ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ալավերդցի Վահագը» կրկին կկալանավորվի՝ 1,5 ամիս ազատության մեջ մնալուց հետո 05/21/2020 15:40 | Քրեական խրոնիկոն
Մեկուկես ամիս ազատության մեջ մնալուց հետո քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը, նույն ինքը՝ «Ալավերդցի Վահագնը» նորից կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է գործով տուժողի ներկայացուցչի՝ Աբգարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը և բեկանել է Աբգարյանին 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Նշենք, որ Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ ձեռք բերելու, Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՔԿ Լոռու մարզային վարչության պետին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք տալու մեջ։
2020թ ապրիլի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ս. Գզոգյանի նախագահությամբ, բավարարել էր Աբգարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը՝ Վահագն Աբգարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15 մլն ՀՀ դրամը։ Ներկայացված միջնորդությունում պաշտպան Պետրոսյանն անդրադարձ էր կատարել նաև ԱՀԿ 2020թ փետրվարի 24-ին հրապարակած զեկույցին և նշել է, որ Վահագն Աբգարյանը գնվում է կորոնավիրուսի վարակման ռիսկային խմբում։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել էր, որ շարունակվում են առկա լինել ամբաստանյալ Վ.Աբգարյանի կալանքին տակ պահելու պայմանները և հիմքերը: Մասնավորապես շարունակվում է առկա լինել հիմնավոր կասկած առ այն, որ ամբաստանյալ Վ.Աբգարյանն առնչություն ունի իրեն մեղսագրված արարքին: Միաժամանակ Դատարանը փաստում է, որ սույն գործով արդեն իսկ հարցաքննվել է գործի առանցքային վկան և դատարանում հետազոտվել են գաղտնալսումների գերակշիռ մասը, ուստի դրանով հանդերձ չեզոքանում է քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով դատարանում գործի քննության խոչընդոտելու հավանականությունը: Ինչ վերաբերում է ամբաստանյալի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և նոր հանցանք կատարելու հանգամանքին, ապա դատարանը գտնում է, որ գրավի կիրառման միջոցով հնարավոր է չեզոքացնել ամբաստանյալ Վ.Աբգարյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հնարավոր ռիսկերը:
Ամբաստանյալ Վ.Աբգարյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի` գրավի կիրառումը ճանաչելով թույլատրելի` դատարանը հաշվի է առել նաև վերջինիս ընտանեկան վիճակը, այն, որ նա ունի երկու երեխա, առողջական վիճակը, վերջինս տառապում է մի շարք հիվանդություններով, բացի նրա նկատմամբ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ ենթադրաբար գործադրվել է բռնություն, որի հետևանքով ստացել է վնասվածներ և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Աբգարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումն ընդունելի չի եղել տուժող կողմի և դատախազության համար, նրանք բողոքարկել են դատարանի որոշումը՝ պահանջելով կրկին կալանավորել Աբգարյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ