ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաքել Մովսիսյանի որդին հացադուլի կդիմի , եթե չապահովեն նրա ներկայությունը ՝ դատական նիստերին 05/21/2020 14:48 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանի գործով քննիչի գործողությունների վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանը։
Պաշտպանը բողոքարկել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՔԾ որոշումը ու դատարանից պահանջում է վերացնել ՀՔԾ-ի որոշումը ու պարտավորեցնել՝ քրեական գործ հարուցել։
Գևորգյանը պնդում է, որ Դավիթ Մովսիսյանին ձերբակալելիս քննիչը ներկայացրել է դատավարական գոյություն չունեցող հիմք՝ կա՛մ անցնելով իր լիազորությունները, կամ՝ արարքը կատարվել է պաշտոնեական անփութության հետևանքով, որի հետեւանքով Դավիթ Մովսիսյանն ապօրինի զրկվել է ազատությունից, ինչը նաև արձանագրել է դատարանը՝ քննիչի գործողությունները ճանաչելով ոչ իրավաչափ: Բացի այդ՝ Գևորգյանը տեղեկացրեց, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Դավիթ Մովսիսյանին թույլ չեն տալիս հանդիպել իր փաստաբանի հետ։ Ընդ որում՝ Դավիթ Մովսիսյանը գտնվում է «Շուշի» ՔԿՀ-ում և նրան թույլ չեն տալիս ներկա գտնվել նույնիսկ սեփական խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստերին, ինչը, փաստաբանի գնահատմամբ, խախտում է Մովսիսյանի իրավունքները, վերջինս զրկված է խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունքից։
Փաստաբանը տեղեկացրեց, որ Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի առաջիկայում՝ վերաքննիչ քրեական դատարանում, սակայն «Շուշի» ՔԿՀ-ից Մովսիսյանին ՀՀ տեղափոխելու հարցը դեռևս չի լուծվել։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ավելի է բարդացել Մովսիսյանի ներկայությունը դատական նիստերին ապահովելու հարցը, առավել ևս, որ իրեն ևս թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը ։ Նա տեղեկացրեց, որ Մովսիսյանի ներկայությունը դատական նիստերին ապահովելու համար դիմել էին ՔԿՀ, որտեղից մերժել են նրան տեղափոխել ՀՀ՝ նշելով կորոնավիրուսի համավարակի հանգամանքը։ Գևորգյանի խոսքով՝ Դավիթ Մովսիսյանը գրավոր հայտնել է, որ, եթե վերաքննիչ քրեական դատարանում կայանալիք դատական նիստին չապահովեն իր մասնակցությունը, ապա նա կդիմի հացադուլ իրականացնելու իր որոշմանը։ Գևորգյանը վստահեցնում է՝ Մովսիսյանն ամուր կամք ունի և հացադուլ անելու դեպքում նա չի դադարեցնի այն։
Հիշեցնենք, որ հունվարի 30֊ին զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացել է 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը ձեռքներին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի:
Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը: Նույն օրը հայտարարվեց, որ քրեական գործով տեղի են ունեցել ձերբակալություններ:
Նրանց թվում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի Շմայսի, որդին Դավիթ Մովսիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է։
Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Վահրամ Ավագյանի երեք այլ համածառայակիցների, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ` հրամանատարության հսկողության տակ գտնվելը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ