Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   23:03 ՊՆ-ն հերքում է տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   21:24 Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում 01/26/2025   20:57 «Փյունիկը» լրջորեն պատրաստվում է առաջնության երկրորդ հատվածին 01/26/2025   20:38 Պատերազմական գոտում զոհվել է ուկրաինացի կինոպրոդյուսեր Ստանիսլավ Պրիտուլան 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/26/2025   20:11 Մոսկվայից Սոչի թռչող ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում 01/26/2025   19:57 Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է. ՀՅԴ-ն՝ Փաշինյանին 01/26/2025   19:42 Գոհունակությամբ եմ արձանագրում Ավստրալիայի հետ առկա փոխշահավետ համագործակցությունը. վարչապետ 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   19:00 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կաթողիկոսը կատարել է Հանրապետական մաղթանք 01/26/2025   18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր 01/26/2025   18:40 Համոզված եմ՝ մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   18:01 Կոլումբիան փակում է երկինքն ԱՄՆ-ից թռիչքների համար 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/26/2025   16:56 Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի տարածումից 01/26/2025   16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   16:05 Մբապեն իր առաջին հեթ-տրիկն է ձևակերպել «Ռեալի»-ի կազմում և կրկնել Ռոնալդոյի նվաճումը 01/26/2025   15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   15:32 Փաշինյանը սկսել է խաղեր տալ ԵՄ-ի հետ և կարող է ոչնչացնել Հայաստանը. Լուկաշենկո 01/26/2025   15:23 Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, մեկ լուծում կա. Գեղամյան 01/26/2025   15:04 Խաղաղ Դոնի փողոցում ու հարակից հասցեներում գազ չկա. որն է պատճառը 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/26/2025   14:36 ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրում է հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ 01/26/2025   14:07 Ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով նվազելու է 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները 01/26/2025   12:59 Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել դաշտում․ կա վիրավոր. shamshyan.com 01/26/2025   12:15 ԿՀՎ-ն հակված է այն մտքին, որ COVID-19 համավարակը սկսվել է Ուհանի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի պատճատով. NYT 01/26/2025   12:01 Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, ինչ-որ տեղ` անհասկանալի. փաստաբան 01/26/2025   11:38 Իժևսկի և Կազանի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 01/26/2025   11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com 01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/25/2025   10:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ը

Կորոնավիրուսի դեմ պայքարում Փաշինյանի արդյունքները մոտ 35 անգամ վատն են Գախարիայից և 8 անգամ՝ Ալիևից 05/21/2020   17:38  |  Վերլուծություններ

Սովորաբար, երբ համեմատականներ են անցկացվում տարբեր երկրների ղեկավարների գործունեությունների միջև, հիմնականում օգտագործում են էմոցիոնալ գնահատականներ: Մի մասի համար նույն փաստը կարող է դրական ընկալվել, իսկ մյուսների համար՝ բացասական: Եվ դրա համար էլ նման գնահատականները մեծամասամբ սուբյեկտիվ բնույթ են կրում:

Սակայն կան նաև օբյեկտիվ ցուցանիշներ, որոնց միջոցով հնարավոր կլինի նման համեմատականներ իրականացնելը: Օրինակ, կորոնավարակի դեմ պայքարի շրջանակներում այս կամ այն երկրի ղեկավարի գործունեության էֆեկտիվությունը ավելի հեշտ է գնահատել: Քանզի այդ վարակի ցուցանիշը հենց այդ էֆեկտիվության գործակիցն է իրենից ներկայացնում: Սակայն այստեղ էլ կա իր առանձնահատկությունը: Օրինակ, չի կարելի համեմատել ԱՄՆ-ի և Չերնոգորիայի կամ Ռուսաստանի և Դանիայի ցուցանիշները: Քանզի երկրների ծավալների տարբերությունը նույնպես թույլ չի տալիս օբյեկտիվ համեմատություն կատարել:

Այդ տեսանկյունից Հայաստանի իշխանությունների գործունեության էֆեկտիվության ցուցանիշները համեմատելի են Վրաստանի և Ադրբեջանի հետ: Քանզի մենք ապրում ենք նույն տարածաշրջանում, ունենք համեմատաբար համարժեք տարածքային ծավալներ և բնակչություն:

Որպեսզի հասկանանք, թե ինչ էֆեկտիվությամբ է գործում Հայաստանի իշխանությունն այս վիրուսի դեմ, համեմատենք այն հարևան Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշների հետ:

Եվ այսպես, մայիս 20-ի դրությամբ Հայաստանում վարակվածների թիվը կազմում էր 5271 մարդ: Ադրբեջանում այդ ցուցանիշը 3631 էր, իսկ Վրաստանում՝ 713:

Եթե հաշվենք, որ Հայաստանում բնակչության թիվը կազմում է մոտ 3 մլն, Ադրբեջանում՝ մոտ 10 մլն, իսկ Վրաստանում՝ մոտ 3,7 մլն, ապա կարձանագրենք, որ վարակվածների թվով Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին մոտ 4,5 անգամ, իսկ Վրաստանին՝ մոտ 10 անգամ: Սրանք էմոցիոնալ գնահատականներ չեն, այլ չոր թվեր են, որոնց հետևում գտնվում են մարդկային կյանքեր:

Ինչ վերաբերում է մահացածների քանակին, ապա նույն օրվա դրությամբ Հայաստանում վիրուսից մահացել էր 67 մարդ, Ադրբեջանում՝ 43, իսկ Վրաստանում՝ 12: Եթե կրկին այս թվերը համեմատենք բնակչության քանակների հետ, ապա կստացվի, որ մեր մոտ մահացածության ցուցանիշը Ադրբեջանից ավելի վատն է 5,75 անգամ, իսկ Վրաստանից՝ 7,6 անգամ:

Եթե փորձենք դուրս բերել այս ցուցանիշների, այսպես կոչված, միջին թվաբանականը, ապա կստացվի, որ Հայաստանի ցուցանիշներն Ադրբեջանից վատն են, ավելի քան 5 անգամ, իսկ Վրաստանից՝ մոտ 9 անգամ:

Այսինքն, մաթեմատիկական լեզվով ասած, ստացանք վիրուսի դեմ պայքարի էֆեկտիվության երեք երկրների գործակիցները:

Սակայն այս ամենին պետք է ավելացնենք նաև այն, որ վիրուսը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում տարածվել է դրսից: Այսինքն, զբոսաշրջիկներից է եկել այս վիրուսը տարածաշրջան: Իսկ հիմա հաշվենք, թե, օրինակ, քանի՞ զբոսաշրջիկ է անցյալ տարի եկել Հայաստան: Այդ թիվը կազմում է մոտ 1,9 մլն: Վրաստան է անցյալ տարի այցելել մոտ 9,2 մլն մարդ: Ադրբեջան՝ մոտ 3,1 մլն:

Ստացվում է, որ օբյեկտիվորեն վիրուսն ամենաշատը պիտի տարածվեր Վրաստանում՝ Հայաստանից մոտ 4,8 անգամ ավելի, հետո Ադրբեջանում՝ մեզնից մոտ 1,6 անգամ ավելի: Սակայն, ունենք ճիշտ հակառակ ցուցանիշները: Եթե այդ ցուցանիշները բազմապատկենք իրար, ապա կստացվի, որ Փաշինյանի կառավարման էֆեկտիվության գործակիցը Վրաստանի վարչապետ Գախարիայից ցածր է ավելի քան 35 անգամ, իսկ Ալիևից՝ 8 անգամ:

Այս ցուցանիշները մենք ստացել ենք ոչ թե էմոցիոնալ գնահատականների, այլ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում:

Այստեղ չենք հաշվարկել, որ թեստավորումների քանակը Հայաստանում մոտ 10 տոկոսով ավելի է եղել Վրաստանից, սակայն 5,5 անգամ պակաս է եղել Ադրբեջանից:

Իհարկե, այստեղ պետք էր հաշվի առնել նաև ժողովուրդների ընդհանուր մակարդակը: Նրանց կենցաղային կուլտուրայի, պատկերացումների և մենթալիտետի տարբերությունները:

Սակայն, եթե վրացիների մակարդակը կարելի է ավելի բարձր համարել մերինից, ապա հաստատ ադրբեջանցիներինը այդպիսին չի կարելի համարել:

Այս տեսանկյունից, եթե Արսեն Թորոսյանը Վրաստանի պարագան կարող է համարել՝ որպես երջանիկ պատահականություն, ինչը վիճելի է, ապա նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասով:

Վերը նշվածից հստակ երևում է, թե ինչ աստիճանի ոչ արհեստավարժ կառավարում կա Հայաստանում, որն իր որակով համեմատելի չէ ոչ միայն Վրաստանի, այլև նույնիսկ Ադրբեջանի կառավարման որակի հետ: Պարզապես ցավալի է, որ իրեն «հեղափոխական» հռչակած իշխանությունը Հայաստանում իրեն թույլ է տալիս լինել այս չափ ինքնավստահ ու անպատասխանատու: Հանգամանք, որը պիտի վիրավորական լինի մեր ժողովրդի համար:

Սակայն, բացի ոչ պրոֆեսիոնալիզմից, այստեղ կա նաև մաքուր քաղաքական գործոնը:

Սուր ճգնաժամային պայմաններում՝ պատերազմ, բնական աղետ և այլն, սովորաբար երկրի ղեկավարը փորձում է համախմբել հանրությանը իր շուրջ, որպեսզի մարտահրավերին դիմակայելն ավելի էֆեկտիվ լինի: Նույն ուղիով են գնում Ադրբեջանում, Վրաստանում և ողջ աշխարհում: Աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն երկրները, որտեղ դա չի գիտակցվում և, ցավոք սրտի, այդ շարքում է գտնվում նաև Հայաստանը:

Քաղաքագիտական հստակ թեզ է նաև այն, որ նման երկրներում բնական աղետի դեմ պայքարը ձախողված է լինելու: Քանզի պառակտված հանրությունն իր գլխավոր ուշադրության կենտրոնում իրական վտանգը չի պահում:

Սա օբյեկտիվ օրինաչափություն է: Քանզի եթե երկրի ղեկավարը հանրությունը բաժանում է «սևերի» և «սպիտակների», ապա ինչո՞ւ նրա խոսքը պիտի լեգիտիմ լինի հանրության այն մասի համար, որը նրան չի ընդունում:

Նույնիսկ ամենամեծ բռնապետը կարող է համախմբել հանրությանը վտանգի առջև, ինչպես դա եղավ, օրինակ, պատերազմի ժամանակ Ստալինի դեպքում: Քանզի նույնիսկ Ստալինը հասկացավ և կարևորեց գլխավորը երկրորդականից, երբ սկսվեց պատերազմը:

Փաշինյանի պարագայում նրա գլխավոր օրակարգը իր կողմից հռչակված թշնամիների դեմ պայքարն է: Վիրուսը այդ շարքում գտնվում է երրորդ-չորրորդ տեղում: Արդյունքում, վիրուսի իրական լինելու հարցում վստահությունը պակասում է ոչ միայն իր հակառակորդների, այլև կողմնակիցների շարքում: Սա քաղաքագիտական դասագրքային օրենքներից է, որի մասին, ցավոք, չգիտի Փաշինյանը:

Հենց դրա պատճառով է, որ Հայաստանում վիրուսի հանդեպ տարատեսակ բնույթի դավադրական տեսություններն ամենաշատն են տարածված: Եվ այդ հարցում մենք կարող ենք համեմատվել նույն ամերիկացիների հետ, որտեղ, երկրի ղեկավարը նույնպես պառակտելով իր հանրությունը՝ փորձում է քավության նոխազ գտնել, ասենք՝ ի դեմս չինացիների:

Ահա, թե ինչու Հայաստանը չի կարողանա խուսափել տարածաշրջանային «Իտալիա» դառնալու ճակատագրից, եթե երկրի կառավարման ոլորտում արագ փոփոխություններ չլինեն:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:52 15/05/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունը մինչեւ վերջ չի պատկերացնում վտանգի չափը, իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ. Երվանդ Բոզոյան
16:55 12/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆման պարզունակ քաղաքականություն իրականացնելը որեւէ հեռանկար չունի եւ միայն բումերանգի էֆեկտ է ունենալու. քաղաքագետը՝ «Հեղափոխության պահապաններ»-ի մասին
19:53 10/02/2020  |  ՔաղաքականԵթե երկրի քաղաքական վերնախավը կրավորական դիրք բռնի, Փաշինյանին մեղադրել չենք կարող. Երվանդ Բոզոյան
20:39 28/01/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը զգում է իր շուրջը ձեւավորվող բացասական ֆոնը եւ փորձում է կանխել դա. քաղաքագետ
16:43 20/01/2020  |  ՔաղաքականՄարդիկ հիասթափվում են, ուրեմն իշխանությունն պետք է ուժեղացնի հակահեղափոխական վտանգի խնդիրը. Քաղաքագետ
16:27 24/12/2019  |  ՔաղաքականՀայաստանը, կորցնելով Ղարաբաղը, կկորցնի նաեւ Զանգեզուրը եւ արդյունքում կունենանք կիսապետություն. Երվանդ Բոզոյան
19:43 20/11/2019  |  ՔաղաքականԱպատիայից դուրս գալու փուլը. մարդիկ գիտակցում են, որ այլընտրանք է պետք
17:19 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵրկիրը մտնում է ջունգլիների օրենքների տիրույթ. Երվանդ Բոզոյան
15:47 04/10/2019  |  ՔաղաքականՄեկ անձի անփորձության, թե կանխամտածված քայլերի պատճառով Հայաստանն ու Ադրբեջանը «տեղերով փոխվել են». Երվանդ Բոզոյան
15:35 17/08/2019  |  ՔաղաքականՔաղաքական ապտակ Ռուսաստանից. ըստ քաղաքագետի, Մոսկվան հասկացրեց, որ չի վստահում Փաշինյանին

Արխիվ

[]