ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կձեւավորվի արտախորհրդարանական կոնսենսուսային խումբ, որն առաջ կքաշի իշխանափոխության պայմաններ. Արա Վարդանյան 05/21/2020 20:49 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստանում կառավարման ճգնաժամը նորություն չէ եւ միայն կորոնավիրուսը չի ի հայտ բերել գործող իշխանության ապիկարությունը: Ամենասկզբից էլ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը պնդում էին, որ այս թիմը չունի պիտանի ունակություններ երկիրը կառավարելու համար, ուղղակի ժամանակի հետ դա ակնհայտ է դարձել բոլորի անգամ տաքսու վարորդներին, որոնք երկու տարի առաջ փողոցներ էին փակում, իսկ այսօր արդեն բողոքում իշխանության քայլերից»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին:
Նրա խոսքով, Հայաստանում կառավարության անլրջության հետեւանքով կորոնավիրուսով պայմանավորված վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, սխալ կառավարման արդյունքում վարակի դեպքերն օրեցօր աճում են, զուգահեռաբար, սահմանափակումներն են վերացվում: «Մենք չհասանք պլատոյին, այսինքն՝ թվերը չկարգավորեցինք, նոր գնացինք բացման, մենք աշխարհում եզակի երկիր ենք, որը հանում է բոլոր սահմանափակումները աճող թվերի ֆոնին»,-ասաց Արա Վարդանյանը՝ շեշտելով , որ արտակարգ իրավիճակի ռեժիմն ուշացած էր, ինչի հետեւանքով էլ պատկերն այն է, ինչ ունենք:
Մյուս կողմից, Արա Վարդանյանի խոսքով, գործող իշխանությունը տապալել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացն ու հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում է խնդիրներ ստեղծել: «Երբ այս իշխանությունը նոր էր ձեւավորվում, ես առաջիններից էի, որ ասացի, նա ունի 2 նպատակ՝ Արցախի հարց եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների փչացում մաքսիմալ ձեւով եւ երկու հարցում էլ, կարծես թե, այս իշխանությունը շատ արագ առաջ է գնում: Մենք արդեն ականատես ենք, որ ՌԴ-ի հետ քաղաքական հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի են իջեցվել, իսկ Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները հասցրել են 96-97 թվականների մակարդակին, այսինքն, հայկական կողմը գրեթե զիջել է իր բոլոր դիրքերը բանակցային պրոցեսում», ընդգծում է Արա Վարդանյանը՝ հավելելով.«Ասել, որ դա արվել է չգիտակցված, չեմ կարող, քանի որ 1.5-2 տարի անց իշխանությունները պետք է որ սովորած լինեին ճիշտ քայլերը, բայց մենք ականատես ենք նրան, որ իշխանությունը հետեւողականորեն շարունակում է այդ քայլերի հաջորդականությունը»:
Ստեղծված իրավիճակում, Արա Վարդանյանի խոսքով, միայն վարչապետի փոփոխությունը, որպես մեկ անձի, դրական իրավիճակի բերել չի կարող: Ըստ նրա, երկրում ամբողջությամբ իշխող ուժը պետք է փոխվի: «Պետք է լինեն ԱԺ-ի նոր ընտրություններ, պետք է ձեւավորվի նոր իշխանություն, որը կարող ենք կոչել ազգային համաձայնության իշխանություն եւ պետք է ասեմ, որ Հայաստանը այլեւս չունի փորձարկումների ռեսուրս, եթե այսօր Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում փոխարինի, օրինակ , Տիգրան Ավինյանը կամ ցանկացած այլ մարդ: Մեզ պետք է կայուն ու նորմալ իշխանություն, որը ի զորու կլինի լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները»:
Սա, ըստ Արա Վարդանյանի միակ ճանապարհն է: Արա Վարդանյանը կարծում է, որ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը չպետք է ընթանա իշխող ուժի վերահսկողության ներքո. « Մեխանիզմը վարչապետի հրաժարականն է, այնուհետեւ ԱԺ-ն պետք է ինքնալուծարվի եւ պետք է հայտարարվեն նոր ընտրություններ, բայց իշխող ուժը չպետք է լինի վերահսկողը: Կարծում եմ՝ պետք է ձեւավորվի ազգային համերաշխության կառավարություն՝ ներառելով թե արտախորհրդարանական , թե խորհրդարանական ընդդիմադիր ուժերին, այդ կառավարությանը պետք է տրամադրվի 4-5 ամիս ժամանակ եւ այդ ընթացքում շատ արագ պետք է իրականացնել ընտրություններ»:
Ինչ վերաբերում է նշված սցենարի իրատեսական լինելուն, Արա Վարդանյանն ասաց, որ չի հավատում , որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:
«Տեսնելով նրա քայլերը, կարող ենք ասել, որ թե ինքը, թե իր թիմի անդամները «վաբանկ» վիճակում են, նրանք այնքան օրինազանցություններ են թույլ տվել, որ հրաժարականը հավասարազոր կլինի ինքնակամ բանտում նստելուն: Նիկոլ Փաշինյանը մեկ մարդ չէ, որը այդ քայլերին է դիմել, բա դատավորնե՞րը, որ իր ցուցումով վճիռներ են կայացնում, քննիչնե՞րը, որ գործեր են հարուցում, հարյուրավոր մարդկանց մասին է խոսքը»:
Ըստ մեր զրուցակցի, այսօր արդեն ճգնաժամը նրանում է, որ Փաշինյանը, որի անձի վրա էր խարսխված հեղաշրջումը, եւս կորցրել է իր դիրքերը եւ իշխող «Իմ քայլը»-ն Փաշինյանի հետ միասին հայտնվել է «կոնսենսուս մինուս մեկ վիճակում», երբ բոլորը ՝ թե քաղաքական ուժերը, թե ժողովուրդը իրենց դեմ են, բայց իրենք մնացել են իշխանություն եւ այն պահպանելն իրենց թիվ մեկ խնդիրն է:
«Կարծում եմ, որ ժողովուրդն էլ է դուրս գալու փողոց, լինելու են տարբեր ակցիաներ, քանի որ այս ապաշնորհ կառավարությունը բարդացնում է մարդկանց կյանքը եւ տնտեսական բարդությունները նոր են սկսվելու: Դրանք ավելի տագնապալի են լինելու մեկ-երկու ամիս անց եւ եթե Փաշինյանը համարում է, որ ինքը ցավում է երկրի ապագայի համար, իր փոխարեն ցանկացած մարդ հրաժարական կներկայացներ եւ ժողովրդից ներողություն կխնդրեր ապաշնորհ կառավարման համար, բայց քանի որ նախադրյալներ չկան , որ նա դա կանի, կարծում եմ՝ շուտով կձեւավորվի արտախորհրդարանական կոնսենսուսային խումբ, որոնք առաջ կքաշի պայմանները»:
Թե ինչպիսին կլինեն այդ պայմանները, Արա Վարդանյանը չգիտի: Նա նաեւ չի բացառում, որ այդ խմբում տարաձայնություններ լինի, բայց կասկած չունի, որ արտախորհրդարանական ուժերի միավորման միտումն ու քաղաքական պրոցեսները բերելու են արտախորհրդարանական բեւեռի ձեւավորմանը, որը գուցե իր վրա կվերցնի ժամանակավոր կառավարության դերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ