Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից 05/21/2020   12:40  |  Քրեական խրոնիկոն

 

«hetq.am» կայքի «Ում թիրախում են հայտնվել «Դիլիջան» ազգային պարկի անտառները. Մաս 1» վերտառությամբ հրապարակման հիման վրա Տավուշի մարզի դատախազությունում իրականացվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով բազմածավալ ուսումնասիրություն: Այդ շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ Դիլիջան համայնքի Պարզ Լճի փողոց 24 հասցեում հանգստի կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցման համալիր կառուցելու համար Դիլիջանի համայնքապետարանի կողմից մի քաղաքացու 2016թ. հուլիսի 22-ին տրվել է շինարարության թույլտվություն, որով շինարարական աշխատանքների համար սահմանվել է 12 ամիս ժամկետ: Թեև վերջինիս գործողությունը դադարել է 2017թ. հուլիսի 22-ին, սակայն շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը չի երկարաձգվել և շինարարության ավարտական ակտ չի տրվել: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ սահմանված ժամկետներում կառուցապատումը չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով տուգանքի:

Մինչդեռ, Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ չեն նախազգուշացրել կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ, ինչի հետևանքով բացառվել է կառուցապատողին 3.204.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ համայնքին պատճառելով նույնքան դրամի նյութական վնաս:

Պարզվել է նաև, որ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և քաղաքացու միջև ավելի վաղ կնքված պայմանագրով շինարարական աշխատանքների իրականացման համար սահմանվել է կադաստրային գրանցում ստանալու օրվանից 5 տարվա ժամկետ, իսկ այդ ժամկետում շինարարական աշխատանքները չկատարելու և բիզնես-ծրագրով նախատեսված, ինչպես նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները չկատարելու դեպքում պայմանագիրը համարվում է չեղյալ, և հողամասը վերադարձվում է սեփականատիրոջն առանց փոխհատուցման:

Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2018թ. նոյեմբերի 5-ը: Սակայն դրանք չեն ավարտվել, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, անտեսելով այդ հնգամանքը, միջոցներ չեն ձեռնարկել պայմանագիրը չեղյալ համարելու, շուրջ 5000 ք/մ հողամասը պետությանը առանց փոխհատուցման վերադարձնելու ուղղությամբ, ինչի արդյունքում պետությունը զրկվել է նշված հողամասը լիարժեք տնօրինելու իր իրավունքից։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել հանցագործությունների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքի և պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու փաստերի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով  հարուցվել է քրեական գործը և ուղարկվել ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Բացի այդ Տավուշի մարզի դատախազությունում նույն հոդվածի կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասում ռեստորանային մասնաշենք և 4 քոթեջներ կառուցելու համար Դիլիջանի համայնքապետարանի կողմից 2009թ. օգոստոսի 18-ին ՍՊԸ-ին տրվել է շինարարության թույլտվություն:

Պարզվել է, որ շինարարության թույլտվությամբ շինարարական աշխատանքների իրականացման համար սահմանվել է 25 ամիս ժամկետ, որի գործողությունը դադարել է 2011թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում: Ըստ ուսումնասիրության՝ այս դեպքում ևս ժամկետը չի երկարաձգվել և շինարարության ավարտական ակտ չի տրվել, մինչդեռ Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց վերոնշյալ ծառայողական պարտականությունները: Արդյունքում հնարավոր չի դարձել կառուցապատողին  օրենքով սահմանված կարգով 747.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկել:

Հաշվի առնելով, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ, որոնք առաջացնում են լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն, Տավուշի մարզի դատախազության կողմից հանձնարարվել է ոստիկանության Դիլիջանի բաժնին քրեադատավարական կարգով նախապատրաստել նյութեր և լուծել ընթացքը:

«Դիլիջան ազգային պարկ»-ի մյուս տարածքներով վարձակալության հանձնված հողերի մասով ուսումնասիրությունները շարունակվում են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:54 20/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմավիրի մարզի դատախազությունը ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեցնելուն ուղղված մի շարք միջնորդագրեր է ներկայացրել
17:50 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանի ընդունած նախադեպային որոշումը նոր հեռանկարներ է ստեղծում փողերի լվացման գործերով քննությունների արդյունավետության համար. Գլխավոր դատախազություն
17:01 14/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀայտարարություն ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի երկու փորձագետ անդամի նշանակման համար դիմելու վերաբերյալ
08:24 13/05/2020  |  ՄամուլԻրավապահ համակարգում ներքին հակասությունները շարունակում են խորանալ․ «Ժողովուրդ»
11:05 06/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱպօրինի ենթավարձակալության պայմանագրերով անձինք Ծաթեր և Հարժիս համայքներին պատկանող հողամասերի հաշվին խոշոր չափերով շահույթներ են ստացել. քրեական գործերով վերականգնվում են վնասները
18:12 05/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱվելի քան 7մլրդ դրամի վարկային միջոցները ոչ նպատակային ծախսվելու հետևանքով Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ծրագիրը դարձել է անարդյունք
15:06 30/04/2020  |  Քրեական խրոնիկոն«Բուսաբանական այգու» վարձակալության տրված տարածքները թողտվությամբ օգտագործվել են դրանց գործառնական նշանակությանն անհամապատասխան, իսկ վարձավճարը գանձվել է կրկնակի ցածր
16:33 27/04/2020  |  Քրեական խրոնիկոն«Հին Երևան» համալիրի կառուցապատման ընթացքում կրկնակի վարչական տույժի ենթարկվելուց հետո խախտումներով շինարարությունը շարունակվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
17:31 23/04/2020  |  Քրեական խրոնիկոն2000-2001թթ. բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած բանդայի 2 անդամների մասով գործն ուղարկվել է դատարան
09:58 17/04/2020  |  ՄամուլՆոր պաշտոններ՝ դատախազությունում. Որքան կվարձատրվեն նրանք․ «Հրապարակ»

Արխիվ

[]