կապ ունեն մեր հայրենակիցների հետ: «Ուրախ կլինեմ, եթե ինքը հաջողության հասնի, բայց իմ խոսակցության կամ հետաքրքրված լինելու նպատակը զուտ ակադեմիական չէ,- անդրադառնալով Նուբար Աֆեյանի հետ զրույցին՝ ասել է նախագահը:- Օրինակ՝ ես խոսել եմ նաև Օքսֆորդի համալսարանի հետ, նրանք արդեն հայտարարել էին, որ նոր պատվաստանյութ է հայտնաբերվել, և նույնիսկ AstraZeneca-ն պայմանագիր է կնքել իրենց հետ: Ես ուզում եմ, որ եթե նոր դեղորայք կա, ապա փորձենք այնպես անել, որ այդ դեղորայքն առաջիններից մեկը Հայաստանում հայտնվի: Օրինակ, Միացյալ Նահանգներում հայտնի Gilead Sciences ընկերությունը դեղորայք է հայտնաբերել, որը որոշակի իրական ազդեցություն է թողնում: Մոտավորապես 6000 հիվանդների բուժել են, և ամերիկյան FDA-ն իրենց լիցենզիա է տվել, որ այդ դեղերն օգտագործվեն: Իհարկե, դրանք շատ թանկ դեղեր են, բայց հնդկական մեկ այլ ընկերություն ստացել է դրանք շատ ավելի էժան տարբերակով թողարկելու իրավունք: Այսօր այդ հնդկական ընկերությունը խոսում է մեր առողջապահության նախարարության հետ, և մենք հնարավորություն կունենանք էժան գնով ձեռք բերել շատ արժեքավոր դեղ»:

Նախագահն ասել է, որ եթե աշխարհում ինչ-որ տեղ կա հետաքրքիր գաղափար կամ նոր դեղ, որը օգտագործվելու է որևէ երկրում, պետք է փորձել այն շատ արագ բերել Հայաստան, որովհետև եթե այդ դեղն իսկապես լինի հաջողված, հերթը շատ մեծ է լինելու:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:12 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին
12:15 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս անշրջելի իրողություն է, որ Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
18:09 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հանդիպումներ է նախաձեռնել քաղաքական ուժերի, հանրային սեկտորի ներկայացուցիչների և մասնագետների հետ
17:45 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը
17:32 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
17:25 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահը ստորագրել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը
17:23 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
17:11 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ
10:38 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
11:43 16/05/2020  |  ԼՐԱՀՈՍԼիլիթ Թութխալյանը նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ

Արխիվ

[]