ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինտիմ մկանների մարզվածության դերը սեռական առողջության և անմոռանալի սեքսի համար. Ինչպե՞ս մարզել ինտիմ մկանները և բարելավել սեռական կյանքի որակը 05/21/2020 00:21 | Առողջություն
Ինտիմ մկանները սեռական առողջության պահպանման կարևոր բաղադրիչներից մեկն են:
Սեռական մտերմության վառ գույներն ու զգացողությունները անմիջականորեն կապված են ինտիմ մկանների զարգացվածության հետ:
Վիրահատությունների, որոշ ֆիզիոլոգիական փոփոխությունների (տարիք, հղիություն, հետծննդաբերական շրջան) հետևանքով ինտիմ մկանների տոնուսի իջեցումը կամ դրանց չզարգացվածությունը ժամանակի ընթացքում կարող պատճառ են դառնալ սեռական կյանքի վառ գույների և զգացողությունների նվազման: Շատ կանայք չիմանալով, չկարևորելով կամ ուշադրություն չդարձնելով այս հանգամանքին կանգնում են լուրջ խնդիրների առջև՝ սեռական խանգարումների առաջացում (սեռական ցանկության, հետաքրքրության նվազում, օրգազմի բթացում կամ բացակայություն), ամուսնական աններդաշնակություններ, ընդհուպ մինչև ամուսնալուծություն:
Հետևաբար, սեքսուալ կյանքը երկար հագեցած և ներդաշնակ պահպանելու համար անհրաժեշտ է մկանային համակարգի, մասնավորապես ինտիմ մկանների զարգացվածություն:
Վումբիլդինգ (вагинально управляемые мышцы` ռուսերենից թարգ.՝ «հեշտոցի կառավարվող մկաններ», building`անգլերենից թարգ.՝ կառուցում) - հատուկ վարժություններ են, որոնք նպաստում են ինտիմ մկանների զարգացմանն ու ամրացմանը: Վումբիլդինգը աշխատացնում է ամբողջ վագինալ ուղին՝ հեշտոցամուտքից մինչև արգանդի պարանոց: Այստեղ շեշտը դրվում է հետևյալի վրա. կինը պետք կարողանա զգա և կառավարի իր ինտիմ մկանները հեշտոցի ամբողջ երկարությամբ:
Այս ամենը կանանց հայտնի է եղել դեռևս վաղ ժամանակներից: «Կամասուտրայում» և «Տանտրայում» կան բազմաթիվ հիշատակումներ այս ամենի մասին: Ճապոնական գեյշաները, չին և թայլանդացի կանայք տիրապետել այս փոքրիկ, բայց շատ կարևոր գաղտնիքին, որը թույլ է տվել նրանց անկողնում դառնալ անմոռանալի սիրուհիներ:
Զարգացնելով ինտիմ մկանները կանայք կարող են նոր գույներ և զգացողություններ հաղորդել սեքսուալ մտերմությանը, բարձրացնել սեռական ցանկությունը իր և իր զուգընկերոջ մոտ, մեղմացնել դաշտանային ցավերը, նախապատրաստել օրգանիզմը ավելի անցավ և հեշտ ծննդաբերության, կանխարգելել մի շարք գինեկոլոգիական և միզասեռական հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև օգնել ամուսնուն հաղթահարել սեռական մի շարք խանգարումներ:
Հետևաբար, շատ կարևոր է կանանց կողմից այս ամենի իմացությունը:
Վարժությունները ուժեղացնում են սեռական օրգանների արյունամատակարարումը, նպաստում հյուսվածքների թթվածնով հագեցմանը, կարգավորում հորմոնալ ստատուսը, ամրացնում կոնքի հատակի մկանները, լավացնում հեշտոցի միկրոֆլորան և լորձաթաղանթի վիճակը:
Ինտիմ մկանների վարժանքները նպաստում են էրոգեն զոնաների զարգացմանը, թույլ տալիս ուժեղացնել սեքսուալ զգացողությունները, մկանների ակտիվ կծկումները նպաստում են կանանց մոտ օրգաստիկ օղի ձևավորմանը՝ բարձրացնելով օրգազմելիությունը և իհարկե պահպանում սեռական առողջությունը:
Ինչպե՞ս մարզել ինտիմ մկանները.
1.Ցանկացած վարժանքի դեպքում կարևոր է կարգավորել շնչառությունը:
2.Ինտիմ մկանները մարզելու համար, նախ և առաջ կարևոր է դրանց զգալը անհատի կողմից, որը հնարավոր է հետանցքի՝ անուսի սեղմանի կծկման և թուլացման շնորհիվ՝ առանց որովայնի, հետույքի և ազդրերի մկանները աշխատացնելու:
Վումբիլդինգ վարժությունների նպատակն է կնոջը սովորեցնել հեշտոցի կամ ինտիմ մկանների կամայական կծկման և թուլացման շնորհիվ սեռական հարաբերությունից ստանալ և զուգընկերոջը պարգևել առավելագույն հաճույք ու անմոռանալի զգացողություններ: Միևնույն ժամանակ մի շարք խնդիրների դեպքում ունեն բուժական ազդեցություն (թութք, փորկապություն, դաշտանային ցիկլի խանգարումներ, դաշտանադադարի երևույթներ և այլն) :
Կեգելի վարժություններ –շատ օգտակար են անմիզապահության կանխարգելման և բուժման համար: Այս դեպքում մարզվում է միզասեռական ուղու վերջնական հատվածը՝ հեշտոցամուտքը և միզուկի սեղմանը:
Կատարման տեխնիկա.
միզելիս կեսից փորձել մեզը պահել՝ չօգտագործելով որովայնի, ազդրերի և հետույքի մկանները: Այսինքն, կինը պետք է փորձի պահել մեզը կոնքի հատակի մկաններով: Այս տեխնիկան փորձելուց հետո վարժությունը կարելի է կատարել ցանկացած պահի:
Սկսնակներին խորհուրդ է տրվում կատարել օրական 5 րոպե՝ 3-5 վրկ. ընդմիջումներով, կծկում-թուլացում հաջորդականությամբ, այնուհետև ավելացնել կատարման ժամանակը: Ռիթմը կարելի կարգավորել ըստ ցանկության:
«Мостик»
Մեջքի վրա ուղիղ պառկած պետք է բարձրացնել կոնքը: Դրան զուգահեռ կարելի կծկել նաև հեշտոցի մկանները:
Ինտիմ ֆիթնեսով զբաղվել սկսելու հստակ տարիք գոյություն չունի, սակայն ցանկալի է հնարավորինս վաղ սկսել և լինել հետևողական՝ պահպանելու համար առողջությունը և սեռական կյանքի որակը:
Մարզումները ցանկալի է կատարել ռեգուլյար, որից հետո արդյունքն ակնհայտ կինի:
Լուսինե Ստեփանյան
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ
բժիշկ-սեքսոլոգ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ