ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այլևս անկառավարելի է դարձել մեր երկրում ամեն ինչ և թույլատրվում է ամեն ինչ. Լուսինե Սահակյան 05/21/2020 18:23 | ԼՐԱՀՈՍ
Դատախազը պնդում է, որ Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տան խուզարկությունն իրականացվել է ձերբակալման որոշման հիման վրա, ավելին՝ կատարվածը նա ներկայացնում է ոչ թե որպես խուզարկություն, այլ՝ զննություն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ կատարվածը որակելով աբսուրդ։
«Երբ աբսուրդի մասին խոսում են ոստիկաններն, ովքեր ապօրինություն են կատարել և փորձում են իրենց ապօրինությունն ինչ- որ որոշման տակ քողարկել, ես ինչ որ տեղ հասկանում եմ, թեև իրավական պետությունում դա անհասկանալի է, բայց որ դատախազությունն էլ է նման հայտարարություններ անում, այսինքն ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր նորմերից դուրս, դա արդեն անթույլատրելի է»,- ասաց փաստաբանն՝ արձանագրելով, որ այս տրամաբանությամբ՝ ձերբակալման որոշում ունենալու պայմաններում ցանկացած անձի տուն կարող են մտնել, կոտրել-ջարդել, ասել՝ մենք ինչ -որ անձի ձերբակալման որոշում ունենք, մենք իրեն ենք փնտրում ենք։ «Եթե սա թույլատրելի է դատախազության և ոստիկանության համար, ուրեմն պետք է հասկանանք, որ այլևս անկառավարելի է դարձել մեր երկրում ամեն ինչ և թույլատրվում է ամեն ինչ։ Դատախազն այսօր դա էր հիմնավորում, որ այն, ինչ կատարվել է Արամ Վարդանյանի տանն այդ գիշերը, որն իրավական որևէ նորմով կարգավորում չունի, ընդհակառակը՝ իր մեջ մի շարք հանցագործությունների տարրեր է պարունակում, ստացվում է՝ թույլատրելի է»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ եթե դատախազությունը գտնում է, որ քրեական գործ չի հարուցվելու, նշանակում է, որ այլևս ոչ միայն հանցագործությունների դեմ պայքար չկա, այլև՝ Հայաստանն՝ ի դեմս իրավապահ մարմինների, ընդունում է, որ հանցագործությունները պետք է կատարվեն և դրանք դատախազության և իրավապահ մարմինների կողմից թույլատրելի են։ Սահակյանը վստահեցնում է՝ խնդիրը միայն Արամ Վարդանյանը չէ, այլ այն է, որ Կոնվենցիայի մի շարք նորմերով սահմանված պահանջները խախտելու վերաբերյալ փաստերի առկայության դեպքում պետությունն ունի պարտավորություն՝ անհապաղ արդյունավետ քննություն իրականացնելու և անձանց պատասխանատվության ենթարկելու։
«Այսօր ՀՀ-ն հրաժարվում է կատարել իր պարտականությունները,դրանով իսկ երևում է, որ սա կոնկրետ պետության և համապատասխան մարմինների գործողություններն են եղել, ի սկզբանե ոստիկաններն, ովքեր մուտք են գործել, իմացել են, որ իրենք պատասխանատվության չեն ենթարկվելու»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ այս խնդիրները բարձրաձայնում են «բեսպրեդելը» կանխելու համար։
Նշենք, որ Արամ Վարդանյանի տնից բացի խուզարկություն է իրականացվել նաև հարակից տներում և դատախազը դատական նիստին պնդում էր, որ իրավապահները կաշկանդված չեն ձերբակալման որոշման հիման վրա անձին փնտրելու տեսանկյունից, այսինքն՝ կարող են ցանկացած վայրում փնտրել անձին՝ ունենալով ձերբակալման մասին որոշում։ Փաստաբան Լուսինե Սահակյանն անդրադարձավ նաև այս հայտարարությանը՝ նշելով, որ անձին ձերբակալման մասին որոշում ունենալը մի բան է և անձը պետք է հայտնաբերվի և ձերբակալվի, բայց, եթե միջամտություն է իրականացվում անձի այլ իրավունքների, օրինակ՝ բնակարան են մուտք գործում, այս պարագայում հստակ է, որ պետք է լինեն համապատասխան որոշումներ։
«Այն գործողությունները, որոնք կատարվել են Արամ Վարդանյանի տանը ոչ զննություն էր, ոչ Արամ Վարդանյանին գտնելու փորձ էր։ Նրանք այնպես չէ, որ փնտրում էին Արամ Վարդանյանին, ակնհայտ էր, որ այստեղ կար բոլորովին այլ նպատակ »,- ասաց նա։
Նշենք, որ մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանական մեծ ուժեր՝ դիմակավորված եւ զինված, ներխուժել են Արամ Վարդանյանին ու նրա հարազատներին պատկանող տներ եւ, ինչպես երեւում են հրապարակված կադրերից, կիրառել անհարկի ուժ։ Նշված գործողությունների հետեւանքով տուժել է մանկահասակ թոռնուհին՝ 5 տարեկան։ Արձանագրվել են նաեւ հափշտակության դեպքեր։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ մարտի 9-ին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել