Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը. վարչապետը և տիկին Հակոբյանը ներկա են գտնվել Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը 05/21/2020   22:44  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այն տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում:

Արարողությանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանը ներկա են եղել հրավիրված ընդունելությանը, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

Իր խոսքում, վարչապետը նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Բակո Սահակյան,

Մեծաշուք տիկին Անահիտ Սահակյան,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Արայիկ Հարությունյան,

Մեծաշուք տիկին Քրիստինե Հարությունյան,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահներ, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հոգևոր հայրեր, տիկնայք և պարոնայք.

Այսօր մենք հավաքվել ենք Արցախյան ազատամարտի ամենավառ սիմվոլի՝ Շուշիի այս հոգեթով անկյունում, իրականացնելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի` Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտի արարողու­թյունը: Սա Արցախի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված պարտադիր արարողություն է, բայց արարողության տեղը և ժամանակա­շրջանն առանձնահատուկ սիմվոլիզմ են հաղորդում նրան, առանձնահատուկ իմաստ:

Տարիներ առաջ, դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Արցախ կատարած մի այցի ժամանակ այսպիսի հայտարարություն եմ արել. Արցախը մեր անցյալի և ապագայի մասին մտածելու լավագույն տեղն է և սրա համար, իմ կարծիքով, գոյություն ունի շատ կոնկրետ պատճառ:

Արցախը մեր հայրենիքի միակ հատվածն է, որտեղ մեզնից յուրաքանչյուրի տեսադաշտը կարող է լինել անսահմանափակ, մեր հայրենիքի միակ հատվածն է Արցախը, որտեղից առանց հատուկ տեխնի­կական ջանքերի կարելի է տեսնել հորիզոնը, որովհետև այստեղ լեռները մեզ չեն փակում աշխարհից և այստեղից երևում է անվերջանալի հորիզոնը:

Մեր իրականության մեջ ընդունված է արցախյան ազատամարտի ամենա­կարևոր նվաճումը համարել արցախա­հայության փրկությունը ֆիզիկական բնաջնջումից, ազատամարտի բերած շոշափելի նվաճումներն ի դեմս այսօրվա Արցախի և Հայաստանի Հանրապե­տության: Եվ սա իրականություն է:

Բայց իմ կարծիքով` նույնքան կարևոր է փիլիսոփայական, հայեցակարգային նվաճումը, որ մենք ունեցել ենք Արցախյան ազատամարտի արդյունքում. դա հասանելիությունն է հորիզոնին, դա անսահմանի հետ սահմանակից դառնալն է: Անսահմանափակ տեսադաշտն ինձ համար մտքի անսահմանության, նոր մտածողու­թյան խորհրդանիշն է, մտածողություն, որն այլևս պարփակված չէ նեղ կիրճերի, լեռնանցքների, սարահարթների սահմաններում: 

Իմ համոզմունքն այն է, որ Արցախյան ազատամարտի ամենակարևոր նվաճումն ինքներս մեզ նորովի ընկալելու, նորովի մտածելու, նոր մտածողությամբ առաջնորդ­վելու և առաջնորդելու հնարավորությունն է:

Իմ պատկերացմամբ, ահա, արցախյան ազատամարտի ամենամեծ նվաճումը մեր ազգային մտածողության փոփոխությունն է:

Մտածողության փոփոխությունը միշտ և բոլոր տեղերում տեղի է ունենում շատ դանդաղ, անտեսանելի, բայց սովորաբար, մի որևէ պահի, մի որևէ կետի ունենում է վառ և պատմական արտահայտություն և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխու­թյունն այդպիսի արտահայտությունն էր՝ մտածողության այն փոփոխության, որ մեր ժողովրդի հավաքական գիտակցության մեջ մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթանակով:

Սա չափազանց կարևոր, չափազանց կարևոր նրբություն է, որ ուզում եմ բոլորս արձանագրենք: Մտածողության փոփոխու­­թյունն էր, որ բերեց 2018 թվականի ոչ բռնի, թավշա, ժողովրդա­կան հեղափո­խության, իսկ մտածողության այդ փոփոխությունը մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթական արդյունքով և հաղթական արդյունքից:

«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը ծագել է երկուհազարական­ների երկրորդ տասնամյակում և դրանով առաջնորդվել են Հայաստանում փոփոխությունների համար պայքարող ամենատար­բեր խմբեր ու անհատներ: Բայց այդ կարգախոսն առանց վանկարկելու՝ 90-ականների առաջին կեսին կյանքի են կոչել Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, մեր ընկած և կենդանի ազատամարտիկները՝ Արցախյան հերոսամարտի ընթացքում:

Արցախյան ազատամարտն իր հերթին մեկ ուրիշ՝ 1988 թվականին Հայաստանում և Արցախում մեկնարկած՝ բովանդակության և էության մեջ ժողովրդավարական հեղափոխության, Ղարաբաղյան շարժման արդյունք էր, որն իր հերթին բերեց մեր ազգային մտածողության այնպիսի փոփոխության, որը հնարավոր դարձրեց Արցախյան ազատամարտը:

Այս ամենն ասում եմ մի շատ կարևոր արձանագրում անելու համար. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն Արցախյան ազատամարտին, նրա նպատակներին ու էությանը, նրա երազանքներին ու արժեքներին հակադրելու բոլոր փորձերն ի զուր  են և ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը:

Եվ ուրեմն, իմ կոչն ու աղերսն է, եկեք մեր ազգային էներգիան և ուժը որևէ կերպ, որևէ հարթակում, որևէ պատճառով չօգտագործենք ինքներս մեզ այս նպատակից շեղելու, այս ճանապարհին հոգնեցնելու, ուժասպառ անելու, հուսահատ դարձնելու համար:

Եվ ընդհանրապես, շարունակելով մտածողության փոփոխության թեման, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա: Սովորաբար ինքներս մեզ, մեր անելիքն ու առաքելությունն ընկալում ենք մի քանի տարվա, երբեմն տասնամյակի, երբեմն մի քանի տասնամյակի, երբեմն ավելի վատ, անգամ ամիսների ու շաբաթների կտրվածքով: Սա օբյեկտիվորեն հասկանալի է, քանի որ առօրյա խնդիրները, հոգսերը, օրակարգը, նաև քննադատություններն ու խարդավանքները մեզ պարտադրաբար դնում են նման վիճակի մեջ:

Այնպիսի վիճակի մեջ, երբ մենք իրավիճակը սկսում ենք ընկալել նախորդ և հաջորդ ընտրությունների համատեքստում, իսկ ընտրությունից ընտրություն ժամանակը շատ արագ է թռչում, մանավանդ, որ ժողովրդա­վարական հանրության մեջ ընտրություն­ները հաճախ են և բազմապիսի:

Ու այս հանգամանքի բերումով հաճախ մոռանում ենք բացառիկ պատմական առաքելության մասին, որ դրված է մեր ուսերին, այն բացառիկ պատվի մասին, որին արժանանալու բախտ ենք ունեցել: Սա, ի դեպ, վերաբերվում է ոչ միայն պետական պաշտոնյաներին, այլև բոլոր քաղաքացիներին, ժողովրդին, որ ժամանակակից հանրության մեջ իշխանություն ձևավորելու բացառիկ առաքելություն ունի:

Եվ այս խորհրդանշական վայրում ու խորհրդանշական առիթով ուզում եմ արձանագրենք, որ մենք ոչ միայն ընթացիկ քաղաքական, տնտեսական, հանրային՝ թեկուզ բացառիկ կարևորության հարցեր լուծող և առաջադրող մարդիկ ենք, այլև Հայկ Նահապետից սերող հպարտ և հաղթական, մի քանի հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի զավակներ, Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության հետնորդներ, ովքեր իրենց անելիքը պետք է դիտարկեն նախորդ և գալիք հազարամյակների շղթայում:

Որոնց առաքելությունը նախորդ հազարամյակների ձախողումների բեռից ազատվելն է և նախորդ հազարամյակների հաջողությունների բանա­ձևերը վերակենդա­նացնելը, այդ բանաձևերն ազգային մտածելակերպ և ազգային ինքնություն դարձնելը և այդպիսով՝ եկող սերունդների ստեղծարար մրցունակությունը երկիր մոլորակի վրա ապահովելը:

Եկեք արձանագրենք, ուրեմն, որ մենք դե յուրե անցյալի մեր փառապանծ արքաների և մտածողների, պետական այրերի և ուսուցիչների, ճարտարա­պետների և շինարարների, գիտնականների, գրիչների ու ծաղկողների, զորահրամանատարների և դիվանագետ­ների, արդյունաբերողների և գործարարների գործի շարունակողն ենք և այդպիսին պետք է ձգտենք դառնալ նաև դե ֆակտո, փաստացի: Կամ առնվազն այդպիսին լինելու իրական հնարավորություններ պետք է ստեղծենք մեր հաջորդների համար:

Եվ կուզենայի, որ այսպիսի, հենց այսպիսի խորհուրդ դնեինք մեր այսօրվա հանդիսավոր արարողության հիմքում:

Տիկնայք և պարոնայք,

Վերադառնալով այսօրվա արարողու­թյան ուղիղ և առաջնային բովանդակու­թյանը, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին` Արցախի և Հայաստանի ժողովրդին, մեր պետականությանն իր մատուցած ծառայությունների և առանձնահատուկ կերպով վերջին երկու տարիների մեր համատեղ աշխատանքի համար:

Վերջերս նեղ կազմով մեր քննարկումների ընթացքում ասել եմ, հիմա ուզում եմ կրկնել հրապարակային. 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ընդ որում, այդ վիճակը դժվար է եղել թե քաղաքական, թե բարոյական, թե մարդկային և թե պետական իմաստներով, այդ վիճակը լի է եղել բազմաթիվ դիլեմաներով, որոգայթներով և երկիմաստություններով: 

Վերջին տարում մեր հարաբերություններն անխուսափելիորեն կրել են այդ դիլեմաների, երկիմաստությունների, որոգայթների կնիքն ու ազդեցությունը, բայց պատվով կարող եմ ասել, որ մենք հաղթահարել ենք այդ բոլոր խոչընդոտներն՝ առանց բացառության և հիմա կարող եմ ասել, որ ի դեմս Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի` ձեռք եմ բերել վստահելի ընկեր և բարեկամ և ուրախ ու  շնորհակալ եմ դրա համար:

Եվ ի վերջո,

Շնորհավորում եմ Արցախի նորընտիր՝ չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:  

Համոզված եմ, որ պարոն Հարությունյանի նախագահության շրջանում Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցությունն է՛լ ավելի արդյունավետ կդառնա:

Հայաստանի կառավարությունն ուշի ուշով հետևել է Արցախում տեղի ունեցող ընտրական գործընթացներին: Ընտրություն­ներից առաջ ոմանք կանխատեսում էին, որ Արցախում տեղի կունենա հեղափոխություն, ոմանք կանխատեսում էին, որ տեղի կունենա հակահեղափոխություն: 

Ի սկզբանե իմ դիրքորոշումը եղել է այն, որ Արցախը չպետք է լինի ոչ հեղափոխության, ոչ էլ հակահեղա­փոխու­թյան թատերաբեմ: Արցախը չէր կարող լինել հակահեղափոխության թատերա­բեմ, որովհետև մեր ժողովրդի մի հատվածը ի բնե որևէ սցենարով չի կարող և չէր կարող հակադրվել մեր ժողովրդի մյուս հատվածին:

Արցախը հեղափոխության թատերա­բեմ դառնալու կարիք չուներ էլ, որովհետև ինչպես ասել եմ, Արցախի ժողովուրդը 2018 թվականի հեղա­փոխության լիարժեք մասնակից էր և հետո՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասնակիցների մեջ կային ուժեր և թեկնածուներ, որոնք աներկբա և անվերապահորեն ողջունել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխու­թյունը, իրենց աներկբա և միանշանակ աջակցությունն ու լոյալությունը հայտնել Հայաստանի ժողովրդական կառավարու­թյանը:

Թե խորհրդարանական և թե նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ են տարել հենց այս ուժերը, և Արցախի նախագահ է ընտրվել հենց այդպիսի քաղաքական գործիչ՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի:

Այսպիսի ընտրությունը նշանակում է, որ չնայած հենց բուն Արցախում հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց Արցախն ամբողջությամբ և աներկբայորեն հեղափոխության մաս է և Արցախի ժողովուրդը ընտրությունների արդյունք­ներով արտահայտել է բարեփոխումներ իրականացնելու, բարեփոխում­ների քաղաքա­կան ուղեգիծ որդեգրելու իր աներկբա կամքը: Այս առումով, Արցախի նորընտիր իշխանությունը, Հայաստանի և Արցախի իշխանությունները միասնական և հավաքական պատասխանատվություն ունեն հայ ժողովրդի առաջ՝ բարեփոխումներ իրականացնել Հայաստանում, բարեփոխումներ իրականացնել Արցախում:

Մարդիկ պետք է տեսնեն փոփոխություններ, մարդիկ պետք է զգան այդ փոփոխությունները՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի, խոսքի ազատության, ընտրական համակարգի արդարության և վստահելիության ոլորտներում և համոզված եմ, որ այդ փոփոխությունները տեղի կունենան:

Սա ընդամենը քաղաքական հայտարարություն չէ, այլ հստակ ձևակերպված ըմբռնում, եթե չասենք պայմանավորվածություն, Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև: Եվ ուզում եմ հստակ ընդգծել, պարոն Հարությունյան, որ հավատում եմ բարե­փոխումների, ստեղծարար փոփոխու­թյունների ճանապարհով գնալու Ձեր քաղաքական կամքին ու վճռակա­նությանը:

Ես հավատում եմ, որ երկար տարիներ Արցախի վարչապետ եղած լինելու Ձեր փորձառությունը մեզ պիտի ոչ թե տանի անցյալի ճանապարհներով, այլ պիտի օգնի չկրկնել անցյալի մեր սխալները, պիտի օգնի իմաստնության դասեր քաղել անցյալի սխալներից, որովհետև մեր սխալները մեր ամենամեծ ուսուցիչն են, եթե իհարկե մենք սովորելու, սերտելու կամք ունենք, մեր սխալները առաջ գնալու, խոչընդոտները հաղթահարելու ամենամեծ խթանն են, եթե իհարկե մենք առաջ գնալու կամք ունենք:

Եվ իմիջիայլոց, փոփոխություններ ասելով մենք բոլորս սովորաբար հասկանում ենք իրականության փոփոխության ֆիզիկական հատկանիշ­ները. կառուցված ճանապարհներ, նորոգված դպրոցներ ու մանկապարտեզներ, ջրագծեր ու զբոսայգիներ: Այս ամենը չափազանց կարևոր են: Բայց կառուցված ճանապարհը կարող է քանդվել, նորոգված շենքն ու դպրոցը մաշվել, ջրագիծն ու զբոսայգին դառնալ անօգտագործելի, այսպիսով ցույց տալով փոփոխության մակերեսային, ձևական բնույթը: Նույնը վերաբերվում է այսպես ասած հին ու նոր պաշտոնյաներին, որովհետև ամեն ինչ հարաբերական է. նոր պաշտոնյան շատ արագ կարող է ձեռքբերել «հին» հատկանիշներ և հին պաշտոնյան կարող է նորովի ընկալել իրավիճակը, նորովի ընկալել առաքելությունը, դասեր քաղել անցյալում իր ունեցած սխալներից:

Եվ ուրեմն, շատ ավելի կարևոր է ու տևական այն փոփոխությունը, որը տեղի է ունենում մեր ներսում, մեզնից յուրաքանչյուրի ներսում, մեր մտածողության ու հոգեբանության մեջ, մեր վարքագծի ու վարվելակերպի մեջ:

Եվ ուրեմն, ես հավատում եմ, որ մեր ազգային կյան` քում, մեր անհատական վարքագծում՝ նախագահից մինչև շարքային քաղաքացի, վարչապետից մինչև շարքային զինվոր, եկել են այսպիսի փոփոխությունների ժամանակներ:

Այնպիսի փոփոխությունների, որոնց արդյունքները մեզ թույլ կտան ուղիղ նայել մեր նահատակների, զավակների, մայրերի, կանանց ու քույրերի աչքերի մեջ:

Եվ ուրեմն,

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում»:

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:28 21/05/2020  |  ԿորոնավիրուսԱրցախից ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով
19:58 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի շենացման ճանապարհին կարևոր է բոլորիս միասնականությունը. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
17:52 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստեփանակերտ
17:23 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այս էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու. Փաշինյան
12:24 21/05/2020  |  ՎերլուծություններՍորոսականները սպասում են՝ որքանո՞վ է Փաշինյանը պատրաստ հանձնել կոռուպցիայի դեմ պայքարի թեսթը, եթե անգամ հանցագործը իր հարազատն է
11:27 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը կոչ արեց «փչացած հեռախոսով» կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր չտարածել
11:15 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԴիմորդները կհանձնեն ընդունելության միայն մեկ քննություն. Կառավարությունը հաստատեց որոշումը
10:51 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԲերանը և քիթը դիմակով պետք է փակված լինեն. Վարչապետը հորդորեց դիմակը ճիշտ օգտագործել
10:23 21/05/2020  |  ԼՐԱՀՈՍԳրանցվել է կորոնավիրուսի 335 նոր դեպք. Մեր գործերը լավ չեն. Փաշինյան
21:05 20/05/2020  |  ԿորոնավիրուսՓաշինյանի, Ավինյանի ու Թորոսյանի ցինիզմը հասել է այն աստիճանի, որ որպես իրավիճակի մեղավոր հռչակում են ժողովրդին. Արթուր Ղազինյան

Արխիվ

[]